Պրոսպերո (Uranus XVIII), Ուրանի արտաքին անկանոն արբանյակներից մեկն է։ Հայտնաբերել է Մեթյու Հոլմանի ղեկավարած թիմը 1999 թվականին։


Պրոսպերո
(Ուրան XVIII)
Prospero
Արբանյակի հայտնաբերման լուսանկար
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է18 հուլիս 1999 թ. (Մեթյու Հոլմանի, Ջոն Կավելարսի, Բրետ Գլեդմանի, Ժան-Մարկ Պետիի և Հանս Շոլի կողմից)
Հեռավորությունը Ուրանից16 276 000 կմ[1][2]
Ուղեծրային տվյալներ
Մեծ կիսաառանցք16 276 000 կմ[2]
Էքսցենտրիսիտետ0,4445[2]
Սիդերիկ պարբերություն1978,37 օր[2]
Թեքվածություն151,830° (Խավարածրի հարթության նկատմամբ)[1][2]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ25,362 կմ[3]
Մակերևույթի մակերես8000 կմ²
Ծավալ~65 000 կմ³
Զանգված8,5 × 1016 կգ
Միջին խտություն~1,3 գ/սմ³
Հասարակածային մակերևութային ձգողություն0,0063 մ/վ²
2-րդ տիեզերական արագություն~0,021 կմ/վ
Պտույտի պարբերություն17.23992 երկրային օր
Ալբեդո0,04[3]
Մթնոլորտային տվյալներ
Մթնոլորտի ջերմաստիճան57 Կ (−216 °C)

Հայտնաբերում

խմբագրել

Հայտնաբերվել է Մեթյու Հոլմանի, Ջոն Կավելարսի, Բրետ Գլեդմանի, Ժան-Մարկ Պետիի և Հանս Շոլի կողմից 1999 թվականի հուլիսի 18-ին։ Արբանյակը ստացել է ժամանակավոր S/1999 U 3 անվանումը։ Հաստատումից հետո ստացել է նաև Ուրան XVIII անվանումը։

2000 թվականի օգոստոսի 21-ին արբանյակը ստացել է իր պաշտոնական Պրոսպերո անվանումը, Շեքսպիրի Փոթորիկ պիեսի կախարդի անունով[4]։ Ուրանի բոլոր արբանյակներն անվանվել են Վիլյամ Շեքսպիրի և Ալեքսանդր Փոփի ստեղծագործությունների կերպարների անուններով։

Ուղեծիր

խմբագրել
 
Ուրանի անկանոն արբանյակների ուղեծրերը

Պրոսպերոն պտտվում է Ուրանի շուրջ մոլորակի պտույտին հակադարձ ուղղությամբ 16 276 000 կմ մեծ կիսաառանցքով, համեմատաբար ձգված էլիպտիկ ուղեծրով, պերիկենտրոնը և ապոկենտրոնը իրարից չափազանց տարբեր են՝ 10 834 570-21 489 900 կմ։ Արբանյակը պտտվում է մոլորակի ամպերի շերտից միջինում 16 136 700 կմ հեռավորության վրա։ Ուղեծրի էքսցենտրիսիտետը կազմում է 0,4445, իսկ թեքումը խավարածրի նկատմամբ 151,83°։ Պրոսպերոն պտտվում է մոտ 28 անգամ Ուրանից հեռու քան արտաքին մեծ արբանյակ Օբերոնը։

Պրոսպերոն պատկանում է Սիկորաքսի դինամիկ խմբին, որում նույնպես գտնվում են Սետեբոսն ու Ֆերդինանդը, և հավանաբար ունեն նույն ծագումը[5]։ Խմբի արբանյակները ունեն մեծ էքսցենտրիսիտետ և մեծ ուղեծրի թեքում՝ 140-ից 170°։

Պրոսպերոն պտտվում է Ուրանի շուրջ 1962 օր 22 ժամ 48 րոպեի ընթացքում, որը կազմում է մոտ 5,374 երկրային տարի։ Պրոսպերոյի մեկ պտույտը Ուրանի շուրջ մոտավորապես 9 ամսով երկար է Սերես գաճաճ մոլորակի պտույտից Արեգակի շուրջ։

Ֆիզիկական տվյալներ

խմբագրել

Պրոսպերոյի տրամագիծը գնահատվում է մոտ 50 կմ, գնահատումը կատարվել է հիմնվելով նրա լուսատվության վրա 4%։ Մակերևույթը չափազանց մուգ է։ Արբանյակի խտությունը գնահատվում է 1,3 - 1,5 գ/սմ³։ Այսպիսով այն պետք է կազմված լինի առավելապես ջրային սառույցից և քարային ապարներից։ Պրոսպերոյի մակերևութային ձգողությունը կազմում է 0,0063 մ/վ²։

Արբանյակը երևում է բնական (գորշ) գույնով տեսանելի սպեկտրում[6], նույնը ինչպես և Սետեբոսը, սակայն այլ քան Սիկորաքսը (որը բաց կարմիր է)։

Ծագում

խմբագրել

Ենթադրվում է, որ Պրոսպերոն որսացվել է Ուրանի կողմից, և ի սկզբանե հանդիսացել է Կոյպերի գոտու մարմին։ Հնարավոր է, որ այս արբանյակը սկզբում դարձել է կենտավրոս և ապա նոր միայն որսացվել է մոլորակի կողմից։ Այնուամենայնիվ, որսման մեխանիզմը հայտնի չէ։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Sheppard, Jewitt, Table 3, էջ 523
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Yeomans, Donald K. (2007 թ․ հունիսի 28). «Planetary Satellite Mean Orbital Parameters». JPL/NASA. Վերցված է 2008 թ․ հունվարի 19-ին.
  3. 3,0 3,1 Sheppard, Jewitt & Kleyna 2005, էջ. 523, Table 3 ... ri (km) ... 25 ... i Radius of satellite assuming a geometric albedo of 0.04.
  4. Jennifer Blue (2008 թ․ հոկտեմբերի 16). «Planet and Satellite Names and Discoverers». Working Group for Planetary System Nomenclature (WGPSN). Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 19-ին.
  5. Grav, Tommy; Holman, Matthew J.; Gladman, Brett J.; Aksnes, Kaare Photometric survey of the irregular satellites, Icarus, 166, (2003), pp. 33–45. astro-ph/0301016
  6. Grav, Holman
  • Grav, Tommy; Holman, Matthew J.; Fraser, Wesley C. (2004 թ․ սեպտեմբերի 20). «Photometry of Irregular Satellites of Uranus and Neptune». The Astrophysical Journal. 613 (1): L77–L80. arXiv:astro-ph/0405605. Bibcode:2004ApJ...613L..77G. doi:10.1086/424997.
  • Sheppard, S. S.; Jewitt, D.; Kleyna, J. (2005). «An Ultradeep Survey for Irregular Satellites of Uranus: Limits to Completeness». The Astronomical Journal. 129: 518. doi:10.1086/426329.

Արտաքին հղումներ

խմբագրել