Թարազ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Թարազ (ղազ.՝ Тараз, մինչև 1997 թ.-ը՝ Ժամբիլ, մինչև 1993 թ.-ը՝ Ջամբուլ, մինչև 1938 թ.-ը՝ Միրզոյան, մինչև 1936 թ.-ը՝ Աուլիե-Աթա[2]), քաղաք Ղազախստանում, Ժամբիլի շրջանի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Ղազախստանի հարավում, Ղրղզստանի սահմանին կից, Թալաս գետի ափին։ Բնակչությունը - 380 000 մարդ (2009)։
Քաղաք | |||
---|---|---|---|
Թարազ | |||
ղազ.՝ Тараз | |||
| |||
Երկիր | Ղազախստան | ||
Ենթարկում | վարչական կենտրոն | ||
Շրջան | Ջամբիլ | ||
Համայնք | Zhambyl Qalasy? | ||
Ներքին բաժանում | 3 շրջան | ||
Աքիմ | Իմանգալի Թասմագամբետով | ||
Հիմնադրված է | մ։ թ։ ա։ ր-և դարեր թ. | ||
Այլ անվանումներ | Աքմոլինսկ, Ցելինոգրադ, Աքմոլա | ||
Մակերես | 722 կմ² | ||
ԲԾՄ | 610±1 մետր | ||
Կլիմայի տեսակ | սուր ցամաքային | ||
Բնակչություն | ▲380 000[1] մարդ (2010) | ||
Կրոնական կազմ | Իսլամ, Քրիստոնեություն | ||
Ժամային գոտի | UTC+6 | ||
Հեռախոսային կոդ | +7 7262 | ||
Փոստային ինդեքս | 080000 | ||
Փոստային դասիչ | 080000 | ||
Ավտոմոբիլային կոդ | Z | ||
Պաշտոնական կայք | zhambyl.kz (ռուս.) | ||
| |||
10-12-րդ դարերին եղել է Կարախանյանների պետության մայրաքաղաքը։ 1864 թվականից մտել է Ռուսաստանի կազմի մեջ։ 1936-1938 թվականներին կրել է 1933 թվականից մինչև 1937 թվականներին Ղազախստանի կոմկուսի առաջին քարտուղար Լևոն Միրզոյանի անունը։
Պեղումներով բացվել են 7-8-րդ դարերի դամբարաններ, զարդապատկերային որմնանկարներով 11-12-րդ դարերի բաղնիքներ, ջրմուղ, պահպանվել է Կարախանի դամ բարանը (10-11-րդ դարեր, վերակառուցվել է 2-րդ դարին)։ Հին քաղաքատեղիից (այժմ՝ արգելանոց) արևմտյանում ստեղծվել է քաղաքի նոր կենտրոնը (ճառագայթային-օղակաձև հատակագծով)։ Թարազի մոտ, Գոլովաչյովկա գյուղում պահպանվել են Բաբաջի խաթուն (10-11-րդ դարեր) և Այշա Բիբի (11-12-րդ դարեր) դամբարանները։
Քաղաքն ունի ավտոկայան, երկաթուղային կայարան և օդանավակայան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ղազախստանի վիճակագրական կոմիտե։ Բնակչության գնահատում ըստ 1.07.2010
- ↑ Բրոքհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարան
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թարազ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 473)։ |