Բող
(Վերահղված է Ջամջամից)
Բող | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հովանոցածաղկավորներ (Apiales) |
Ընտանիք | Նեխուրազգիներ (Apiaceae) |
Ցեղ | Բող (Caucalis) L., 1753 |
Բող (լատին․՝ Caucalis), ջամջամ, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 4-5, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ բող տափակապտուղ (C. platycarpos)։
Նկարագրություն
խմբագրելՑողունը ճյուղավորվող է, ակոսավոր, բարձրությունը՝ մինչև 35 սմ. Տերևները կրկնակի-եռակի փետրաբաժան են։ Ցողունը և տերևները ծածկված են կոշտ մազիկներով։ Ծաղիկները սպիտակ են կամ կարմրավուն։ Պտուղը մերկ է, ամուր, հիմքում՝ կարթաձև։ Պարունակում է ֆլավոնոիդ, եթերայուղ, ճարպ, պոլիացելինային միացություններ։ Երիտասարդ ընձյուղներն ուտելի են։
Տարածումը Հայաստանում
խմբագրելՏարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է քարքարոտ լանջերին, ճամփեզրերին, երբեմն աղբոտում ցանքերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բող» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բող» հոդվածին։ |