Ջգանտիա
Ջգանտիա (մալթ.՝ Ġgantija, բառացի`հսկաների աշտարակ), նեոլիթի ժամանակաշրջանի մեգալիթ տաճարային համալիր Մալթայի ափերի մոտ` Գոզո կղզում։ Մալթայի առավել վաղ շրջանի մեգալիթ տաճարային համալիրներից է։ Բաղկացած է հսկայական երկու տաճարներից, որոնք հիմնադրվել են նեոլիթի ժամանակաշրջանում (մոտ մ. թ. ա. 3.600-2.500): Մալթայի մեգալիթ համալիրները, որոնց կազմի մեջ է մտնում նաև Ջգանտիան, Համաշխարհային ժառանգության օբյեկտ են համարվում։
Ջգանտիա մալթ.՝ Ġgantija | |
---|---|
Երկիր | Մալթա |
Հիմնադրման թվական | մ․ թ․ ա․ 3.600 թվական |
Դատելով բազմաթիվ արձանիկներից, որոնք հայտնաբերվել են տաճարի շրջակայքում, տաճարը նվիրված է եղել բեղմնավորման պաշտամունքին։ Տեղի ժողովրդական բանահյուսության համաձայն`տաճարը հիմնադրել է հսկաների ցեղը, որն այն օգտագործել է որպես սրբավայր[1]։
Նկարագրություն և կառուցվածք
խմբագրելՋագանտիա համալիրը գտնվում է Շահրայի սարահարթի վերջավորության վրա։ Այն բաղկացած է երկու տաճարից, որոնք ուղղված են հարավ-արևելքին։ Սրբավայրերը կառուցված են իրար շատ մոտ և շրջապատված են պատով։ Հարավային տաճարը, որն ավելի հին է ու ավելի խոշոր, թվագրվում է մ. թ. ա. 3.600 թվականին[2][3]։ Այն ավելի լավ է պահպանվել, քան հյուսիսայինը։ Տաճարի հատակագիծը ներառում է հինգ խոշոր աբսիդ (կիսակլորավում մասերում), որոնք ունեն ծեփահղկման հետքեր. դրանցով ծածկվել են անհավասար պատերը։ Այն կառուցված է քարերի շարման ցիկլոպային ոճի կիրառմամբ. հսկայական քարերը իրենց տեղում են միայն սեփական քաշի հաշվին[4]։
Տաճարի ձևը տիպական է Մալթայի համար. այն երեքնուկի տեսք ունի։ Տաճարը կառուցվել է առանց մետաղական գործիքների մինչև անիվի հայտնագործման ժամանակաշրջանը։ Տաճարի շրջակայքում հայտնաբերվել են ոչ մեծ գնդաձև քարեր, որոնք, ինչպես ենթադրվում է, կիրառվել են որպես առանցքակալ տաճարի շինության առավել խոշոր քարերը տեղափոխելու համար։
Ջգանտիան, ինչպես Մալթայի մեգալիթ այլ շինություններ, ուղղված է հարավ-արևելքին։ Հարավային տաճարի բարձրությունը հասնում է 6 մ-ի։ Մուտքի մոտ տեղադրված է փորվածքով խոշոր քար, որը, ինչպես ենթադրում են, օգտագործվել է որպես ծիսական լվացման հարմարանք տաճար մտնելուց առաջ[5]։ Հինգ աբսիդներում հայտնաբերվել են տարբեր խորաններ. այնտեղ հայտնաբերված կենդանիների ոսկորներից դատելով` կարելի է ենթադրել, որ տաճարում զոհաբերությություններ են կատարվել։
Այն հատվածը, որտեղ կանգնած են երկու տաճարները, շրջապատված է պարսպով, որը բաղկացած է ուղղահայաց դրված քարերից. ընդ որում, որոշ քարեր կշռում են մինչև 50 տոննա և ունեն մոտ 5.5 մ երկարություն[4]։
Պեղումներ և հրապարակումներ
խմբագրելՏեղի բնակիչները և ճանապարհորդները վաղուց են իմացել տաճարի գոյության մասին։ 18-րդ դարի վերջին` այս տեղերում պեղումներ սկսելուց շատ առաջ, Գոցոյի նահանգապետի տեղակալ Ժան-Պիեռ Օուելը հրամայել է տեղանքը մաքրել «աղբից»[6]։ Ընդ որում, դժբախտաբար, տեղից հեռացվել է նաև բնական հողը, որը, հնարավոր է, պարունակել է հնագիտական արժեքավոր նյութեր[7][8]։ Բարեբախտաբար, «աղբի» տեղափոխումից մեկ-երկու տարի առաջ գերմանացի նկարիչ Բրոհտորֆը նկարել է հուշարձանը, որի շնորհիվ էլ ներկայիս ուսումնասիրողներին պարզ է, թե ինչպիսի տեսք է այն ունեցել մինչև «մաքրումը»[9][9]։
1827 թվականի պեղումներից հետո ավերակների դրությունը սկսել է վատանալ։ Տարածքը մասնավոր սեփականություն է եղել մինչև 1933 թվականը, երբ կառավարությունը ձեռք է բերել այն։ Թանգարանների բաժանմունքը այստեղ հիւմնավոր պեղումներ է անցկացրել 1933, 1936, 1949, 1956-1957 և 1958-1959 թվականներին` նպատակ ունենալով մաքրելու, պահպանելու ու ուսումնասիրելու ավերակները և նրա շրջակայքը։
Ջագանտիա տաճարը 1980 թվականին Մալթայի մեգալիթ տաճարների հետ ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհայինն ժառանգության ցանկում[10]։
Պատկերասրահ
խմբագրել-
Ջգանտիայի մեգալիթների համայնապատկեր
-
Ջգանտիայի պատերը`կառուցված հսկայական մեգալիթներով
-
Ջգանտիայի արտաքին պատի տեսքը
-
Ջգանտիայի տաճարների հատակագիծը
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ De Soldanis, Gozo, Ancient and Modern, Religious and Profane, Book I, էջեր 86–88
- ↑ Trump, Malta: An Archaeological Guide, էջ 159
- ↑ Żammit, Mayrhofer, The Prehistoric Temples of Malta and Gozo, էջ 152
- ↑ 4,0 4,1 Низовский А. Ю. Величайшие чудеса света. Энциклопедический справочник. — М.: Вече, 2007. — С. 5-8. — ISBN 5-9533-0667-9
- ↑ Żammit, Mayrhofer, էջ 150
{{citation}}
: Missing or empty|title=
(օգնություն); Text "title The Prehistoric Temples of Malta and Gozo" ignored (օգնություն) - ↑ Trump, Malta: An Archaeological Guide, էջ 156
- ↑ «Prehistoric Temples of Malta». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Prehistoric Temples of Malta». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 19-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ 9,0 9,1 Żammit, Mayrhofer, The Prehistoric Temples of Malta and Gozo, էջ 155
- ↑ «World Heritage Centre - World Heritage List». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 19-ին.
Գրականություն
խմբագրել- Низовский А. Ю. Величайшие чудеса света. Энциклопедический справочник. — М.: Вече, 2007. — С. 5-8. — ISBN 5-9533-0667-9
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջգանտիա» հոդվածին։ |