Ջեյմի Ռոդեմեյերի ինքնասպանություն

Ջեյմի Ռոդեմեյեր (անգլ.՝ Jamey Rodemeyer, մարտի 21, 1997(1997-03-21), Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 18, 2011(2011-09-18), Amherst, Էրի շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դեռահաս, որը հայտնի է հոմոֆոբիայի դեմ իր ակտիվությամբ և YouTube-ի իր տեսանյութերով, որոնք ուղղված են հոմոֆոբյան բուլինգի զոհերին օգնելուն։ Ջեյմիի ինքնասպանությունը կապված էր անընդհատ հետապնդումների հետ, ինչը հետագայում հանգեցրել է կիբերհարձակման մասին նոր օրենսդրության առաջարկին[1]։

Ջեյմի Ռոդեմեյերի ինքնասպանություն
Ծնվել էմարտի 21, 1997(1997-03-21)
ԾննդավայրԲուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 18, 2011(2011-09-18) (14 տարեկան)
Մահվան վայրAmherst, Էրի շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունWilliamsville North High School?
Մասնագիտությունբլոգեր և աշակերտ

Անձնական կյանք

խմբագրել

Ջեյմի Ռոդեմեյերը ապրում էր իր ծնողների՝ Թիմ և Թրեյսի Ռոդեմեյերի և ավագ քրոջ՝ Ալիսայի հետ Նյու Յորքի Բուֆալո քաղաքի մոտակայքում գտնվող տանը[2][3]։ Նախկինում հաճախել է Հեյմ ավագ դպրոց և մահվան պահին եղել է ուիլիամսվիլի Հյուսիսային ավագ դպրոցի նորեկ[4]։

Ջեյմին ազատ էր իր սեռական կողմնորոշման վերաբերյալ և դրա արդյունքում բախվում է դաժան բռնության[5]։ Ուրիշներին օգնելու Ջեյմիի ոգեշնչումը եկել է Լեդի Գագայից, որով նա ամենից շատ է հիացել։ Ջեյմին հաճախ էր նշում նրան իր տեսանյութերում և մեջբերում էր նրա տեքստերը՝ ուրիշներին առաջնորդելու համար[6]։

Ակտիվիզմ

խմբագրել

Ռոդեմեյերը ենթարկվել է բռնության ավագ դպրոցում իր սեռական կողմնորոշման պատճառով։ Իր Formspring էջում անանուն կերպով հրապարակված մեկնաբանությունները ներառում էին ատելություն, ինչպիսիք են՝ «Ջեյմին հիմար է, գեյ, գեր և տգեղ, նա պետք է մահանա»(JAMIE IS STUPID, GAY, FAT ANND UGLY. HE MUST DIE!), կամ «Ես թքած կունենայի, եթե դու մահանայիր։ Բոլորը թքաշ կունենային։ Այնպես որ, պարզապես արա դա :) Դա բոլորին ավելի երջանիկ կդարձներ» (I wouldn’t care if you died. No one would. So just do it :) It would make everyone WAY more happier!)[7]:: Չնայած դրան, Ռոդեմեյերը իր փորձն օգտագործել է xgothemo99xx անունով YouTube տեսանյութեր ստեղծելու համար՝ օգնելու այլ մարդկանց, ովքեր հանդիպել են նման իրավիճակների։ Նա նաև տեսանյութ է պատրաստել «It Gets Better» նախագծի համար, որը նվիրված է դեռահասների շրջանում ինքնասպանությունների կանխարգելմանը։

2011 թվականի սեպտեմբերի 18-ի առավոտյան Ռոդեմեյերի ավագ քույրը՝ Ալիսան տան բակում գտել է նրան մահացած՝ ակնհայտ ինքնասպանության, կախվելու արդյունքում։ Մահվանից առաջ Ռոդեմեյերը Twitter-ում հրապարակել Է Լեդի Գագային ուղղված վերջին հաղորդագրությունը[8]։

Հետևանքեր

խմբագրել

Նյու Յորքի ոստիկանական դեպարտամենտը քրեական հետաքննություն է սկսել Ջեյմի Ռոդեմեյերի մահից հետո։ Հետաքննությանը օգնություն է ցուցաբերել Էրի շրջանի դատախազ Ֆրենկ Սեդիտան։ Հետաքննությունը տևել է ինը շաբաթ և ներառում էր Ջեյմիի տան համակարգչի և բջջային հեռախոսի ձայնագրությունների վերլուծություն։ Թեև հայտնաբերվել են քրեական հետապնդման հնարավոր ապացույցներ, դրանք կամ բավարար ապացույցներ չեն ունեցել հետապնդման համար, կամ վաղեմության ժամկետն ավարտվել է։ Նախաքննությունն ավարտվել է առանց մեղադրանքի առաջադրման[9]։

Ջեյմիի մահվան մասին լուրերը վրդովմունք են առաջացրել ամբողջ աշխարհի կողմնակիցների կողմից։ Նրա մահից հետո Թիմ և Թրեյսի Ռոդեմեյերը հարցազրույց են տվել լրատվամիջոցներին իրենց որդու և բռնության դեմ պայքարի մասին։ Երկու ծնողներն էլ օգտվել են խաղաղությանն ու հավասարությանը նպաստելու հնարավորությունից՝ նման իրադարձությունները կանխելու հույսով։

The Today Show հաղորդման ժամանակ էն Կարիին տված հարցազրույցում Ջեյմիի ծնողներն ասել են, որ իրենք, իրենց դուստրն ու որդին դեռ բռնության են ենթարկվում նույնիսկ վերջինիս ինքնասպանությունից հետո։ Երբ Ալիսան մասնակցում է դպրոցական պարերին, Ջեյմիի ընկերները սկսեցին երգել նրա անունը՝ ի աջակցություն, երբ սկսեց նվագել Լեդի Գագայի երգը։ Որպես պատասխան կռվարարները նաև սկսեցին երգել այն մասին, թե ինչպես են ուրախացել Ջեյմիի մահվան կապակցությամբ[10]։

Տեղեկանալով  Ջեյմիի մահվան մասին՝ Լեդի Գագան հայտարարում է, որ շատ վրդովված է և այդ օրերն անցկացրել է «խորհելով, լացելով և բղավելով»։ Այնուհետև նա իր «Hair» երգը նվիրում է Ջեյմիին Լաս Վեգասի MGM Grand Hotel-ում iHeartRadio երաժշտական փառատոնում ելույթ ունենալիս։ Ավելի ուշ Լեդի Գագան հանդիպում է նախագահ Բարաք Օբամայի հետ՝ քննարկելու, թե ինչ կանի նրա վարչակազմը դպրոցներում ահաբեկումը կանխելու համար։

Նաև ի պատասխան Ջեյմիի մահվան՝ իշխող Միսս Նյու Յորք Քեյթլին Մոնթեն ստեղծում է առցանց պետիցիա՝ Նյու Յորքի օրենսդիրներին ինտերնետային հալածանքի խնդիրը (հայտնի է որպես «Ջեյմիի օրենք») հասցնելու համար[11]։ Դրանից անմիջապես հետո նահանգի սենատոր Ջեֆրի Քլայնը առաջարկել է կիբերհարձակման մասին նոր օրենք։ Մոնթեն և Քլայնը համատեղ գործարկել են Նյու Յորքի Cyberbully մարդահամարը[12]։

2011 թվականի հոկտեմբերին դերասան Զաքարի Քուինտոն նշել էր, որ Ռոդեմեյերի մահը խթան էր նրա՝ որպես գեյ քամինգ աութի համար[13][14]։ ABC News Now-ի լրագրող Դեն Քլոֆլերը ևս վարվում է նույն կերպ[15]։

Նույն ամսվա ընթացքում մեկ այլ դեռահաս՝ Ջեյմի Հաբլին, ըստ հաղորդումների, ինքնասպանություն է գործել նույն պատճառով։ Չնայած նա երբեք չի հիշատակել Ռոդեմեյերին, միևնույն է, զուգահեռներ անցկացվել են[16][17]։

Fox հեռուստաալիքիի «Glee» սերիալում հիշատակվում էր ւեյմին, երբ Ֆիննը (Քորի Մոնթեյթ) Սանտանայի (Նայա Ռիվերա) հետ խոսում էր գեյ-ինքնասպանության մասին «Ես համբուրեցի աղջկա» դրվագում։ Հետագայում հիշատակումը է տեղի ունենում «Իմ ճանապարհին» դրվագում, երբ գեյ ուսանող Դեյվիդ Կարոֆսկին (Մաքս Ադլեր) փորձում է ինքնասպան լինել՝ կախվելով ինտերնետային ահաբեկման պատճառով, սակայն հայրը ժամանակին կարողանում է փրկել նրան։

2012 թվականի փետրվարի 25-ին Մայքլ Կնոտը բացել է Ջեյմիի հիշատակին էջը՝ նրա մասին լրահոսը դիտելուց հետո։ Կնոտը Facebook-ում էջ է բացել և «Have a Gay Day» անվանմամբ շահույթ չհետապնդող կազմակերպություն՝ անդրադառնալով «գեյ» բառի կրկնակի իմաստին՝ «համասեռամոլ» և «ուրախ»։ 2012 թվականին ամերիկյան թե Bella Donna մետալկոր խումբը թողարկել է երգ, որը հիմնված է Ջեյմիի մահվան վրա՝ «Don’t Jump» անվանմամբ։ Երգի մեջ կան Ջեյմիի ընկերներից մեկի տեսահոլովակները, որոնք ցուցադրվել են նրա անունից[18]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Suicide Draws Attention to Gay Bullying». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  2. «Jamey T. RODEMEYER». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  3. «Mom to bury bullied son in Lady Gaga lyric shirt». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  4. «Jamey Rodemeyer Suicide: Police Consider Criminal Bullying Charges». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  5. Alyssa Rodemeyer Talks About Continued Bullying Of Late Brother Jamey
  6. Jamey Rodemeyer’s Suicide Gets Lady Gaga Angry, 'Bullying is Hate Crime'
  7. Teenager struggled with bullying before taking his life
  8. «Lady Gaga Meets President Obama!». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  9. «Police determine Rodemeyer incidents not prosecutable». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  10. Teen’s parents: After suicide, he’s still being bullied — TODAY People — TODAY.com
  11. «Miss New York Petitions Against Cyberbullying In Wake Of Williamsville Teen's Suicide: UPDATED | New York Daily News». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  12. «Klein, Scarborough, Miss NY, Launch New York Cyberbully Census». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  13. «Zachary Quinto Comes Out As Gay In New York Magazine, Talks 'Margin Call,' 'Angels In America'». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  14. «Zachary Quinto rides a wave of professional, personal growth». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  15. «To Boldly Go…». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  16. «Jamie Hubley, Gay 15-Year-Old Ottawa, Canada Teen Commits Suicide, Cites Depression, School Troubles». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  17. Jamie Hubley, 15, Commits Suicide After Bullying
  18. «Видео». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.