Ջեյմս Գյոզալյան
Ջեյմս Արմենակի Գյոզալյան (հուլիսի 25, 1925, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1987, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, խմբավար։
Ջեյմս Գյոզալյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հուլիսի 25, 1925 Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Մահացել է | 1987 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և խմբավար |
Աշխատավայր | Հայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ |
Կրթություն | Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կենսագրություն
խմբագրելՋեյմս Գյոզալյանը ծնվել է 1925 թվականի հուլիսի 25-ին, Գյումրիում։
1944 թվականին ավարտել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը, ապա կրթություն է ստացել Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջում, իսկ 1944-1946 թվականներին՝ Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարաններում։ 1951 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարության բաժինը։ 1952-1953 թվականներին կատարելագործվել Մոսկվայում։ 1953-1961 թվականներին եղել է Հայկական Ժողովրդական Երգի-Պարի Համույթի դիրիժոր-խմբավար։ 1961-1987 թվականներին դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։
1967 թվականին ստացել է Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչումը։
Հեղինակ է երգերի և խմբերգերի։
Մահացել է 1987 թվականին, Երևանում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջ 148.
{{cite book}}
: Text "Գիտահրատարակչական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |