Ջեյմս Էնսոր

բելգիացի նկարիչ

Ջեյմս Էնսոր (անգլ.՝ James Sidney Edouard, Baron Ensor, ապրիլի 13, 1860(1860-04-13)[1][2][3][…], Օստենդե, Օսթենդե, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա[4][5][6] - նոյեմբերի 19, 1949(1949-11-19)[4][1][2][…], Օստենդե, Օսթենդե, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա[4][5][6]), բելգիացի նկարիչ, գծանկարիչ, գեղանկարիչ։

Ջեյմս Էնսոր
անգլ.՝ James Sidney Edouard baron Ensor
Ի ծնեհոլ.՝ James Sidney Edouard Ensor
Ծնվել էապրիլի 13, 1860(1860-04-13)[1][2][3][…]
ԾննդավայրՕստենդե, Օսթենդե, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա[4][5][6]
Վախճանվել էնոյեմբերի 19, 1949(1949-11-19)[4][1][2][…] (89 տարեկան)
Մահվան վայրՕստենդե, Օսթենդե, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա[4][5][6]
ԱզգությունԲելգիացի
Քաղաքացիություն Բելգիա
ԿրթությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա[7]
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ, գծագրող, վիզուալ արտիստ, արվեստագետ և հեղինակ
Ոճէքսպրեսիոնիզմ և սիմվոլիզմ[8][5]
Ժանրքրիստոնեական արվեստ[5], նատյուրմորտ[5], կենցաղային ժանր[5], դիմապատկեր[5] և քաղաքային բնանկար[5]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներAu conservatoire?, The Lady in Distress?, Christ's Entry Into Brussels in 1889?[7] և The Intrigue (Ensor)?
Պարգևներ
Լեոպոլդ I-ի շքանշանի ասպետ
ԱնդամակցությունԸնկերություն ХХ[7], Kunst van Heden? և Vie et Lumière?[5]
 James Ensor Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է նավահանգստային Օստենդ քաղաքում։ Հայրը, ով ծագումով անգլիացի էր, ուներ էկզոտիկ ապրանքների (զանազան հուշանվերներ, պարահանդեսային դիմակներ, ծովախեցիներ) կրպակ։ Ջեյմս Էնսորը 15 տարեկանից թողել է դպրոցը և կիրառական արվեստի դասեր վերցրել։ Այնուհետև սովորել է Բրյուսելի գեղարվեստի ակադեմիայում (1877-1880), որտեղ նրա համադասարանցին է եղել բելգիացի նկարիչ, արվեստագետ Ֆեռնան Կնոպֆը։

Ուսումնառության ավարտից հետո վերադարձել է հայրենի քաղաք, որտեղ վարել է մոր կրպակի գործերը` միաժամանակ շարունակելով զբաղվել գեղանկարչությամբ։ Դարձել է բրյուսելյան «XX-ի ընկերություն» խմբի հիմնադիրը, եղել «Ժամանակակից արվեստ» անտվերպենյան ընկերության անդամ։ 1929 թվականին Բրյուսելում ունեցած մեծ ռետրոցուցահանդեսից հետո ստացել է բարոնի տիտղոս։

Ստեղծագործություն

խմբագրել
 
Էնսորի կիսանդրին Օստենդում

Էնսորը հայտնի է որպես գեղանկարիչ, սակայն մեծ հետաքրքրություն է ցուցաբերել օֆորտի հանդեպ։ Էնսորի գծանկարներն առանձնանում են հիասքանչ պատկերներով ու առանձնատիպ դրոշմով։

Նկարիչը կրել է իմպրեսիոնիզմի ազդեցությունը։ 1883 թվականին նա հրաժարվել է իմպրեսիոնիստական ոճից և կենցաղային թեմաներից։ Խորհրդապաշտական թեմաներին անցումը ժամանակակիցների կողմից այնքան էլ լավ չի ընդունվել։ Նա ավելի շատ հիշվել է իր էքսցենտրիկ, արտահայտիչ կերպարներով` գանգեր, կմախքներ, ինքնադիմանկարներ, տառապող Հիսուս։ Նրանցից շատերը ծնողների հուշանվերների խանութի հիշողությունների ծնունդ են։ Լավագույն նկարները ստեղծվել են 1885-1891 թվականներին։

Ուշացած ճանաչման է հասել։ Էնսորին համարում են սյուրռեալիզմի և ժամանակակից ֆանտաստիկ արվեստի նախակարապետ։

Էնսորը պատկերված է 1974 թվականի բելգիական նամականիշերին։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Էնսոր» հոդվածին։