Ջեյմս Թուրբեր (անգլ.՝ James Grover Thurber, դեկտեմբերի 8, 1894(1894-12-08)[2][3][1], Կոլումբուս, Օհայո[1] - նոյեմբերի 2, 1961(1961-11-02)[4][5][6][…], Նյու Յորք, Նյու Յորք[1]), ամերիկացի երգիծական կոմիքսների նկարիչ, գրող և հումորիստ, որը երկար ժամանակ աշխատել է The New Yorker ամսագրում։ Նա համարվել է իր ժամանակի Միացյալ Նահանգների ամենահայտնի երգիծական արտիստներից մեկը, որը ծաղրել է հասարակության տարբեր արատները[8]։


անգլ.՝ James Grover Thurber[1]
Ծնվել էդեկտեմբերի 8, 1894(1894-12-08)[2][3][1]
ԾննդավայրԿոլումբուս, Օհայո[1]
Վախճանվել էնոյեմբերի 2, 1961(1961-11-02)[4][5][6][…] (66 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՕհայո նահանգի համալսարան (1918)[1] և East High School?[1]
Մասնագիտությունլրագրող, գրող, վիպասան, դրամատուրգ, մանկագիր, ինքնակենսագիր, գծանկարիչ, երգիծաբան, վիպասան, ակնարկագիր և կոմիքսների հեղինակ
Ուշագրավ աշխատանքներMy World and Welcome to It?, The Last Flower?, My Life and Hard Times? և Is Sex Necessary? Or, Why You Feel the Way You Do?
ՀայրCharles Leander Thurber?[7]
ՄայրMary Agnes Fisher?[7]
Կայքthurberhouse.org/james-thurber(անգլ.)
 James Thurber Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է ձկնորս Չարլզ Թուրբերի և Մերի Ագնեսի ընտանիքում։ Ծնողները մեծ ազդեցություն են ունեցել նրա վրա։ Նա մորն անվանել է բնածին դերասանուհի և կատակերգու։ Նրա հայրը «փոքր» քաղաքական գործիչ է եղել և ցանկացել է դառնալ իրավաբան։ Արդյունքում նա դարձել է Ջեյմսի որոշ պատմվածքների նախատիպը։

Եղբոր հասցրած վնասվածքի հետևանքով փոքր տարիքում Թուրբերը կորցրել է մեկ աչքը և կյանքի ընթացքում աստիճանաբար կուրացել է։

1913-1918 թվականներին սովորել է Օհայոյի համալսարանում, սակայն տեսողության հետ կապված խնդիրների պատճառով չի ավարտել այն։ 1918-1920 թվականներին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, Թուրբերը Պետդեպարտամենտի համար աշխատել է որպես գաղտնագրող- քարտուղար, սկզբում՝ Վաշինգտոնում, այնուհետև՝ Փարիզի ամերիկյան դեսպանատանը (Ֆրանսիա)։ Դրանից հետո Թուրբերը վերադարձել է Կոլումբուս (Օհայո), որտեղ 1921-1924 թվականներին աշխատել է որպես Columbus Dispatch-ի թղթակից։ Այդ ընթացքում նա գրել է գրքերի, ֆիլմերի և պիեսների ակնարկներ «Հավատամքներ և հուշանվերներ» կոչվող շաբաթական սյունակում, որի անվանումը հետագայում տրվել է իր ստեղծագործությունների հետմահու ժողովածուին։ Նա նաև գրել է Chicago Tribune-ի և այլ թերթերի համար։

1925 թվականին նա տեղափոխվել է Գրինվիչ Վիլիջ՝ աշխատանքի անցնելով որպես New York Evening Post թերթի թղթակից, իսկ 1927 թվականին աշխատանքի է ընդունվել The New Yorker թերթում։ 1930-1950 թվականներին Թուրբերը հումորային կոմիքսներ է նկարել այս թերթի համար։

Բացի նկարներից, նա նաև մեծ թվով վեպերի, պատմվածքների և առակների հեղինակ է։ Նրա ամենահայտնի գրական ստեղծագործություններից է՝ «Ուոլթեր Միտիի գաղտնի կյանքը»։

Թուրբերը մահացել է թոքաբորբից և ինսուլտի հետևանքներից։

Ստեղծագործություններ

խմբագրել
  • Դ․ Թուրբեր, White Alvin Brook. Հեքիաթներ և առակներ. Թարգմանություն անգլերենից։ SPB 1994. 608 էջ.
  • Դ․ Թուրբեր, Սպիտակ եղնիկ. Հեքիաթ երեխաների և մեծերի համար.
  • 20-րդ դարի ամերիկյան գրական հեքիաթ. ԱՄՆ գրականության գրադարան.

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել