Ջեյմս Կառնուսյան
Վերապատվելի Ջեյմս Կառնուսյան (1926, Բեյրութ, Լիբանան - ապրիլի 8, 1998, Բեռն, Շվեյցարիա), շվեյցարահայ հոգևոր հովիվ, գրող և հասարակական գործիչ։
Ջեյմս Կառնուսյան | |
---|---|
Ծնվել է | 1926 |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Մահացել է | ապրիլի 8, 1998 |
Մահվան վայր | Բեռն, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | Լիբանան և Շվեյցարիա |
Կրոն | բողոքականություն |
Մասնագիտություն | գրող, ակտիվիստ և քահանա |
Անդամություն | Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ |
Կենսագրություն
խմբագրելՋեյմս Կառնուսյանը Հայոց ցեղասպանությունը Մուսա լեռան հերոսամարտի շնորհիվ վերապրածների որդի է[1]։
Նրա ծնողները՝ Լուսի Գոստոնյանը և Սարգիս Կառնուսյանը, Մեծ եղեռնը վերապրած հայեր էին։ Մայրը ծնվել էր Մարաշ քաղաքում, 1900 թվականին։ Զանգվածային կոտորածների ու տեղահանության ժամանակ նրա ընտանիքի 33 անդամները սպանվել են։ Նա միակ փրկվածն է եղել։ Նա վիրավոր վիճակում հայտնվել է Ուրֆայում՝ բժիշկ Յակոբ Կյունցլերի մոտ, որը 8000 որբի փրկել է և տեղափոխել Սիրիա ու Լիբանան։ Սիրիայի Հալեպ քաղաքում հանդիպել են ապագա ամուսինները՝ Լուսի Գոստոնյանն ու Սարգիս Կառնուսյանը։ Սարգիսն արիաբար պաշտպանել էր Մուսա լեռան շրջակա մի քանի հայկական գյուղերը։ Զույգն ունեցել է հինգ երեխա, որոնք մեծացել են Բեյրութում[2]։
Նրանց որդի Ջեյմս Կառնուսյանը ծնվել է 1926 թվականին Բեյրութի փախստականների ճամբարում[3]։ Սովորել է Հունաստանի և Շվեյցարիայի համալսարաններում։ 1979 թվականին Փարիզում նախաձեռնել է Հայկական առաջին համաշխարհային կոնգրեսը[2][4]։ 1983 թվականին Լոզանի պայմանագրի 60-րդ տարեդարձի կապակցությամբ Ջեյմս Կառնուսյանը Լոզանում կազմակերպել է համահայկական համագումար, որին մասնակցել են 17 երկրների պատվիրակներ[5]։ «Մեր առաջնահերթությունը մնում է Թուրքիայի կողմից օկուպացված Արևմտյան Հայաստանի վերականգնումը»,- պարզաբանել է նա[6]։
1992 թվականին արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի քաղաքացիական ծառայող Հանս Շելենբերգի և Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախկին պատգամավոր Ալեքսանդր Էյլերի հետ համատեղ հիմնադրել է Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիան (GSA - Gesellschaft Schweiz-Armenien)[5]։
Ոչ հավաստի տեղեկություններով՝ Ջեյմս Կառնուսյանը եղել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ զինյալ կազմակերպության հիմնադիրներից մեկը[7] Հակոբ Հակոբյանի (իսկական անունը՝ Հարություն Թագուշյան) և գրական գործիչ և «Սփյուռք» գրական հրատարակության հրատարակիչ Գևորգ Աճեմյանի հետ համատեղ։
Գրքեր
խմբագրել- Back to the Ararat Highlands, printed in Switzerland, 1976 (բնօրինակ անվանում՝ «Վերադարձ Դէպի Այրարատեան Լեռնաշխարհ»)
- Return to the Ararat Plateau: Pan-Armenian Liberation Movement, by James Karnusian, translated by Aris Sevag, AR Publishing, 1979, 43 pages
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Zwischen Rhein und Arax.: Neunhundert Jahre deutsch-armenische Beziehungen. Enno Meyer, Ara J. Berkian. Holzberg, 1988, p. 164
- ↑ 2,0 2,1 Մանուշակ Կառնուսյան
- ↑ Le combat arménien: entre terrorisme et utopie, by Armand Gaspard - 1984 - P. 99
- ↑ Le Paris des étrangers depuis 1945, by Antoine Marès, Pierre Milza, 1994, p. 231
- ↑ 5,0 5,1 «Oliver Zwahlen: The Genocide of The Armenians and its Reaffirmation in Switzerland (Swiss Master Thesis in German)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ La Comunità internazionale: rivista trimestrale della Società italiana per l'organizzazione internazionale, Volume 39, CEDAM, 1984, p. 560
- ↑ Rev. James Karnusian, retired pastor and one of three persons to establish ASALA, dies in Switzerland // The Armenian Reporter International, 18 April 1998