Ջեյմս Տարկովսկի
Ջեյմս Տարկովսկի (անգլ.՝ James Tarkowski, նոյեմբերի 19, 1992[1], Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[1]), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բարնլիի և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։
Տարկովսկին Բարնլիի կազմում 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | James Alan Tarkowski | ||
Քաղաքացիությունը |
Անգլիա Լեհաստան | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 19, 1992[1] (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[1] | ||
Հասակ | 185 սմ | ||
Քաշ | 81 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Բարնլի | ||
Համար | 5 | ||
Պատանեկան կարիերա | |||
Բլեքբուրն Ռովերս | |||
Մեյն Ռոուդ | |||
2009-2011 | Օլդհեմ Ատլետիկ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2011-2014 | Օլդհեմ Ատլետիկ | 72 | (5) |
2014-2016 | Բրենտֆորդ | 70 | (4) |
2016-ներկա | Բարնլի | 105 | (4) |
Ազգային հավաքական‡ | |||
2018-ներկա | Անգլիա | 2 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
խմբագրելՕլդհեմ Ատլետիկ
խմբագրելՏարկվոսկին Օլդհեմ Ատլետիկի ակադեմիային միացավ 2009 թվականի մայիսին[3][4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2011 թվականի հունվարի 22-ին՝ Բրենտֆորդի դեմ խաղում[5][6]։ Իր առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց 2011 թվականի մարտի 12-ին՝ Լեյտոն Օրիենտի դեմ խաղում[7]։ 2011 թվականի մայիսին Տարկովսկին 2 տարով երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ[8]։ Իր առաջին մրցաշրջանում նա անցկացրեց 9 հանդիպում[9]։
Իր առաջին պրոֆեսիոնալ գոլը Տարկովսկին խփեց 2012 թվականի մայիսի 5-ին՝ Կարլայլ Յունայթեդի դեմ խաղում[10][11]։ 2013 թվականի ամռանը անգլիացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ 2 տարով[12]։ 2013 թվականի օգոստոսին նա ճանաչվեց Օլդհեմի ամսվա լավագույն ֆուտբոլիստ[13]։ Օլդհեմ Ատլետիկի կազմում Տարկովսկին անցկացրեց 89 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ։
Բրենտֆորդ
խմբագրել2014 թվականի հունվարի 31-ին Տարկովսկին 3․5 տարվա պայմանագիր կնքեց Բրենտֆորդի հետ[14]։ Իր դեբյուտը նշեց 2014 թվականի մարտի 1-ին՝ Կարլայլ Յունայթեդի դեմ խաղում[15][16]։ Իր առաջին գոլը խփեց 2014 թվականի մարտի 11-ին՝ Տրանմիր Ռովերսի դեմ խաղում[17][18]։ 4 օր անց՝ մարտի 15-ին Տարկովսկին իր պրոֆեսիոնալ կարիերայի մեջ առաջին անգամ հեռացվեց խաղադաշտից՝ Լեյտոն Օրիենտի դեմ խաղում[19][20]։ Իր առաջին մրցաշրջանում անգլիացին անցկացրեց 13 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[21], իսկ Բրենտֆորդը տեղափոխվեց Չեմպիոնշիպ[22]։ Բրենտֆորդի կազմում Տարկովսկին անցկացրեց 2 մրցաշրջան՝ մասնակցելով 74 հանդիպման և դառնալով 4 գոլի հեղինակ։
Բարնլի
խմբագրել2016 թվականի փետրվարի 1-ին Տարկովսկին 3․5 տարվա պայմանագիր կնքեց Բարնլիի հետ[23][24][25]։ Իր դեբյուտը նշեց 2016 թվականի փետրվարի 20-ին՝ Ռոտերհեմ Յունայթեդի դեմ խաղում[26][27]։ Տարկովսկու տրանսֆերից հետո Բարնլին այդ մրցաշրջանում այլևս պարտություն չկրեց և հաղթեց Չեմպիոնշիպը՝ տեղափոխվելով Պրեմիեր Լիգա[28][29]։
2016 թվականի օգոստոսի 24-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Ակրինգտոն Սթենլիի դեմ խաղում Տարկովսկին իր առաջին խաղն անցկացրեց Բարնլիի ավագի թևկապով[30]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 27-ին՝ Չելսիի դեմ խաղում[31][32]։ 2017-18 մրցաշրջանում Մայքլ Կինի Էվերտոն տեղափոխությունից[33] հետո Տարկովսկին ստացավ 5 համարի մարզաշապիկը և դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող[34]։ 2018 թվականի հունվարի 4-ին անգլիացին երկարաձգեց իր պայմանագիրը Բարնլիի հետ մինչև 2022 թվականը[35][36][37][38]։
Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Տարկովսկին անցկացրեց 2018 թվականի հուլիսի 26-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Աբերդինի դեմ խաղում[39]։ Իր առաջին գոլը Պրեմիեր Լիգայում խփեց 2018 թվականի օգոստոսի 19-ին՝ Ուոթֆորդի դեմ խաղում[40][41]։ Օգոստոսի 26-ին նա գոլ խփեց Ֆուլհեմի դեմ խաղում, սակայն Բարնլին պարտվեց 4-2 հաշվով[42][43]։ Դեկտեմբերի 8-ին անգլիացին խփեց Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[44][45]։ 2018-19 մրցաշրջանում Տարկովսկին անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[46]։
Միջազգային կարիերա
խմբագրելՏարկովսկին ունի Անգլիայի և Լեհաստանի քաղաքացիություն և իրավասու էր ներկայացնել այս երկրների հավաքականները[47][48]։ 2018 թվականի մարտի 15-ին Տարկովսկին առաջին անգամ հրավիրվեց Անգլիայի ազգային հավաքական՝ Նիդերլանդների և Իտալիայի դեմ ընկերական խաղերի համար[49][50]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց մարտի 27-ին՝ Իտալիայի դեմ խաղում[51][52]։
Կարիերայի վիճակագրություն
խմբագրելԱկումբային վիճակագրություն
խմբագրել2019 թվականի դեկտեմբերի 8-ի դրությամբ[53]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Օլդհեմ Ատլետիկ | 2010–11 | Լիգա Մեկ | 9 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 9 | 0 | |
2011–12 | 16 | 1 | 0 | 0 | 2 | 0 | 18 | 1 | ||||
2012–13 | 21 | 2 | 3 | 0 | 2 | 0 | 26 | 2 | ||||
2013–14 | 26 | 2 | 5 | 0 | 5 | 1 | 36 | 3 | ||||
Ընդհանուր | 72 | 5 | 8 | 0 | 0 | 0 | 9 | 1 | 89 | 6 | ||
Բրենտֆորդ | 2013–14 | Լիգա Մեկ | 13 | 2 | — | 13 | 2 | |||||
2014–15 | Չեմպիոնշիպ | 34 | 1 | 1 | 0 | — | 3 | 0 | 38 | 1 | ||
2015–16 | 23 | 1 | 0 | 0 | — | 23 | 1 | |||||
Ընդհանուր | 70 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 74 | 4 | ||
Բարնլի | 2015–16 | Չեմպիոնշիպ | 4 | 0 | — | 4 | 0 | |||||
2016–17 | Պրեմիեր Լիգա | 19 | 0 | 4 | 0 | — | 1 | 0 | 24 | 0 | ||
2017–18 | 31 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 33 | 0 | ||||
2018–19 | 35 | 3 | 2 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 42 | 3 | ||
2019–20 | 16 | 1 | 0 | 0 | — | 0 | 0 | 16 | 1 | |||
Ընդհանուր | 105 | 4 | 6 | 0 | 5 | 0 | 3 | 0 | 119 | 4 | ||
Կարիերայի ընդհանուր | 247 | 13 | 15 | 0 | 5 | 0 | 15 | 1 | 282 | 14 |
Միջազգային վիճակագրություն
խմբագրել2019 թվականի դեկտեմբերի 8-ի դրությամբ[53]
Անգլիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2018 | 2 | 0 |
Ընդհանուր | 2 | 0 |
Նվաճումներ
խմբագրելԱկումբային
խմբագրելԲրենտֆորդ
Բարնլի
- Չեմպիոնշիպ. 2015–16[29]
Անհատական
խմբագրել- Օլդհեմ Ատլետիկի ամսվա լավագույն ֆուտբոլիստ. օգոստոս 2013[13]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «England - J. Tarkowski - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ Wilson, Paul (2014 թ․ հունվարի 4). «Oldham's young James Tarkowski out to muzzle Liverpool's Luis Suárez». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Oldham News | Oldham Athletic News | Young hopefuls sign up - Chronicle Online». 2014 թ․ փետրվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Oldham Athletic - Brentford FC, Jan 22, 2011 - League One - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Oldham 2-1 Brentford» (բրիտանական անգլերեն). 2011. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Leyton Orient - Oldham Athletic, Mar 12, 2011 - League One - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ LTD, Digital Sports Group. «Tarkowski signs pro deal -». www.oldhamathletic-mad.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «James Tarkowski | Football Stats | Burnley | Season 2010/2011 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Oldham Athletic - Carlisle United, May 5, 2012 - League One - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Oldham 2-1 Carlisle». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2012 թ․ մայիսի 5. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Tarkowski agrees contract - News - Oldham Athletic» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ 13,0 13,1 «Tarkowski wins award - News - Oldham Athletic» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «BRENTFORD SIGN JAMES TARKOWSKI» (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Carlisle United - Brentford FC, Mar 1, 2014 - League One - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Carlisle United 0-0 Brentford». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ մարտի 1. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Brentford FC - Tranmere Rovers, Mar 11, 2014 - League One - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Brentford 2-0 Tranmere Rovers». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ մարտի 11. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Leyton Orient - Brentford FC, Mar 15, 2014 - League One - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Leyton Orient 0-1 Brentford». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ մարտի 15. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «James Tarkowski | Football Stats | Burnley | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ 22,0 22,1 «Brentford promoted to Championship». Mail Online. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Clarets Sign James Tarkowski». www.burnleyfootballclub.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Burnley Football Club Clarets Sign James Tarkowski» (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Burnley Sign Defender James Tarkowski From Championship Rivals Brentford». 90min.com (անգլերեն). 2016 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Burnley FC - Rotherham United, Feb 20, 2016 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Defender James Tarkowski believes there's more to come from Burnley side». Lancashire Telegraph (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ Beck, Tom. «Burnley Promoted to Premier League for 2016-17 Season: Latest Comments, Reaction». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ 29,0 29,1 «Boro in top flight after draw, Sunderland's EPL survival chances soar». ABC News (ավստրալիական անգլերեն). 2016 թ․ մայիսի 8. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Accrington Stanley 1-0 Burnley (AET)». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «No answer to Chelsea». UpTheClarets (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Chelsea vs. Burnley - Football Match Report - August 27, 2016 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Michael Keane joins Everton from Burnley». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ Anderson, David (2017 թ․ օգոստոսի 15). «Burnley won't replace Michael Keane as they have a ready-made successor already». mirror. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Tarkowski Signs New Deal». www.burnleyfootballclub.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «James Tarkowski: Burnley defender extends contract until 2022». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «James Tarkowski snubs Arsenal interest to sign Burnley deal until 2022». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունվարի 4. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «James Tarkowski signs new long-term Burnley contract». Independent.ie (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Aberdeen FC - Burnley FC, Jul 26, 2018 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Burnley FC - Watford FC, Aug 19, 2018 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Burnley 1-3 Watford: Andre Gray scores on Burnley return as Watford end away goal drought». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Fulham FC - Burnley FC, Aug 26, 2018 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Fulham 4-2 Burnley: Aleksandar Mitrovic scores twice in Premier League thriller». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Burnley FC - Brighton & Hove Albion, Dec 8, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Fortune finally shines on James Tarkowski as Burnley beat Brighton & Hove Albion to escape relegation zone». The Telegraph. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «James Tarkowski | Football Stats | Burnley | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Correspondent, Matt Hughes, Deputy Football (2017 թ․ սեպտեմբերի 16). «Football Notebook: Burnley star holding out for England» (անգլերեն). ISSN 0140-0460. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Street, Tim (2017 թ․ հոկտեմբերի 9). «Former Bee good enough to play for England - and we get more money if he does - says Brentford owner». getwestlondon. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «England call-ups for uncapped quartet as Jack Wilshere earns recall». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մարտի 15. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «James Tarkowski named in England line up for the first time | JOE.co.uk». JOE.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «England 1-1 Italy». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մարտի 27. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «England team news: James Tarkowski makes Three Lions debut against Italy | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ 53,0 53,1 «James Tarkowski». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Տարկովսկու պաշտոնական Տվիտերի էջը
- Տարկովսկու պաշտոնական Ինստագրամի էջը
- Տարկովսկին transfermarkt-ում
- Տարկովսկին soccerbase.com-ում
- Տարկովսկին WhoScored.com կայքում
- Տարկովսկին Բարնլիի պաշտոնական կայքում Արխիվացված 2019-08-24 Wayback Machine
- Տարկովսկին Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Տարկովսկին ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Տարկովսկին Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Տարկովսկի» հոդվածին։ |