Ջեյն Կիգունդու
Ջեյն Կիգունդու (անգլ.՝ Jane Kiggundu, 1960, Ուգանդա), ուգանդացի փաստաբան, Ուգանդայի գերագույն դատարանի դատավոր (2008 թ. մայիս)[1]։
Ջեյն Կիգունդու | |
---|---|
Ծնվել է | 1960 |
Ծննդավայր | Ուգանդա |
Քաղաքացիություն | Ուգանդա |
Կրթություն | Law Development Centre? և Մակերերեի համալսարան |
Մասնագիտություն | փաստաբան և դատավոր |
Կրթություն
խմբագրելՋեյն Կիգունդուն ավարտել է Մակերերեի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և ստացել իրավագիտության բակալավրի աստիճան։ Կամպալայի Իրավունքի զարգացման կենտրոնից ստացել է լեգալ փորձառության դիպլոմ, որից հետո անդամագրվել է Uganda Bar-ին։
Գործունեություն
խմբագրելՍկսած 2000-ական թթ. Ջեյն Կիգունդուն աշխատել է Ուգանդայի արդարադատության նախարարությունում և սահմանադրական գործերի նախարարությունում[2]։ 2003-2007 թթ. եղել է գլխավոր իրավական ադմինիստրատոր[3], 2007-2008 թթ.՝ գլխավոր հավատարմատար[4]։
Գերագույն դատարանում, նախքան Ընտանեկան դատական բաժնում գորունեություն ծավալելը, եղել է Դատական ուսումնասիրությունների ինստիտուտի գործադիր տնօրեն[5][6]։ 2017 թվականի դրությամբ ծառայել է Գերագույն դատարանի «Միջազգային հանցագործությունների բաժնում»[7]։ Եղել է երեք դատական տրիբունալի անդամ, որը վարել է 14 տղամարդկանց գործը, որոնք մեղադրվում էին Ուգանդայում մուսուլման հոգևորականների սպանությունների մեջ 2014-2015 թվականներին։ Մյուս երկու դատավորներն էին Էզեկիել Մուհանգուզին (գլխավոր դատավոր) և Պերսի Թուհաիսը (անդամ)[8][9]։
Ընտանիք
խմբագրել1988 թվականին Ջեյն ամուսնացել է ուգանդացի փաստաբան Պատրիկ Կիգգունդուի հետ, ով մի ժամանակ եղել է Նոր Տեսլական խմբի կորպորատիվ քարտուղար և Կյոտերա ընտրական շրջանից եղել է խորհրդարանի անդամ։ Զույգն ունի երեք դուստր։ Պատրիկն ունի ևս չորս երեխա այլ զուգընկերոջից[2]։ Պատրիկը մահացել է 2013 թվականի օգոստոսին, 1998 թվականի հունիսին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 15 տարի անվասայլակի վրա անցկացնելուց հետո[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Mugisa, Anne (2008 թ․ մայիսի 3). «New judges sworn in». New Vision. Kampala. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ 2,0 2,1 Sadab Kitatta Kaaya (2013 թ․ օգոստոսի 20). «Kiggundu widow hails Museveni for her job». The Observer (Uganda). Kampala. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Abbey, Yunusu (2003 թ․ սեպտեմբերի 5). «Justice Ministry Staff Named New AG». New Vision. Kampala. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Daily Monitor Staff (2008 թ․ փետրվարի 26). «Judicial nominees, who is who on Museveni's list». Daily Monitor. Kampala. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Wesaka, Anthony (2015 թ․ հոկտեմբերի 11). «Judiciary transfers 10 High Court judges». Daily Monitor Mobile. Kampala. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Ndagire, Betty (2012 թ․ հոկտեմբերի 25). «Nyangasi gets life for wife's murder». Daily Monitor. Kampala. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Judiciary of Uganda (2017 թ․ օգոստոսի 15). «The Honorable Judges Of The High Court». Kampala: Judiciary of Uganda. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Sania Babirye, and Tukundane Yonna (2016 թ․ սեպտեմբերի 9). «The trial date has been set». Kampala: Capitalradio.co.ug. Արխիվացված է օրիգինալից 2023-03-29-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ The Independent (Uganda) (2017 թ․ ապրիլի 9). «Sheikh murder suspects have case to answer». The Independent (Uganda). Kampala. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Staff Writer (2013 թ․ օգոստոսի 19). «Justice Jane Kiggundu Denies Abandoning Fallen Hubby». Red Pepper. Mukono. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.