Ջեյն Ֆոնդա (անգլ.՝ Lady Jayne Seymour Fonda, դեկտեմբերի 21, 1937(1937-12-21)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, մոդել, գրող և հասարակական գործիչ։ Ամերիկացի հայտնի դերասան Հենրի Ֆոնդայի աղջիկը, դերասան Պիտեր Ֆոնդայի քույրը։

Ջեյն Ֆոնդա
անգլ.՝ Jane Fonda
Ծնվել էդեկտեմբերի 21, 1937(1937-12-21)[1][2][3][…] (86 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ԿրթությունՎասար քոլեջ, Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա, John Thomas Dye School?, դերասանության ստուդիա, Էմմա Ուիլլարդ դպրոց և Greenwich Academy?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի, գրող, թատրոնի դերասանուհի, մոդել, դերասանուհի, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասանուհի, ինքնակենսագիր և ձայնային դերասանուհի
Ծնողներհայր՝ Հենրի Ֆոնդա, մայր՝ Frances Ford Seymour?
Ամուսին(ներ)Ռոժե Վադիմ, Tom Hayden? և Թեդ Թըրներ
Համատեղ ապրող(ներ)Richard Perry?
Երեխա(ներ)Վանեսա Վադիմ[5], Տտոյ Գերիթի[5] և Mary Williams?
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունԲեռլինի գեղարվեստի ակադեմիա
janefonda.com

Կենսագրություն

խմբագրել

Ջեյն Ֆոնդան ծնվել է 1937 թ. դերասան Հենրի Ֆոնդայի ընտանիքում։ Նրան Ջեյն անվանել են ի պատիվ Հենրիխ VIII արքայի երրորդ կնոջ՝ լեդի Ջեյն Սեյմուրի։ Դերասանական կրթությունը ստացել է Նյու Յորքի դերասական ստուդիայում։ Այնուհետև սկսել է իր դերասանական կարիերան թատրոնում, միաժամանակ աշխատելով որպես մոդել։ Սկսած 1959 թվականից սկսել է նկարահանվել կինոյում։

Ջեյն Ֆոնդայի խաղացած գրեթե բոլոր դերերը կարելի է բաժանել երկու խմբի, առաջինը սեքսուալ կնոջ կերպար, և երկրորդը դրամատիկ դերեր։

1960-ական թթ. Ջեյն Ֆոնդան բնակվում է Ֆրանսիայում, որտեղ հանդիպում է ռեժիսոր Ռոժե Վադիմի հետ։ Նրանք ամուսնանում են 1965 թ.։ Ֆոնդան նկարահանվում է Վադիմի «Բարբարելլա» էրոտիկ ֆիլմում։ Նրանք ամուսնալուծվում են 1973 թվականին։

Երկրորդ անգամ ամուսնանում է քաղաքական գործիչ Թոմ Հեյդենի հետ։ Այդ տարիներին Ֆոնդան զբաղվում է նաև քաղաքականությամբ, մասնավորապես նա մասնակցում հակապատերազմյան ցույցերին։ Թոմ Հեյդենի հետ ամուսնությունը տևում է 27 տարի՝ 1973-1990 թվականներին։

Ջեյն Ֆոնդայի երրորդ ամուսինը կինոմագնատ Թեդ Թըրներն էր, որի հետ ամուսնացել էր 1991 թվականին։ Թեդը նաև սեփական կաբելային հեռուստաալիք ուներ։ 2001 թ. նրանք նույնպես բաժանվում են, որի պատճառը Թըրների դավաճանությունն էր կնոջ նկատմամբ։

Ջեյնը երկու երեխա ունի, աղջիկը՝ Վանեսսա Վադիմ (28.09.1968) Ռոժե Վադիմից, և որդի՝ Թրոյ Օ'Դոնովան Հեյդեն (07.07.1973) Թոմ Հեյդենից։

Ֆիլմագրություն

խմբագրել

Խաղացել է մոտ 40 ֆիլմում, առավել նշանավոր ֆիլմերն են՝

տարի ֆիլմ ռեժիսոր խաղընկերներ
1965 «Քեթ Բալլու» Էլլիոտ Սիլվերստայն Լի Մարվին
1966 «Հետապնդում» Արթուր Փեն Մառլոն Բրանդո
Ռոբերտ Ռեդֆորդ
Ռոբերտ Դյուվալ
1967 «Ոտաբոբիկ զբոսայգու մեջ» Ջին Սաքս Ռոբերտ Ռեդֆորդ
1968 «Բարբարելլա» Ռոժե Վադիմ
1969 «Հոգնած ձիերին գնդակահարում են, այնպես չէ՞» Սիդնի Փոլաք
1971 «Կլյուտ» Ալան Պակուլա Դոնալդ Սազերլենդ
Ռոյ Շայդեր
Սիլվեստր Ստալոնե
1976 «Կապույտ թռչունը» Ջորջ Կյուկոր Էլիզաբեթ Թեյլոր
Ավա Գարդներ
Գեորգի Վիցին
Օլեգ Պոպով
1977 «Ջուլիա» Ֆրեդ Ցինեման Վանեսա Ռեդգրեյվ
Մերիլ Սթրիփ
Մաքսիմիլիան Շելլ
Ջեյսոն Ռոբարդս
1977 «Դիկի և Ջեյնի զարմանալի արկածները» Տեդ Կոչեխ Ջորջ Սիգալ
1978 «Վերադարձ տուն» Հել Էշբի Ջոն Վոյթ
1979 «Չինական ախտանիշ» Ջեյմս Բրիջես Ջեք Լեմոն
Մայքլ Դուգլաս
1979 «Էլեկտրակայն հեծյալը» Սիդնի Փոլաք Ռոբերտ Ռեդֆորդ
1981 «Ոսկե լճի վրա» Մարկ Ռայդելլ Հենրի Ֆոնդա
Քեթրին Հեփբորն
1985 «Աստվածային Ագնեսան» Նորման Ջուիսոն Էնն Բանքրոֆթ
1986 «Հաջորդ առավոտյան» Սիդնի Լյումետ Ջեֆ Բրիջես
Քեթի Բեյթս
1990 «Սթենլին և Այրիսը» Մարտին Ռիտտ Ռոբերտ Դե Նիրո
2005 «Երբ խորթ մայրը հրեշ է» Ռոբերտ Լուկետիչ Ջենիֆեր Լոպեզ
2007 «Ուժեղ Ջորջիան» Հարրի Մարշալ Լինդսի Լոհան
2011 «Խաղաղություն, սեր և չհասկացվածություն» Բրյուս Բերեսֆորդ Ռոզաննա Արկետ
2015 «Երիտասարդություն» Պաոլո Սորրենտինո Մայքլ Քեյն
Հարվի Քեյթլ
Ռեյչել Ուայզ

Մրցանակներ

խմբագրել

Ջեյն Ֆոնդան մոտ 40 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 30-ի, որոնց թվում.

Գրականություն

խմբագրել
  • Andersen, Christopher. Citizen Jane. 1990։ Henry Holt and Company. ISBN 0-8050-0959-0.
  • Collier, Peter (1991). The Fondas։ A Hollywood Dynasty. Putnam. ISBN 0-399-13592-8.
  • Davidson, Bill. Jane Fonda։ An Intimate Biography. 1991։ New American Library. ISBN 0-451-17028-8.
  • Fine, Carla and Jane Fonda. Strong, Smart, and Bold։ Empowering Girls for Life. 2001։ Collins. ISBN 0-06-019771-4.
  • Fonda, Jane. My Life So Far. 2005։ Random House. ISBN 0-375-50710-8.
  • Fonda, Jane. Jane Fonda's Workout Book. 1986։ Random House Value Publishing. ISBN 0-517-40908-9.
  • Fonda, Jane, with Mignon McCarthy. Women Coming of Age. 1987։ Random House Value Publishing. ISBN 5-550-36643-6.
  • Fox, Mary Virginia and Mary Molina. Jane Fonda։ Something to Fight for. 1980։ Dillon Press. ISBN 0-87518-189-9.
  • Freedland, Michael. Jane Fonda։ The Many Lives of One of Hollywood's Greatest Stars. 1989։ HarperCollins Publishers. ISBN 0-00-637390-9.
  • French, Sean. Jane Fonda։ A Biography. 1998։ Trafalgar Square Publishing. ISBN 1-85793-658-2.
  • Gilmore, John. Laid Bare։ A Memoir of Wrecked Lives and the Hollywood Death Trip. Amok Books, 1997. ISBN 1-878923-08-0.
  • Hershberger, Mary. Peace work, war myths։ Jane Fonda and the antiwar movement. Peace & Change, Vol. 29, No. 3&4, July 2004.
  • Hershberger, Mary. Jane Fonda's War։ A Political Biography of an Antiwar Icon. 2005։ New Press. ISBN 1-56584-988-4.
  • Kiernan, Thomas. Jane։ an intimate biography of Jane Fonda. 1973։ Putnam. ISBN 0-399-11207-3.

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյն Ֆոնդա» հոդվածին։