Ջեյ Էսթոն (անգլ.՝ Jay Aston, մայիսի 4, 1961(1961-05-04)[1], Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի երգչուհի և կոմպոզիտոր։ 1981-1985 թվականներին եղել է Բրիտանական Bucks Fizz փոփ խմբի անդամ։ Եղել է խմբի ամենաերիտասարդը։ 1981 թվականին՝ 19 տարեկանում, հաղթել է Եվրատեսիլ երգի մրցույթը[2]։ Երբ Էսթոնը խմբի անդամ էր, խումբը ունեցել է 40 հիթ սինգլներ, այդ թվում՝ 3 հիթ։ 2009 թվականից Չարլի Բեյքերի և Մայք Նոլանի հետ Էսթոնը հանդես է եկել Original Bucks Fizz խմբում։ Ժամանակին խումբը ունեցել է The Original Bucks Fizz անվանումը։ Հիմա նրանք ավելի ճանաչված են որպես Չարլի Բեյքեր, Մայք Նոլան և Ջեյ Էսթոն։

Ջեյ Էսթոն
Ծնվել էմայիսի 4, 1961(1961-05-04)[1] (63 տարեկան)
Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի, պարուհի, պարուսույց և արվեստագետ
Գործիքներվոկալ
ԿրթությունԹատերական արվեստի Իտալիա Կոնտի ակադեմիա
Կայքjay-aston.co.uk
 Jay Aston Վիքիպահեստում

Կարիերա

խմբագրել

Նախապատմություն

խմբագրել

Էսթոնը ծնվել է Պուրլեյում (Սուրրեյ), դերասանների ընտանիքում։ Նրա հայրը հումորիստ էր, մայրը՝ մինչ ամուսնանալը` պարուհի։ Նրանք նաև ակրոբատներ էին։ Ջեյի եղբայրը՝ Լանցը, Prima Donna խմբի հետ միասին մասնակցել է 1980 թվականի Եվրատեսիլին[2]։ Էսթոնը Italia Conti School of Speech դպրոցում զբաղվում էր պարով, երգով և դերասանությամբ[3] ։

Էսթոնը Bucks Fizz խմբի օրիգինալ անդամներից մեկն էր։ Նա խմբի անդամ էր խմբի ստեղծումից ի վեր՝ 1981 թվականից։ Նրանք ստեղծեցին այդ խումբը Եվրատեսիլին մասնակցելու համար։ Եվրատեսիլում հաղթեցին "Making Your Mind Up" երգով, այդ երգը տարբեր երկրներում, նաև՝ Անգլիայում, համար առաջինն էր։ Էսթոնը հետաքրքրված էր նորաձևությամբ և դիզայներությամբ, այդ իսկ պատճառով պատրաստել է շատ բեմական հագուստներ այլ խմբերի համար[4][5][6]։ 1983 թվականին խումբը ներկայացել է "When We Were Young" երգով, որն էլ դարձել է խմբի հիթերից մեկը[7]։

1984 թվականի սկզբին Էսթոնը թողարկել է մի ալբոմ որը կոչվել է Shape Up and Dance[8]։

1984 թվականի դեկտեմբերին, ինչ-որ տուրի ժամանակ, Bucks Fizz խումբը ավտովթարի ենթարկվեց, խմբի անդամները ուրիշ մարդկանց հետ վիրավորվեցին[9]։ Լարվածությունը խմբում մեծացավ այն ժամանակ, երբ Էսթոնը ուզում էր լքել խումբը, բայց դեռ պայմանագրի ժամկետը չէր վերջացել։ Սակայն հաջորդ տարի, պայմանագրի վերջանալուն պես, Էսթոնը լքում է խումբը՝ ասելով, որ ունեցել է սուր խնդիրներ անդամների հետ։ Այդ արարքով Էսթոնը թեմա դարձավ շատ ամսագրերի համար[10]։

Bucks Fizz-ից հետո

խմբագրել

Ստիված լինելով վաճառել իր տունը՝ 1990 թվականից սկսած նա սկսեց ապրել է Քրոյդոն քաղաքի մի փոքրիկ հյուրանոցում[9]։ Նրա եղբոր կինը՝ Մարսելլա Դետրոյտը, խորհուրդ տվեց նրան սկսել երգել։ 1993 թվականին Էսթոնը թողարկեց "Naked Phoenix" սինգլը և ձայնագրեց երգեր իր ալբոմներում։ Այդ նույն տարում նա կատարեց մի երգ Միքայել Վինների Dirty Weekend ֆիլմի համար։ 1995 թվականին նա սկսեց ապրել իր ծնողների հետ, բայց դեռ շարունակում էր գրել և ձայնագրել երգեր։ Այդ ժամանակաշրջանում նա հանդիպեց և սկսեց ժամադրվել կիթառիստ Դեյվ Քոլքուհոունի հետ։ Նրանք 1999 թվականին ամուսնացան։ 1990 թվականի վերջին և 2000 թվականի սկզբին Էսթոնը սկսեց իր շրջագայությունները, կատարեց իր Ռոք և Փոփ երգերը[11]։ 2002 թվականին նա դարձավ Monster Boogie խմբի անդամ, հայտնվեց Never Mind the Buzzcocks -ի էպիզոդներում։ 2003 թվականին Էսթոնը թողարկեց մի ալբոմ՝ Alive and Well անունով։ Ալբոմում 13 երգ էր, որոնք գրել էր իր ամուսինը։

Այլ Սոլո ալբոմներ՝ Lambը կամ Lizardը, թողարկվել են իր վեբ կայքում, 2006 թվականին[12]։

2001 թվականին նա ստեղծել է մի դպրոց, որն անվանակոչվել է իր անունով՝ (The Jay Aston Theatre Arts School), այստեղ սովորում են 2-17 տարեկան երեխաները։ Դպրոցը մինչև այսօր գործում է[13]։

2007 թվականի մարտ ամսին նա հանդես եկավ Comic Reliefի "I'm Gonna Be (500 Miles)" տեսահոլովակում։ Տեսահոլովակը The Proclaimers երգի հումորային տարբերակն էր, պարում են Bucks Fizzի 3 օրիգինալ անդամները և Շելեյ Փրեսթոնը, ով 1985 թվականին փոխարինեց Էսթոնին։ 1985 թվականից ի վեր Էսթոնը այլևս չհանդիպեց իր խմբի անդամներին«Night of a Thousand Jay Astons». Broadway Baby. 2005. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 31-ին.</ref> The life of Aston was told through an outrageous parody, and was described in review as "hilariously over the top".[9][14]։

2007 թվականին թողարկվեց Bucks Fizz խմբի The Very Best of Bucks Fizz երգի CD-ն, բոնուս՝ DVD: 2008 թվականի օգոստոսին Էսթոնը կրկին միացավ Bucks Fizz-ի անդամներ Մայք Նոլանին, Չերլի Բեյքերին և Շելլեյ Փրեսթոնին, երբ նա հայտնվեց հեռուսատատեսային մի շոույում, որտեղ մի ամբողջ էպիզոդ Bucks Fizzի մասին էր։ Այդ հաղորդումը 2009 թվականի մարտ ամսին էր։

2013 թվականի մայիսին Էսթոնը մասնակցեց Մեծ Բրիտանիայի The Voice մրցույթի երկրորդ փուլին։ Նա երգեց իրեց խմբի "Time is Running Out" երգը, բայց ժյուրին չընտրեց նրան։

The Original Bucks Fizz

խմբագրել

2004 թվականին Bucks Fizz խմբի անդամներ Չարլի Բեյքերը, Մայք Նոլանը և Շելլեյ Փրեսթոն միավորվում են և հիմնադրում The Original Buck Fizz խումբը։ Ունեցել են շատ համերգներ ողջ Անգլիայում։ 2009 թվականի ապրիլ ամսին, Փրեսթոնը հայտարարեց, որ ինքը դուրս է գալիս խմբից։ Ավելի ուշ հայտարարվեց, որ Էսթոնը շոուների ժամանակ պետք է միանա Բեյքերին և Նոլանին։ Սկսած 1985 թվականից Էսթոնը Bucks Fizz խմբի անդամ է։ Միասին նրանք եկան Անգլիա և թողարկեցին իրենց երգի՝ I Hear Talk, նոր ձևը։ 2012 թվականին, նրանք շարունակեցին իրենց գործը OBF անվան ներքո և թողարկեցին շատ ալբոմներ։ Հիմա նրանց ճանաչում են որպես Bucks Fizz.-ի Չարլի Բեյքեր, Մայք Նոլան և Ջեյ Էսթոն։

Անձնական կյանք

խմբագրել

1999 թվականի օգոստոս ամսին, Լոնդոնում Էսթոնը ամուսնացավ կիթառահար Դեյվ Քոլքուհոունի հետ։ Նրանք ունեցան դուստր Ջոսի Ալեքսանդրա անունով (ծնվել է 2003 թվականին, Բրոմլեյ, Քենտ)։ Նրանք այժմ ապրում են Թատսֆայլդում։ Էսթոնի մայրը՝ Հիլդան, մահացել է 2007 թվականին, հայրը՝ 2009 թվականին։ Նա խոսում էր իր հետաքրքրությունների մասին՝ Ալցհեյմերի հիվանդության, ինչից նա մահացավ հետագայում։ Էսթոնը շարունակում է իր պարի դասընթացները, և ներկայանում իր արվեստով Քենթի դպրոցներում։

Սկավառակագրություն

խմբագրել
Սոլո Ալբոմ
  • 1993: Lamb or Lizard (unreleased)
  • 2003: Alive and Well
  • 2006: Lamb or Lizard (3-CD retrospective)[15]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 «Bucks Fizz – the Band». BBC. 2002 թ․ հուլիսի 3. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 31-ին.
  3. «Jay Aston biography and career portfolio». jayaston.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 31-ին.
  4. «Bucks Fizz publicity photograph». Raffem.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
  5. «Bucks Fizz publicity photograph». Raffem.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
  7. «ChartArchive – The Chart Archive». Chartstats.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
  8. «Rafaels and Stefans pictures». Raffem.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
  9. 9,0 9,1 9,2 Bishop, Tom (2005 թ․ մայիսի 13). «Bucks Fizz story refuses to go flat». BBC Entertainment. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 31-ին.
  10. «Archive Interviews». Cherylbaker.net. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
  11. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
  12. «Lamb or Lizard CD sleeve notes by Jay Aston, 2006». Raffem. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.
  13. «Alive and Well review». Musical Discoveries. 2003 թ․ ապրիլի 19. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 31-ին.
  14. Scott, Darren (2005 թ․ օգոստոսի 25). «A Night of a Thousand Jay Astons». Edinburgh Evening News. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 31-ին.
  15. «Jay Aston discography». Raffem. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյ Էսթոն» հոդվածին։