Ջենի Մարկելին-Սվենսոն
Ջենի Մարիա Գուստավա Մարկելին-Սվենսոն (անգլ.՝ Jenny Maria Gustava Markelin-Svensson Հոկտեմբերի 30, 1882, Վանտաա - Մարտի 17,1929, Հելսինկի), պրոֆեսիոնալ տեսուչ և Ֆինլանդիայի առաջին կին ինժեները[2]։
Ջենի Մարկելին-Սվենսոն | |
---|---|
Ծնվել է | 1882[1] |
Մահացել է | 1929[1] |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա |
Կրթություն | Հելսինկիի պոլիտեխնիկական համալսարան և Nya svenska samskolan? |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Մարկելին-Սվենսոնի ծնողները ֆերմեր Յոհան Ֆրեդրիկ Ալբերտ Մարկելն ու Ամանդան Ֆրեդրիկա Նումմելն էին։ Նա ամուսնացել է ինժեներ Էմիլ Սվենսոնի հետ 1911 թվականին։ Ավարտել է շվեդական «Nya svenska samskolan» ավագ դպրոցը` 1899 թվականին։ Ավարտել է Հելսինկիի տեխնոլոգիական համալսարանը 1905 թվականին՝ որպես ինժեներ` ճանապարհի և կամուրջների կառուցման վրա կենտրոնացած[3]։
Ավարտելուց հետո Մարկելին-Սվենսոնը ուսումնասիրել է աշխատանքային պայմանները Ֆինլանդիայում և կրթաթոշակների միջոցով, աշխատանքային պայմանները Եվրոպայում։ 1908 թվականին նշանակվել է Վերայի Հյելտում տեսուչի օգնական, 1909 թվականին ծառայել է որպես տեսուչի օգնական Վիբորգում և Լահտիում։ 1913 թվականին տեղափոխվել է Հելսինկի՝ աշխատելու որպես առողջապահության խորհրդի աշխատանքային տեսուչ։
Երբ 1918 թվականին ստեղծվեց սոցիալական վարչությունը, Մարկելին Սվենսոնը Ֆինլանդիայի առաջին կին-պրոֆեսիոնալ տեսուչն էր։ Ավելի ուշ նա եղել է սոցիալական հարցերի նախարարության տեսուչի տեղակալը մինչև իր վաղաժամ մահը։ Մարկելին-Սվենսոնը նաև ակտիվ սոցիալական ազդեցություն է ունեցել` բացատրական աշխատանք կատարելով բնակչության շրջանում, ներառյալ տեղեկագրերը, շնորհանդեսները և դասախոսությունները։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Kansallisbiografia (фин.) / M. Klinge — Suomalaisen Kirjallisuuden Seura, Suomen Historiallinen Seura. — ISSN 1799-4349
- ↑ Kuusanmäki, Jussi: ”Markelin-Svensson, Jenny (1882–1929)”, Suomen kansallisbiografia, osa 6, s. 556–558. Helsinki: Suomalaisen Kirjallisuuden Seura, 2005. 951-746-447-9. / Teoksen verkkoversio.
- ↑ Tekniikan naiset yhä harvassa. Tekniikan historia, juny 2017, núm 3/2017, s. 6. Alma Talent Oy.