Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին
«Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին» (անգլ.՝ Gentlemen Prefer Blondes), երաժշտական ֆիլմ` նկարահանված Անիտա Լուսի համանուն գրքի հիման վրա, ռեժիսոր Հովարդ Հոուքսի կատակերգությունը։ Ֆիլմը բեմադրվել է համանուն մյուզիքլի մոտիվներով (1949)։ Գլխավոր դերերում են Ամերիկայի երկու սեքս-խորհրդանիշները՝ թխահեր Ջեյն Ռասելը և շիկահեր Մերիլին Մոնրոն։
1955 թվականին լույս է տեսել ֆիլմի շարունակությունը՝ «Ջենտլմեններն ամուսնանում են թխահերների հետ», որտեղ նկարահանվել է Ջեյն Ռասելն առանց Մերիլին Մոնրոյի, և ֆիլմն այնպիսի հաջողություն չի ունեցել հանդիսատեսի մոտ, ինչպես առաջին մասը։
Սյուժե
խմբագրելԴորոթի Շոուն (թխահեր) և Լորելի Լին (շիկահեր)՝ երկու երգչուհիներ և մտերիմ ընկերուհիներ, ուղևորվում են ծովային ճանապարհորդության «Queen Mary» զբոսանավով՝ Ատլանտյան օվկիանոսի վրայով դեպի Փարիզ հյուրախաղերի։ Երկու չամուսնացած աղջիկներ որոնում են պոտենցիալ փեսացուներ։ Բայց եթե Դորոթին նախընտրում է ամուսնությունը՝ հիմնված սիրո վրա, ապա Լորելին` միայն հաշվարկով, ընդ որում Լորելին արդեն նշանված է միլիոնատեր Գաս Էսմոնդի հետ։ Էսմոնդի կասկածամիտ հայրը հարսի հետևից մասնավոր խուզարկուի է ուղարկում՝ հանձնարարելով հետևել, թե արդյոք Լորելին հավատարիմ կմնա Գասին։
Փարիզ հասնելու ճանապարհին կպչուն Լորելին հանդիպում է միլիոնատեր և «Փիգգի» ալմաստի հանքերի սեփականատեր Բիքմանին և հեշտությամբ գայթակղում նրան։ Մասնավոր խուզարկու Էրնի Մելոունին հաջողվում է այդ թեմայով վարկաբեկող ապացույցներ հավաքել։ Չնայած նրան, որ Մելոունն անկեղծորեն սիրահարվում է Լորելիի ընկերուհուն՝ Դորոթիին, խիստ անձնական լուսանկարներն ընկնում են փեսացուի հոր ձեռքը, և նա համոզում է Գասին հրաժարվել Լորելիի հետ ամուսնությունից։ Փարիզ ժամանելուն պես աղջիկները հայտնաբերում են, որ Էսմոնդը հրաժարվում է վճարել շքեղ հյուրանոցում իրենց բնակության համար։ Այդ ընթացքում նրանց առաջ նոր խնդիր է ծառանում. Բիքմանի կինը Լորելիին մեղադրում է իր ադամանդե տիարան՝ թագը գողանալու մեջ, ինչը միլիոնատերն իրականում նվիրել էր Լորելիին զբոսանավում։ Այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվում է վերադարձնել զարդը, նա խոստանում է պատասխանատվության ենթարկել Լորելիին։
Ելույթից հետո Դորոթին և Լորելին կիմանան, որ ֆրանսիական ոստիկանությունը վերջինիս ձերբակալման օրդեր ունի։ Լորելին համաձայնում է վերադարձնել թագը, բայց չի գտնում այն. ինչ-որ մեկը գողացել էր։ Այդ ժամանակ Դորոթին, դնելով բաց գույնի մազերով կեղծամը, գնում է դատարան ընկերուհու փոխարեն, իսկ նա մնում է հանդերձարանում Գասի հետ՝ փորձելով համոզել նրան վճարել թագի դիմաց։
Դատարան են գալիս Էսմոնդ ավագն ու Մելոունը։ Դորոթիին հաջողվում է անճանաչ մնալ բոլորի կողմից, բացի Մելոունից, և համոզել նրան հրաժարվել իր ցուցմունքներից։ Որոշ ժամանակ անց Մելոունն ասում է, որ գլխի է ընկնում, թե որտեղ է գտնվում թագը, և պատրաստ է այն դատարանի դահլիճ հասցնել։ Ստանալով նման հնարավորություն՝ նա շուտով բերում է միլիոնատեր Բիքմանին։ Գործը հայտարարվում է փակված։
Վերջում Լորելին և Գասը հանդիպում են նրա հոր հետ։ Նա մենակ է մնում նրա հետ և համոզում իր ճշմարտացիության մեջ։ Ֆիլմն ավարտվում է միաժամանակ անցկացվող երկու հարսանիքների տեսարանով՝ Գասի և Լորելիի, Էրնիի և Դորոթիի, որոնք տեղի էին ունենում միևնույն զբոսանավում։
Դերերում
խմբագրել- Ջեյն Ռասել՝ Դորոթի Շոու
- Մերիլին Մոնրո՝ Լորելի Լի
- Չարլզ Կոբյորն՝ Ֆրենսիս «Փիգգի» Բիքման
- Էլիոտ Ռեյդ՝ Էրնի Մելոուն
- Թոմի Նունան՝ Գաս Էսմոնդ
- Մարսել Դալիո՝ մագիստրոս
- Հարրի Քերի (կրտսեր)՝ Ուինսլոու օլիմպիական թիմից (տիտրերում նշված չէ)
- Դիք Ուեսել՝ «Chez Louis» գիշերային ակումբի հովանավոր (տիտրերում նշված չէ)
- Թեյլոր Հոլմս՝ պարոն Էսմոնդ Ավագ
- Նորմա Վարդեն՝ լեդի Բեքման
- Ջորջ Ուինսլոու` Հենրի Սպոֆորդ III
- Ստիվեն Գերայ` հյուրանոցի մենեջեր
Արտադրություն
խմբագրելՍկզբում Լորելի Լիի դերի համար պլանավորվում էր Բեթի Գրեյբլը, որին ֆիլմի համար ստիպված կլինեին վճարել 150 000 դոլար, սակայն «Նիագարա» կինոֆիլմի հաջողության և ավելի քիչ հոնորարի պատճառով այդ դերը բաժին հասավ Մերիլին Մոնրոյին։ Մոնրոյի հոնորարը կազմել է ընդամենը 11 250 դոլար, մինչդեռ Ջեյն Ռասելի հոնորարը գրեթե 18 անգամ ավելին պիտի լիներ[7][8]։ Նկարահանումների ժամանակ Մոնրոն նույնիսկ սեփական հանդերձարան չուներ։ Արդյունքում դերասանուհին վրդովվել է. «Տեսե՛ք, ֆիլմը կոչվում է «Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին», իսկ ես շիկահեր եմ»[8]։
Ֆիլմի շահույթը կազմել է 5,3 միլիոն դոլար։
Պատկերասրահ
խմբագրել-
1953 թվականի ամսագրի պաստառ
-
Կինոնկարի ճապոներենով պաստառը
-
Մերիլին Մոնրոյի գովազդային լուսանկարը
-
Մերիլին Մոնրոն և Ջեյն Ռասելը
-
Մերիլին Մոնրոն և Ջեյն Ռասելը (դրվագ ֆիլմից)
-
Մոնրոն գովազդային տեսանյութում
-
Ֆիլմի թրեյլերի սքրինշոթը
-
Ֆիլմի թրեյլերի սքրինշոթը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0045810/
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 http://www.bbfc.co.uk/releases/gentlemen-prefer-blondes-1953
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 http://www.imdb.com/title/tt0045810/fullcredits?ref_=tt_cl_sm
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Donald Spoto Marilyn Monroe: the biography. — Eagle Large Print, 1993. — ISBN 9780792717362
- ↑ 8,0 8,1 Ричард Мерриман. — Последнее интервью Мэрилин Монро«Мэрилин Монро изливает свою душу». monroemarilyn.narod.ru. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Владимир Гордеев — Рецензия на фильм «Джентльмены предпочитают блондинок» (2007 թ․ հուլիսի 25). «Джентльмены предпочитают что-нибудь повеселее». Экранка.ру. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին» հոդվածին։ |