Ջեսիկա Տենդի
Ջեսիկա Տենդի (անգլ.՝ Jessica Tandy, Ջեսիկա Էլիս Տենդի (անգլ.՝ Jessica Alice Tandy), 1909 թվականի հունիսի 7, Լոնդոն, Անգլիա - 1994 թվականի սեպտեմբերի 11, Իստոն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), անգլիացի դերասանուհի, ծնունդով Լոնդոնից, ով 1942 թվականին ամուսնացել է կանադացի դերասան Հյում Կրոնինի հետ և հիմնավորվել ԱՄՆ-ում։ «Տոնի» թատերական մրցանակի բազմակի դափնեկիր։ 1990 թվականին նա «Լավագույն դերասանուհի» անվանակարգում արժանացել է «Օսկար» մրցանակի, «Տիկին Դեյզիի վարորդը» ֆիլմում գլխավոր դերի համար (ամենատարեց դերասանուհին, ով մրցանակի պատմության մեջ արժանացել է «Օսկարի»)։
![]() | |||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||||||||||
Ծնվել է | 1909 թվական հունիսի 7 | ||||||||||||||||||||||
Ծննդավայր | Լոնդոն, Անգլիա | ||||||||||||||||||||||
Մահացել է | 1994 թվական սեպտեմբերի 21 | ||||||||||||||||||||||
Մահվան վայր | Իստոն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ | ||||||||||||||||||||||
Կրթություն | Dame Alice Owen's School? | ||||||||||||||||||||||
Քաղաքացիություն | ![]() ![]() | ||||||||||||||||||||||
Ազգություն | անգլիացի | ||||||||||||||||||||||
Այլ անուն(ներ) | Ջեսիկա Էլիս Տենդի Jessica Alice Tandy | ||||||||||||||||||||||
Մասնագիտություն | դերասանուհի | ||||||||||||||||||||||
Ակտիվ շրջան | 1932-1994 թվականներ | ||||||||||||||||||||||
Ընտրանի | «Տիկին Դեյզիի վարորդը» | ||||||||||||||||||||||
Ամուսին(ներ) | Ջեք Հոքինս (1932-1940) Հյում Կրոնին (1942-1994, մինչ մահ) | ||||||||||||||||||||||
Երեխա(ներ) | Սյուզան Հոքինս Տենդի Կրոնին Քրիստոֆեր Կրոնին | ||||||||||||||||||||||
Պարգևներ և մրցանակներ | |||||||||||||||||||||||
![]() | |||||||||||||||||||||||
|
Կենսագրություն
խմբագրելՋեսիկա Էլիս Տենդին ծնվել է 1909 թվականի հունիսի 7-ին Լոնդոնի Հակնի շրջանում։ Նա եղել է շրջիկ գործակալ Հարրի Տենդիի և նրա կնոջ՝ մտավոր հետամնացություն ունեցող երեխաների համար դպրոցի տնօրեն Ջեսի Հելենի, երեք երեխաներից բաղկացած ընտանիքի կրտսեր երեխան։ Տենդիի հայրը մահացել է, երբ նա 12 տարեկան էր և մայրը ստիպված էր դպրոցում լրացուցիչ երեկոյան դասթնթացներ անցկացնել, որպեսզի հնարավորություն ունենար պահելու երեխաներին։
Ջեսիկա Տենդին իր դերասանական կարիերան սկսել է 16 տարեկան հասակում, Լոնդոնի բեմահարթակների վրա, իսկ շուտով արդեն ելույթ էր ունենում բրիտանական մայրաքաղաքի հանրահայտ բեմերում՝ Լոուրենս Օլիվիեի և Ջոն Գիլգուդի ընկերակցությամբ։ 1932 թվականին կայացել է նրա կինոնորամուտը և նույն թվականին նա ամուսնացել է դերասան Ջեք Հոքինսի հետ։ Ամուսնալուծությունից հետո, 1940 թվականին, Տենդին տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ երկու տարի անց ամուսնանում է դերասան Հյում Կրոնինի հետ։ Նրա ամերիկյան կինոնորամուտը կայացել է 1944 թվականին, «Յոթերորդ խաչ» ֆիլմում, որից հետո հետևել են դերեր «Վճռականության հովիտ» (1945), «Կանաչ տարիներ» (1946), «Գրագոնվիկ» (1946) և «Ամբեր ընդմիշտ» (1947) ֆիլմերում։
ԱՄՆ-ում Տենդին մեծ ճանաչման է արժանացել շնորհիվ Բրոդվեյում իր աշխատանքների, որտեղ նա փայլել է սկսած 1930-ական թվականները և ավարտվել 1989 թվականով։ Այդ ժամանակաընթացքում դերասանուհին երեք անգամ դարձել է «Թոնի» մրցանակի դափնեկիր, ինչպես նաև արժանացել է «Դրամա Դեսկ» և Սառա Սիդոնսի մրցանակների։ 1950-1970-ական թվականներին Ջեսիկա Տենդին բավականին հազվադեպ է հայտնվել կինոյում, խաղալով առավելապես դերեր հեռուստատեսությունում և թատրոնում։ Այն ժամանակների նրա առավել հայտնի կինոդերերի շարքում է եղել Լիդիա Բրեները Ալֆրեդ Հիչքոքի «Թռչունները» (1963) թրիլեր ֆիլմում։
Նրա կինոկարիերայի նոր փուլ է դարձել 1980-ական թվականները, որը նրան առաջին հանրաճանաչութչյունն է բերել 1982 թվականին «Խաղաղություն ըստ Հարպի» և «Լավագույն ընկերներ» ֆիլմերում խաղացած դերերով։ Տենդիի հաջորդ հաջողակ դերը եղել է մեծահասակների տան բնակիչ Ալմա Ֆինլին Ռոն Հովարդի «Կոկոն» (1985) ֆանտաստիկ ֆիլմում։ Այդ ֆիլմում դերասանուհին հեյտնվել էր իր ամուսին Հյում Կրոնինի ընկերակցությամբ, ում հետ միասին հետագա երկու տարիներին նկարահանվել է «Մարտկոցները չեն տրամադրվում» (1987) և «Կոկոն. Վերադարձ» (1988) ֆիլմերում։ Նրա հանրաճանաչության գագաթնակետը եկել է 1989 թվականին, երբ ութսունամյա դերասանուհին դարձել է «Օսկար» մրցանակի դափնեկիր, որպես «Լավագույն դերասանուհի», «Տիկին Դեյզիի վարորդը» դրամատիկ ֆիլմում գլխավոր դերի համար։ Մեկ տարի անց «People» ամսագիրը Տենդիին ընդգրկել էր «Աշխարհի 50 ամենագեղեցիկ մարդիկ» ցուցակի մեջ։
1990 թվականին դերասանուհու մոտ ախտորոշել են ձվարանի քաղցկեղ, սակայն, չնայած դրան, հետագա տարիներին նա շարունակել է ակտիվորեն նկարահանվել կինոյում, 1992 թվականին ստանալով երկրորդ անվանակարգումը «Օսկար» մրցանակին, «Տապակած կանաչ պոմիդորներ» կատակերգական ֆիլմում երկրորդական պլանի լավագույն դերասանուհու համար։ Իր վերջին դերը դերասանուհին խաղացել է 1994 թվականին, Ռոբերտ Բենտոնի «Առանց հիմարների» ֆիլմում, իսկ նույն թվականի սեպտեմբերին նա մահացել է Իստոն քաղաքի իր սեփական տանը։
Ֆիլմագրություն
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
1932 | Եվայի զանցանքները | The Indiscretions of Eve | Մայդ | |
1938 | Սպանություն ընտանիքում | Murder in the Family | Էնն Օսբորն | |
1944 | Յոթերորդ խաչ | TheSeventh Cross | Լիզել Ռեյդեր | |
1944 | Շիկահեր տենդ | Blonde Fever | հյուրացի հաճախորդ | տիտրերում նշված չէ |
1945 | Վճռականության հովիտ | The Valley of Decision | Լուիզա Կեյն | |
1946 | Դրագոնվիկ | Dragonwyck | Պեգի Օ'Մեյլի | |
1946 | Կանաչ տարիներ | The Green Years | Քեյթ Լեկի | |
1947 | Ամբեր ընդմիշտ | Forever Amber | Նեն Բրիտոն | |
1948 | Կանացի վրիժառություն | A Woman's Vengeance | Ջանեթ Սփենս | |
1950 | Սեպտեմբերյան սիրավեպ | September Affair | Քեթրին Լոուրենս | |
1951 | Տափաստանի աղվես. Ռոմելի պատմությունը | The Desert Fox: The Story of Rommel | ֆրաու Լուսիա Մարիա Ռոմել | |
1956 | Արպադրական ցուցափեղկ | Producers' Showcase | Անվանակարգում — Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ ֆիլմում | |
1957 | Ապակե աչք | The Glass Eye | Ջուլիա Լեսթեր | կարճամետրաժ ֆիլմ |
1958 | Լույս անտառում | The Light in the Forest | Միրա Բատլեր | |
1962 | Երիտասարդ մարդու Հեմինգուեյական արկածները | Hemingway's Adventures of a Young Man | Հելեն Ադամս | Անվանակարգում - «Ոսկե Գլոբուս» մրցանակ «Երկրորդական պլանի լավագույն դերասանուհու համար» |
1963 | Թռչուններ | The Birds | Լիդիա Բրեներ | |
1975 | 1775 թվականի օգոստոսի 31-ի երկուհարյուր րոպե. Բոստոնի Ազատության ծառի ոչնչացումը | Bicentennial Minute for August 31, 1775, Destruction of Boston's Liberty Tree | Ինքն իրեն | CBS Television Network, August 31, 1975 - Հովանավոր. Royal Dutch Shell |
1976 | Բաթլի | Butley | Էդնա Շաֆ | |
1981 | Հոնկի Տոնկ մայրուղի | Honky Tonk Freeway | Քերոլ | |
1982 | Խաղաղություն ըստ Հարպի | The World According to Garp | Տիկին Ֆիլդս | |
1982 | Դեռևս գիշեր | Still of the Night | Գրեյս Ռայս | |
1982 | Լավագույն ընկերներ | Best Friends | Էլեանոր ՄակԿալեն | |
1984 | Բոստոնցիները | The Bostonians | Տիկին Բիրդսի | |
1984 | Ահաբեկչություն անցումներում | Terror in the Aisles | փաստագրական ֆիլմ | |
1985 | Կոկոն | Cocoon | Ալմա Ֆինլի | Անվանակարգում — «Սատուրն» մրցանակ «Լավագույն դերասանուհու համար» |
1987 | Մարտկոցները չեն տրամադրվում | Batteries not included | Ֆեյ Ռիլի | «Սատուրն» մրցանակ «Լավագույն դերասանուհու համար» |
1987 | Ֆոքսֆեյր | Foxfire | Էննի Նեյշըն | Հեռուստաֆիլմ Էմմի մրցանակ «Ականավոր առաջատար դերասանուհի մինի սերիալում կամ ֆիլմում» |
1988 | Տուն Քերոլ Սթրիթում | The House on Carroll Street | Տիկին Վենաբլ | |
1988 | Կոկոն. Վերադարձ | Cocoon: The Return | Ալմա Ֆինլի | Անվանակարգում — «Սատուրն» մրցանակ «Լավագույն դերասանուհու համար» |
1989 | Տիկին Դեյզիի վարորդը | Driving Miss Daisy | Դեյզի Վերթան | Օսկար լավագույն դերասանուհու համար BAFTA մրցանակ «Գլխավոր դերի լավագույն դերասանուհու համար» Բոստոնի կինոքննադատների միության մրցանակ «Լավագույն դերասանուհու համար» Դավիդ Դե Դոնատելո մրցանակ «Լավագույն օտարերկրյա դերասանուհու համար» «Ոսկե Գլոբուս» մրցանակ «Լավագույն դերասանուհու համար - կատակերգություն կամ մյուզիքլ» Կոնզասի կինոքննադատների միության մրցանակ «Լավագույն դերասանուհու համար» «Արծաթե Արջ» «Լավագույն զույգի համար» (Մորգան Ֆրիմանի հատ միասին)[2] Անվանակարգում — Ամերիկյան Կոմեդի մրցանակ «Լավագույն կատակերգական դերասանուհու համար» Անվանակարգում — Կինոքննադատների ազգային մրցանակ «Լավագույն դերասանուհու համար» Անվանակարգում — Նյու Յորքի կինոքննադատների միության մրցանակ «Լավագույն դերասանուհու համար» |
1991 | Տապակած կանաչ պոմիդորներ | Fried Green Tomatoes | Նինի Թրեդգուդ | Անվանակարգում — «Օսկար» մրցանակ «Երկրորդական պլանի լավագույն դերասանուհու համար» Անվանակարգում — Ամերիկյան Կոմեդի մրցանակ «Լավագույն կատակերգական դերասանուհու համար» Անվանակարգում — BAFTA մրցանակ «Գլխավոր դերի լավագույն դերասանուհու համար» Անվանակարգում — «Ոսկե Գլոբուս» մրցանակ «Երկրորդական պլանի լավագույն դերասանուհու համար խաղարկային ֆիլմում» |
1991 | Լեդիի պատմություն | The Story Lady | Գրեյս | Հեռուստաֆիլմ Անվանակարգում — «Ոսկե Գլոբուս» մրցանակ «Լավագույն դերասանուհու համար - մինի սերիալ կամ հեռուստաֆիլմ» |
1992 | Հին մարդիկ | Used People | Ֆրիդա | |
1993 | Պար սպիտակ շան հետ | To Dance with the White Dog | Կորա Պիկ | Հեռուստաֆիլմ Անվանակարգում — «Էմմի» մրցանակ «Ականավոր առաջատար դերասանուհու համար մինի սերիալում կամ ֆիլմում» |
1994 | Կինոյի դարաշրջան | A Century of Cinema | ինքն իրեն | վավերագրական |
1994 | Կամիլա | Camilla | Կամիլա Կարա | Թողարկվել է հետմահու |
1994 | Առանց հիմարների | Nobody's Fool | Բերիլ Պիպլս | Թողարկվել է հետմահու |
Մրցանակներ և անվանակարգումներ
խմբագրելՄրցանակ | Թվական | Անվանակարգ | Ֆիլմ/Հեռուստասերիալ/Բեմադրություն | Արդյունք |
---|---|---|---|---|
Օսկար | 1990 | Լավագույն դերասանուհի | Տիկին Դեյզիի վարորդը | Հաղթանակ |
1992 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Տապակած կանաչ պոմիդորներ | Առաջադրված | |
BAFTA | 1991 | Լավագույն դերասանուհի | Տիկին Դեյզիի վարորդը | Հաղթանակ |
1993 | Լավագույն դերասանուհի | Տապակած կանաչ պոմիդորներ | Առաջադրված | |
Ոսկե Գլոբուս | 1963 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Երիտասարդ մարդու արկածները | Առաջադրված |
1990 | Լավագույն դերասանուհի կատակերգությունում կամ մյուզիքլում | Տիկին Դեյզիի վարորդը | Հաղթանակ | |
1992 | Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում | Լեդի Հեքիաթ | Առաջադրված | |
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Տապակած կանաչ պոմիդորներ | Առաջադրված | ||
Էմմի | 1956 | Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ ֆիլմում | The Fourposter | Առաջադրված |
1988 | Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ ֆիլմում | Թափանցիկ լույս | Հաղթանակ | |
1994 | Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ ֆիլմում | Պար սպիտակ շան հետ | Առաջադրված | |
Թոնի | 1948 | Լավագույն դերասանուհի պիեսում | «Ցանկություն» տրամվայ | Հաղթանակ |
1978 | Լավագույն դերասանուհի պիեսում | Ջին խաղը | Հաղթանակ | |
1981 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի պիեսում | Ռոզա | Առաջադրված | |
1983 | Լավագույն դերասանուհի պիեսում | Կեղծ կրակ | Հաղթանակ | |
1986 | Լավագույն դերասանուհի պիեսում | Խնդրագիր | Առաջադրված | |
1994 | Հատուկ մրցանակ մեծ ավանդի համար | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1990
- ↑ «Berlinale: 1990 Prize Winners». berlinale.de. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 17-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ջեսիկա Տենդին Internet Broadway Database կայքում
- Ջեսիկա Տենդին Internet Movie Database կայքում
- Ջեսիկա Տենդին Find a Grave կայքում
- Մահախոսականը «New York Times» թերթում, 1994 թվական սեպտեմբերի 21
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեսիկա Տենդի» հոդվածին։ |