Ջերեմի Լին
Ջերեմի Շու-Հաո Լին (անգլ.՝ Jeremy Shu-How Lin, պարզեցված չինարեն՝ 林书豪, ավանդական չինարեն՝ 林書豪, փինյին՝ Lín Shūháo ( արտասանություն), օգոստոսի 23, 1988[1], Տորրանս, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), չինական և թայվանական ծագումով ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, խաղարկող։ Ներկա պահին հանդես է գալիս Չինաստանի բասկետբոլի ասոցիացիայի (CBA) «Բեյջինգ Դաքս» ակումբում։
Ջերեմի Լին Jeremy Lin | ||
Ակումբ | Բեյջինգ Դաքս | |
---|---|---|
Դիրքը | Խաղարկող | |
Համար | № 7 | |
Ի ծնե տրված անունը | Ջերեմի Շու-Հաո Լին Jeremy Shu-How Lin | |
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 23, 1988 (36 տարեկան) | |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ | |
Հասակ | 1,91 մ | |
Քաշ | 91 կգ | |
Դպրոց | Պալո Ալտոյի ավագ դպրոց (Պալո Ալտո, Կալիֆորնիա) | |
համալսարան | Հարվարդի համալսարան (2009–2010) | |
Դրաֆթի տարի | 2010 / չդրաֆտացված | |
Կարիերայի պատմություն
| ||
Գոլդեն սթեյթ Ուորիորս (2010–2011) →Ռենո Բիգհորնս (Դի-լիգա, 2010–2011) Դոնգուան Լեոպարդս (2011) Նյու Յորք Նիքս (2011–2012) →Էրի Բեյհոքս (Դի-լիգա, 2012) Հյուստոն Ռոքեթս (2012-2014) Լոս Անջելես Լեյքերս (2014-2015) Շառլոթ Հորնեթս (2015-2016) Բրուքլին Նեթս (2016-2018) Ատլանտա Հոքս (2018–2019) Տորոնտո Ռեպտորս (2019) Բեյջինգ Դաքս (2019–2020) Սանտա Կրուզ Ուորիորս (2021) Բեյջինգ Դաքս (2021-այժմ) | ||
Մրցանակներ
| ||
| ||
Կենսագրություն և կարիերա
խմբագրելԾնվել է Լոս Անջելեսում՝ թայվանցի հոր և մոր ընտանիքում, ովքեր 1970-ականներին գաղթել էին Միացյալ Նահանգներ։ Պատանեկությունն անցկացրել է Կալիֆորնիայի Պալո Ալտո քաղաքում, որտեղ ընտանիքը դարձել է ավետարնչական եկեղեցու հետևորդ։ Բասկետբոլ սպորտաձևին Լինը ծանոթանում է հոր օգնությամբ, ով նաև միջնորդում է, որպեսզի որդին հանդես գա Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիայում (YMCA)։ Պալո Ալտոյի ավագ դպրոցում հանդես գալու տարիներին Լինի թիմը մրցաշրջանն ավարտում է 32-1 ցուցանիշով և հաղթում նահանգային տիտղոսը, այդ ժամանակ Լինի միջին տվյալներ էին՝ 15,1 միավոր, 7,1 արդյունավետ փոխանցում, 6,2 անդրադարձ և 5,0 խլում։ Չնայած Լինը դպրոցն ավարտում է բարձր միջին գնահատականով, սակայն իր կողմից դիմած ոչ մի համալսարանից չի ստանում կրթաթոշակային ծրագիր, ուստի որոշում է հանդես գալ Հարվարդի համալսարանում, չնայած այն բանին, որ Հարվարդը մտնում է այն համալսարանների շարքում, որոնք սպորտային կրթաթոշակ չեն ապահովում։ Լինը չի ընտրվում NBA-ի 2010 թվականի դրավթում և առանց դրաֆթացվելու 2 տարվա պայմանագիր է կնքում «Գոլդեն սթեյթ Ուորիորսի» հետ, որի երկրպագուն էր դեռ մանկուց։ Այս կերպ Լինը դառնում է առաջին թայվանական և/կամ չինական ծագումով ամերիկացին NBA-ում։ «Գոլդեն սթեյթում» Լինն այդքան էլ չի կարողանում գտնել իր ուրույն տեղը, ուստի մրցաշրջանի ավարտին թիմը որոշում է նրան ուղարկել զարգացման լիգայի «Ռենո Բիգհորնս» ակումբ։
«Լինսենիթիի» ժամանակաշրջան
խմբագրելՀաջորդ մրցաշրջանի մեկնարկին մոտ Լինը հեռացվում է թիմից, և այդ ժամանակ նրա ծառայություններով է սկսում հետաքրքրվել «Նյու Յորք Նիքսը», որի մի շարք խաղացողներ այդ ժամանակ ապաքինվում էին վնասվածքներից։ Չնայած անցկացված առաջին 23 հանդիպումներում միասին վերցրած Լինն ընդամենը խաղացել էր 55 րոպե, մարզիչ Մայք Դ՛էնթոնին որոշում է շանս տալ՝ ավելի երկար խաղային ժամանակ տրամադրելով, քանի որ թիմի աստղային հարձակվող Կարմելո Էնթոնին վնասվածք էր ստացել։ Մարզչի որոշումը բեկումնային նշանակություն է ունենում Լինի կարիերայի հետագա զարգացման վրա. 2012 թվականի փետրվարի 4-ին՝ «Նյու Ջերսի Նեթսի» հետ ունեցած հանդիպման ժամանակ Լինն իր հաշվին գրանցում է 25 միավոր և օգնում թիմին հաղթել խաղը, հաջորդ՝ «Նյու Յորք Նիքս»-«Յութա Ջազ» հանդիպմանը Լինն արդեն հանդես է գալիս որպես մեկանարկային խաղացող և վաստակում 28 միավոր, թիմը կրկին հաղթում է հանդիպումը, հաջորդ՝ «Վաշինգթոն Վիզարդսի» հետ ունեցած հանդիպման ժամանակ Լինը գրանցում է պրոֆեսիոնալ կարիերայի առաջին դաբլ-դաբլը (23 միավոր, 10 անդրադարձ)։ Փետրվարի 10-ին Լինը վաստակում է կարիերայի բարձրագույն 38 միավորը՝ 92–85 հաշվով հաղթելով Կոբի Բրայանտի «Լոս Անջելես Լեյքերսին»։ Հաջորդ հանդիպման ժամանակ «Նիքսը» 100–98 հաշվով առավելության է հասնում «Թիմբերվուլվզի» նկատմանբ, Լինն այս անգամ վաստակում է համեմատաբար ավելի քիչ՝ 20 միավոր։ Փետրվարի 14-ին՝ «Տորոնտո Ռեպտորսի» հետ ունեցած լարված խաղի վերջին վայրկյանին Լինն 3-միավորանոց նետում է մխրճում և 90-87 հաշվով առավելության հասնում հակառակորդի հանդեպ։
Հաջորդ տարի Լինը նոր պայմանագիր է կնքում «Հյուստոն Ռոքեթսի» հետ՝ 25 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ և 3 տարի ժամկետով։
Կարիերայի ցուցանիշներ
խմբագրելNBA
խմբագրելԱմենամյա մրցաշրջան
խմբագրելՏարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2010 | Գոլդեն սթեյթ | 29 | 0 | 9.8 | .389 | .200 | .760 | 1.2 | 1.4 | 1.1 | .3 | 2.6 |
2011 | Նյու Յորք | 35 | 25 | 26.9 | .446 | .320 | .798 | 3.1 | 6.2 | 1.6 | .3 | 14.6 |
2012 | Հյուստոն | 82 | 82 | 32.2 | .441 | .339 | .785 | 3.0 | 6.1 | 1.6 | .4 | 13.4 |
2013 | Հյուստոն | 71 | 33 | 28.9 | .446 | .358 | .823 | 2.6 | 4.1 | 1.0 | .4 | 12.5 |
2014 | Լ. Ա. Լեյքերս | 74 | 30 | 25.8 | .424 | .369 | .795 | 2.6 | 4.6 | 1.1 | .4 | 11.2 |
2015 | Շառլոթ | 78 | 13 | 26.3 | .412 | .336 | .815 | 3.2 | 3.0 | .7 | .5 | 11.7 |
2016 | Բրուքլին | 36 | 33 | 24.5 | .438 | .372 | .816 | 3.8 | 5.1 | 1.2 | .4 | 14.5 |
2017 | Բրուքլին | 1 | 1 | 25.0 | .417 | .500 | 1.000 | .0 | 4.0 | .0 | .0 | 18.0 |
Կարիերա | 406 | 217 | 26.6 | .433 | .350 | .805 | 2.9 | 4.5 | 1.2 | .4 | 12.0 |
Փլեյ Օֆ
խմբագրելՏարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2013 | Հյուստոն | 4 | 3 | 21.0 | .250 | .167 | 1.000 | 2.0 | 2.0 | .5 | .3 | 4.0 |
2014 | Հյուստոն | 6 | 0 | 29.5 | .410 | .217 | .813 | 3.7 | 4.3 | .5 | .2 | 11.3 |
2016 | Շառլոթ | 7 | 0 | 27.0 | .413 | .214 | .821 | 2.3 | 2.6 | .7 | .0 | 12.4 |
Կարիերա | 17 | 3 | 26.5 | .385 | .204 | .825 | 2.7 | 3.1 | .6 | .1 | 10.1 |
Քոլեջ
խմբագրելՏարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2006–07 | Հարվարդ | 28 | 0 | 18.1 | .415 | .281 | .818 | 2.5 | 1.8 | 1.0 | 0.1 | 4.8 |
2007–08 | Հարվարդ | 30 | 30 | 31.3 | .448 | .279 | .621 | 4.8 | 3.6 | 1.9 | 0.6 | 12.6 |
2008–09 | Հարվարդ | 28 | 28 | 34.8 | .502 | .400 | .744 | 5.5 | 4.3 | 2.4 | 0.6 | 17.8 |
2009–10 | Հարվարդ | 29 | 29 | 32.2 | .519 | .341 | .755 | 4.4 | 4.4 | 2.4 | 1.1 | 16.4 |
Կարիերա | 115 | 87 | 29.2 | .481 | .333 | .733 | 4.3 | 3.5 | 2.0 | .6 | 12.9 |
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք(անգլ.)
- Էջը NBA.com կայում(անգլ.)
- Էջը Բասկետբոլ-ռեֆերենսում Արխիվացված 2013-10-05 Wayback Machine(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերեմի Լին» հոդվածին։ |