Ջերմամիջուկային զենք, ջրածնային զենք, զենք, որի պայթյունային գործողությունը հիմնված է գերբարձր ջերմաստիճաններում մինչև տասնյակ միլիոն աստիճան թեթև տարրերի միջուկների միացման ռեակցիայի ընթացքում ակնթարթորեն անջատվող էներգիայի օգտագործման վրա։

Ջերմամիջուկային զենքի Թելլեր-Ուլամի սխեման

Այդպիսի ջերմաստիճաններ կարող են առաջանալ ատոմային ռումբի պայթյունից, այդ պատճառով զենքի լիցքի համար որպես դետոնատոր է ծառայում U235-ով կամ Pu239-ով սովորական ատոմային ռումբը։ Ջերմամիջուկային զենքի պայթյունի էներգիան զգալիորեն մեծ է ծանր տարրերի միջուկների ճեղքման շղթայական ռեակցիայի դեպքում անջատվող էներգիայից։

Տես նաև

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։