Ջեֆ Հենդրիկ
Ջեֆ Հենդրիկ (անգլ.՝ Jeffrey Patrick Hendrick, հունվարի 31, 1992, Դուբլին, Իռլանդիա), իռլանդացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս «Դերբի Կաունտիում» և Իռլանդիայի հավաքականում։
Ջեֆ Հենդրիկ անգլ.՝ Jeff Hendrick | |
---|---|
Ծնվել է | հունվարի 31, 1992[1][2] (32 տարեկան) |
Ծննդավայր | Դուբլին, Իռլանդիա |
Քաղաքացիություն | Իռլանդիա |
Կրթություն | Լաֆբորոու քոլեջ |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
Jeff Hendrick Վիքիպահեստում |
Ակումբային կարիերա
խմբագրել«Դերբի Կաունտի»
խմբագրելՀենդրիկը անգլիական «Դերբի Կաունտիի» սան է։ Իր դեբյուտը նշել է 2011 թվականի ապրիլի 23-ին՝ «Բերնլիի» դեմ խաղում, երկրորդ խաղակեսում փոխարինելով Ռոբի Սևիջին[3]։ Սեպտեմբերի 17-ին՝ «Նոտինգեմ Ֆորեստի» դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը թիմի կազմում[4]։ 2014 թվականին Հենդրիկը ճանաչվել է Իռլանդիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։
Միջազգային կարիերա
խմբագրել2011 թվականին Իռլանդիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Ռումինիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։
Իտռլանդիայի հավաքականի կազմում իր դեբյուտը նշել է 2013 թվականի փետրվարի 6-ին՝ Լեհաստանի դեմ ընկերական հանդիպման ժամանակ, երկրորդ խաղակեսում դաշտ դուրս գալով Ջեյմս Մակկարտիի փոխարեն[5]։
Ձեռքբերումներ
խմբագրելԱնձնական
խմբագրել- Իռլանդիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ - 2014
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Дерби Каунти VS. Бернли 2:4» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ ապրիլի 23.
- ↑ «Ноттингем Форест VS. Дерби Каунти 1:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ սեպտեմբերի 17.
- ↑ «Ирландия VS. Польша 2:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 6.