Ջիմ Բրոդբենտ
Ջիմ Բրոդբենտ (անգլ.՝ James «Jim» Broadbent, մայիսի 24, 1949[1][2][3], Holton cum Beckering, Արևմտյան Լինդսեյ, Լինքոլնշիր, Լինկոլնշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), կինոյի, թատրոնի, և հեռուստատեսության բրիտանացի դերասան, «Օսկար»(2002),«Ոսկե գլոբուս» (2002, 2008) BAFTA (2002, 2007) մրցանակների դափնեկիր, «Էմմի» մրցանակի կրկնակի թեկնածու[6]։. Ջիմ Բրոդբենտը համարվում է բրիտանական կինեմատոգրաֆիայի պահանջված և բազմակողմանի զարգացած դերասաններից մեկը։ Ռուսական հանդիսատեսին հայտնի է իր «Մուլեն Ռուժ», «Այրիս», «Բրիջիդ Ջոնսի օրագիրը», «Ամպամած ատլաս» և «Հարրի Փոթեր» ֆիլմի սերիաներից։
Ջիմ Բրոդբենտ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 24, 1949[1][2][3] (75 տարեկան) |
Ծննդավայր | Holton cum Beckering, Արևմտյան Լինդսեյ, Լինքոլնշիր, Լինկոլնշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Կրթություն | Լոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա[5] և Լեյթոն Պարկ դպրոց Մեծ Բրիտանիայում |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող, թատրոնի դերասան և սցենարիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՎաղ շրջան
խմբագրելՋիմ Բրոդբենտը ծնվել է 1949 թվականի մայիսի 24-ին Լինքոլն անգլիական քաղաքում, Լինքոլնշիրների կոմսության ստեղծագործական ընտանիքում։ Մայրը՝ Դի Բրոդբենտը, աշխատել է որպես քանդակագործ, իսկ հայրը՝ Ռոյ Բրոդբենտը՝ ինտերիերի դիզայներ և կահույքի արհեստավոր։ Բացի այդ, նրանք երկուսն էլ խաղացել են «Լինդսեյի գյուղական դերասաններ» սիրողական թատերախմբում։ Բրոդբենտը հաճախել է կվակերական դպրոց Ռեդինգ քաղաքում, այնուհետև արվեստի քոլեջ, սակայն շուտեվ տեղափոխվել է Լոնդոնի երաժշտական և դրամատիկ արվեստների ակադեմիա, որն ավարտել է 1972 թվականին։
Ստեղծագործություններ
խմբագրելԲրոդբենտի առաջին թատերական աշխատանքները եղել են «Բրենտի ազգային թատրոնում» կոմեդիայում՝ որպես հայտնի դերասան Պատրիկ Բարլոուի օգնական. այդտեղ նա հայտնվել է տղամադրկային և կանացի դերերում։ Հետագայում աշխատել է Թագավորական ազգային թատրոնում(անգլ. Royal National Theatre) և Թագավորական պալատական թատրոնում(անգլ. Royal Court Theatre)։ Բրոդվեյի դեբյուտային ֆիլմն է ռեժիսոր Յեժի Սկոլիմովսկու «Ճիչ»-ը(1978)։ Այնուհետև դերասանը խաղացել է փոքր դերեր ռեժիսոր Սթիվեն Ֆրիրզի «Հարված»(1984) և Թերի Գիլիամի «Ժամանակի ավազակներ»(1981) և «Բրազիլիա»(1985) ֆիլմերում։ Դրանից հետո Բրոդբենտը նկարահանվել է հեռուստատեսությունում նույնպես, օրինակ «Սև Լորտու»(1983) սերիալում հայտնի կատակերգու Ռոուեն Ատկինսոնի հետ միասին։ Առաջին խոշոր հաջողությունը եղել է«Կյանքի քաղցրություններ» ֆիլմում կերտած դերի շնորհիվ, որի ռեժիսորի՝ Մայք Լիի հետ նա եղել է ծանոթ դեռ թատերական բեմադրությունների ժամանակ։ 1999 թվականին Բրոդբենտը խաղացել է գլխավոր դեր «Իրարանցում» ֆիլմում։ Այդ դերի համար Վենետիկի 1999 թվականի կինոփառատոնում նա արժանացել է լավագույն դերասանի կոչման, ստացել է «Վոլպի գավաթ» մրցանակը։ 2001 թվականը Բրոդբենտը հայտնվել է երեք հաջողված ֆիլմերում՝ «Բրիջիտ Ջոնսի օրագիրը»(կերտել է Բրիջիտի հոր դերը), «Մուլեն Ռուժ»(Հարոլդի Զիդլերի սեփականատիրոջ դերի շնորհիվ արժանացել է BAFTA-ի մրցանակի) և «Այրիս»(անձնազոհ ամուսնու դեր)։ «Այրիս» ֆիլմում կերտած դերը եղել է ամենահաջողվածը Բրոդբերտի դերասանական կարիերայում, և հենց այդ դերի համար արժանացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների, որպես երկրորդ պլանի լավագույն դերասան։ Բրոդպերտը հնչյունավորել է մի քանի հայտնի մուլտֆիլմերում, ինչպիսիք են «Ռոբոտներ»(Մադամ Գասկետի)(2005), «Խիզախը։ Թևավոր ջոկատ»(սերժանտ)։ Նկարահանվել է Սարդ-մարդու «Մարդ-բույս» ծաղրերգությունում՝ Բեթմենի դերում։ Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում հայտնվել է այնպիսի պատմական ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Էրիկ-վիկինգ»(1989), «Կախարդական ապրիլ»(1992), «Արքայադուստր Կարաբու»(1994), «Ռիչարդ III»(1995), «Չերչիլ»(2002), «Երիտասարդ Վիկտորիա»(2009) և այլն։ Բրոդբենտը նկարահանվել է հայտնի երիտասարդական ֆիլմերում՝ «Նարնիի ժամանակագրությունը։ «Առյուծը, կախարդուհին և կախարդական զգեստապահարանը»(2005), «Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգի թագավորությունը»(2008), «Հարի Փոթերը և Խառնածին արքայազնը»(2009), «Հարի Փոթերը և Մահվան պարգևները»։
Անձնական կայքնը
խմբագրել1987 թվականին դերասանը ամուսնացել է թատերական համազգեստների դիզայներ Անաստասիա Լուիսի հետ։ Ներկայումս դերասանը կնոջ հետ ապրում է Լոնդոնում։ Նա համարվում է «Լինդսեյի գյուղական դերասաններ» թատերախմբի պատվավոր նախագահը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 BD Gest' (ֆր.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #136224199 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Who trained at LAMDA? — London Academy of Music and Dramatic Art.
- ↑ Награды Джима Бродбента на сайте IMDb(անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Biography(անգլ.) on the Broadbent Theatre website
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիմ Բրոդբենտ» հոդվածին։ |