Ջինս
Ջինս, ամենօրյա հագուստ՝ խիտ բամբակյա կտորից։ Առաջին անգամ պատրաստվել է 1853 թվականին Լիվայ Ստրաուսի կողմից՝ որպես ֆերմերների աշխատանքային հագուստ։ Սկզբում ջինսերը կարում էին անգլիական կամ ամերիկյան արտադրության կանեփի պարուսինից։ Հետագայում կանեփը փոխվեց բամբակի և «ջինսային հեղափոխության» ժամանակ (1960-ական թվականներ) կանեփային կտոր չէր օգտագործվում արտադրությունում։
Ծագումնաբանություն
խմբագրելԴեռ 16-րդ դարում Եվրոպայում հայտնի էր jean բամբակյա սարժ, անկյունագծային հյուսվածքով։ Հին ֆրանսերենում առաջացավ «jane» բառը իտալական «gene» բառից և այդտեղից անցավ անգլերենին։ Կտորի անունը առաջացել է Ջենովա տեղանունից։ Կտորը վերամշակում էին Ֆրանսիայում, Նիմ քաղաքում (de Nimes)։ Ջենովան տալիս էր լեղակ ներկանյութ։
Պատմություն
խմբագրելՊատմաբանները վաղուց հետազոտեցին ջինսի ծագումը իրենց անուններով անգլերենում՝ denim և jeans: Առաջինը ցույց է տալիս ֆրանսիական Նիմ ազգին, որը հայտնի էր իր պինդ կտորներով, երկրորդը՝ իտալական Ջենովային, տեքստիլ գործարաններով։
Առաջին ջինսերը հայտնվեցին ամերիկացի բեռնակիրների մոտ։ Հնագիտական որոնումները դեռ ոչինչ չտվեցին, գրավոր աղբյուրներում մնացին միայն քիչ տեղեկություններ այն մասին որ 17-րդ դարի կեսերին Ջենովայից այդ տիպի էժան կտորներ[1] էին մատակարարում հյուսիսային Եվրոպա (հատկապես Անգլիա)։ Ջինսին նմանատիպ կտորի լուսանկարներ արվեստագետների կողմից գտնվել են 17-րդ դարի անհայտ իտալական վարպետի[2] լուսանկարներում։
Ջենովայից Մեծ Բրիտանիա ներմուծեցին կտոր, որը հետագայում ստացավ «դենիմ» անունը։ Տաբատները կարում և ծախում էին ամբողջ Եվրոպայով «ջեյն» կամ «ջին» անունի տակ։
1750 թվականին Ջոն Հոլկերը գրեց «Ֆրանսիայի տեքստիլ արդյունաբերության օրինակների գիրք», որտեղ նկարագրված և պատկերված էին տաբատի 8 մոդել, հիշեցնող ժամանակակից ջինս։ Մոտավոր 1300 թվականին ֆրանսիական Նիմ քաղաքում պատրաստում էին serge[3] de Nimes կտավը։ 150 տարուց այդ կտորից «denim» անվան տակ սկսեցին կարել ջինսեր։ Մոտավոր 1492 թվականին Քրիստափոր Կոլումբոսի գիտարշավը ուղևորվեց դեպի Հնդկաստան տանող ճանապարհի որոնմանը։ Նավի առագաստները նույնպես պատրաստված էին serge de Nimes կտորից։
1597 թվականին իտալական նավաստիները Ջենովա քաղաքից տաբատները հագնում էին պարուսինից։ Ժամանակի ընթացքում պարուսինից տաբատները սկսեցին ասել «ջենես», կամ ամերիկական ձևով՝ «ջինս»։
Հայտնվելով 19-րդ դարի կեսերին որպես քովբոյների և ոսկի փնտրողների համազգեստ, հիմա պրակտիկ ջինսերը գրավեցին ամբողջ աշխարհը։
Դասակարգում
խմբագրելՋինսի տիպերը
խմբագրելՋինսե կտորի տեսակները
խմբագրել- Դենիմ - ամենաթանկ կտորը, կոշտ, լվանալուց հետո դառնում է փափուկ։
- Շամբրի - դենիմի տարատեսակ։
- Կոտրատված սարժ։
- Ջին - էժան, հավասար ներկված կտոր, դենիմի տարատեսակ։
- Ստրետչ - բամբակ լայկրայի հետ։
- Բնական ստրետչ - ռամի, 44-45 %, բամբակի հետ։
- Էկրյու (ֆր.՝ écru) - չներկված բամբակե կտոր, բնական ջինս։
Հետաքրքիր փաստեր
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Старая картина приоткрыла завесу тайны над происхождением джинсов». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Переворот в истории моды: выяснилось, что джинсы родом из Италии 17 века
- ↑ Саржа (լատին․՝ sericus — шёлковый) — хлопчатобумажная, шёлковая или искусственная ткань с диагональным переплетением нитей; вырабатывается в основном гладкокрашеной и набивной.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջինս» հոդվածին։ |