Ջինսով խաչակիրը (հոլ.՝ Kruistocht in spijkerbroek; նաև «Խաչակրաց արշավանքը ջինսով»), 2006 թվականի ռեժիսոր Բեն Սոմբոգաարթայի նկարահանած ֆիլմ։ Ֆիլմը նկարահանվել է Թեա Բեքմանի համանուն վեպի հիման վրա։

Ջինսով խաչակիրը
անգլ.՝ Crusade in Jeans
Երկիր Բելգիա
 Գերմանիա
 Լյուքսեմբուրգ
 Նիդերլանդներ
Ժանրգրական ստեղծագործության էկրանավորում
Թեմաճանապարհորդություն ժամանակով
ՀիմքՋինսով խաչակիրը
Թվական2006 և սեպտեմբերի 27, 2007[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲեն Սոմբոգաարտ[2][3][4]
Սցենարի հեղինակChris Craps? և Jean-Claude van Rijckeghem?
ԴերակատարներՋոնի Ֆլին[3], Ստեֆանի Լեոնիդաս[3], Էմիլի Ուոթսոն, Բենո Ֆյուրման, Հերբերտ Կնաուպ, Յան Դեկլեյր, Ջոնի Ֆլին, Ուդո Կիր, Մայքլ Քալքին, Robert Timmins?[5], Lajos Kovács?[5], Օֆելյա Լովիբոնդ[5], Catrin Stewart?[5], Walid Benmbarek?[5], Ulli Kinalzik?[5], Գերրան Հաուել[5], Bert André?[5] և Janieck Devy?[5]
ՕպերատորՌեյնիր վան Բրյումելեն
ԵրաժշտությունՅուրե Հաանստրա
Պատմվածքի վայրՆիդերլանդներ
Տևողություն130 րոպե
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջինսով խաչակիրը

Սյուժե

խմբագրել

Ֆիլմի գլխավոր հերոսը դեռահաս Դոլֆն է, ով Նիդերլանդների ֆուտբոլի պատանեկան հավաքականի անդամ էր։ Նրանք պարտվում են բելգիացիներին մրցախաղում։ Իմանալով, որ նրա մայրը աշխատում է լաբորատորիայում, որտեղ զգում փորձարկում են ժամանակի մեքենան, նա որոշում է օգտվել դրանից, որպեսզի վերադառնա մեկ օր առաջ և հաղթի խաղը։ Բայց պատահաբար խառնելով մուտքագրման ծածկագրերի տեղերը՝ Դոլֆը հայտնվում է անցյալում՝ 1212 թվական։

Դոլֆը, չհասցնելով հասկանալ, թե որտեղ է ինքը գտնվում, ենթարկվում է ավազակի հարձակմանը։ Բայց նրան օգնում են մի խումբ երիտասարդ ուխտավորներ, որոնց թվում էր իր հասակակից Ջենը։ Նրանք ուղարկվում են մանուկների խաչակրաց արշավանքի մասնակիցների մոտ, և Դոլֆը, ով պետք էր սպասեր տասներկու ժամ մինչև ժամանակի մեքենան ետ վերադառնար, որոշում է ժամանակավորապես միանալ նրանց։

Տասներկու ժամ անց նա վերադառնում է այն նույն վայրը, որտեղ ենթարկվել էր տելեպորտացիայի, բայց բաց թողնելով տուն վերադառնալու հնարավորությունը՝ Դոլֆը վերադառնում է խաչակիրների մոտ։ Արշավանքի ընթացքում նա պետք է կիրառեր իր խելքը և ժամանակակից բոլոր գիտելիքները՝ արհեստական շնչառություն, կարանտին հիվանդների համար, հնարավորություն բանակցելու, գիտելիքներ աշխարհագրությունից։

Այն ժամանակ, երբ Դոլֆը փորձում է ինքն ապրել և օգնել կարիքավորներին, նրա մայրը փորձում է վերանորոգել կոտրված ժամանակի մեքենան և որդուն տուն վերադարձնել։ Նա, իմանալով հին գրքերից, որ նա մանկական խաչակրաց արշավանքի մասնակից է, լուր է ուղարկում նրան, որ մեքենան կտեղափոխի,․ երբ նա կլինի Ջենովայում։ Դոլֆը Ջենի հետ միասին նշանակված ժամին գալիս է Ջենովա, բայց նրանց վրա հարձակվում են և այնպես է ստացվում, որ միայն նա է տեղափոխվում մեր ժամանակներ։ Դոլֆը, համոզելով մորը հետ վերադարձնել իրեն, տեղափոխվում է անցյալ Ջենին փրկելու համար։

Դերերում

խմբագրել
Դերակատար Դեր
Ջո Ֆլինն Դոլֆ Վեգա Դոլֆ Վեգա
Սեֆանի Լեոնդիդաս Ջեն Ջեն
Էմիլի Ուոթսոն Մերի Վեգա Մերի Վեգա
Մայքլ Քալին Անսելմուս Անսելմուս
Բեննո Ֆյուրման Տադեուշ Տադեուշ
Օֆելյա Լովիմբորդ Իզաբելլա Իզաբելլա

«Ջինսով խաչակիրը», հայտնի նիդեռլանդացի գրող Թեա Բեքմանի մանկական վեպը։ Պատմում է 1212 թվականի Մանուկների խաչակրաց արշավանքի մասիn: Այն թարգմանվել է բազմաթիվ լեզուներով և նաև ռուսերենով։

Տարբերություններ գրքից

խմբագրել
  • Ֆիլմում Դոլֆը պատահական հայտնվում է միջնադարում՝ սխալմամբ հավաքելով համակարգչային թվերը։ Վեպում նա հատուկ է խնդրում ժամանակի մեքենան հետազոտող գիտնակններին իրեն ուղարկել միջին դարեր փորձի համար։
  • Ֆիլմում գլխավոր հերոսին փրկում են ավազակների հարձակումից, փոխարենը գրքում նա ինքն է փրկվում։
  • Որպեսզի Դոլֆը հայտնվեր իր ժամանակաշրջան, նա պարտավոր էր ճիշտ ժամանակին լինել այն նույն վայրում, որտեղ առաջին անգամ տելեպորտացիայի է ենթարկվել։ Ֆիլմում նա մնում է 13-րդ դարում, քանի որ քնած էր մնացել, իսկ ըստ գրքի, նրա տեղը Խաչակրաց արշավանքի մեկ այլ տղա է գնում։
  • Գրքում Նիկոլասի հովվուհին խաբում է երկու վանակնների, որոնցից մեկն արդյուքնում զղջում է և պատմում Դոլֆին երեխաների դեմ խոսակցության մասին։ Ֆիլմում խաբեության մասին գիտեր միայն մեկ վանականը, իսկ սյուժեում առկա էր երիտասարդ քահանա, ով մասնակցում էր գործող իրադարձություններում, և ով կռահում է, թե որտեղից է գլխավոր հերոսը։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել