Ջիվանի (գյուղ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջիվանի (այլ կիրառումներ)
Ջիվանի, գյուղական համայնք Արցախի Մարտունու շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 43 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 45 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Ջիվանի | ||
ադրբ.՝ Qacar | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Մարտունու | |
Համայնք | Ֆիզուլիի շրջան և Ջաբրայիլի գավառ | |
Բնակչություն | 145[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։
Աշխարհագրություն
խմբագրելԳյուղը գտնվում է Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածում՝ Մարտունու շրջանում` նախկին Վարանդա գավառում։ Բնակավայրը տեղակայված է Վարանդա գետի միջին հոսանքի ձախափնյա հովտում[3]։
Համայնքը հարթավայրային է, ունի 1301,48 հա տարածք, որից 1172,56 հա գյուղատնտեսական նշանակություն, 95,65 հա անտառային հողեր։ Ջիվանի համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետը։ Որպես առանձին համայնք հաստատվել է 2001 թվականի հունիսին[4]։
Պատմություն
խմբագրել19-րդ դարի երկրորդ կեսին կովկասյան թաթարների մի քանի ընտանիքներ հաստատվել էին այդ արգասաբեր հողերում։ Գյուղին տվել էին Ղաջար անունը։ Օրեցօր բնակավայրը մեծանում և վերածվում էր ավազակաորջի։ Հայկական գյուղերի վրա հարձակումներն ու թալանը սովորական երևույթներ էին դարձել։
Եղիշե Իշխանյանը 1918 թվականի իրողությունների մասին գրել է. «… թրքական Ղաջար գիւղը, նրանց մեծագույն ավազակաբներից մեկը։ Ղաջարցիները շատ անհանգիստ մարդիկ էին, մեծից մինչև փոքր ավազակներ ու գողեր։ Նրանք ցարական կառավարության ժամանակ իսկ հանգիստ չէին տալիս գիւղացիութեանը, յեղափոխութիւնից յետոյ սանձարձակ էին դարձել և յաճախ անհանգստութիւն էին պատճառել, երբ տաճիկ զինւորները հաստատւել էին Ղաջարում, աւելի սանձարձակ պիտի դառնային և պրօվակացիօն մի արարքով հայ-թրքական կոիւ ստեղծէին»[3]։
Արցախը Ադրբեջանին բռնակցվելուց հետո Ղաջարը հայտնվել էր ԼՂԻՄ սահմաններից դուրս` Ֆիզուլիի վարչական շրջանի կազմում։ Անմիջապես ԼՂԻՄ սահմանագծին լինելով` արցախյան ազատագրական շարժման առաջին իսկ օրվանից Ջիվանին դարձել էր Ադրբեջանի ռազմական հենակետերից մեկը։ Շարժման առաջին ամիսներից, հայ ազգաբնակչության շրջանում վախի մթնոլորտ ձևավորելու նպատակով, Ջիվանիում հավաքված ավազակախմբերը դարանակալում էին ճանապարհների վրա և հայ ուղևորներին սպանում, իսկ հայկական գյուղերի անասունները քշում տանում։ Կենսական անհրաժեշտություն էր վերացնել 19-րդ դարի վերջերից սկսած և հայության համար չարիք դարձած այդ որջը։
Գյուղը Արցախյան ազատամարտին
խմբագրել1993 թվականին ապրիլի սկզբներին Մարտունու և Հադրութի պաշտպանական շրջանների զորամասերը, դիմագրավելով հակառակորդի կողմից ձեռնարկված հարձակման բոլոր փորձերը, անցան հակահարձակման և վերացրին Ջիվանի և մոտակա բնակավայրերում տեղակայված կրակակետերը։ Ռազմավարական նշանակության կարևոր կետում գտնվելով` անհրաժեշտ էր լուծել հայոց հողի այդ մի կտորի հետագա ճակատագիրը[3]։
1999 թվականին ԱՀ կառավարության որոշմամբ Ջիվանիում վերաբնակեցման գործընթաց սկսվեց։ Այստեղ հաստատվել են Ախալքալաքից և Ախալցխայից մի քանի հայ ընտանիքներ։ Նրանց միացել են նաև Ադրբեջանից բռնագաղթված և հարևան հայկական գյուղերից վերաբնակիչներ։ Քանի որ գյուղի վերաբնակիչները հիմնականում վրացահայեր էին, ուստի որոշվեց նոր բնակավայրը անվանել Ջիվանի՝ ի պատիվ ջավախահայ աշուղ Ջիվանու Սակայն վրացահայերը տեղանքին և ընդհանրապես նոր միջավայրին չհարմարվելու պատճառով հիմնականում հեռացել են Ջիվանիից[3]։
Բնակչություն
խմբագրել2015 թվականին Ջիվանի համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 198 մարդ, կա 40 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 142 | 152 | 158 |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Հասարարակական կառույցներ
խմբագրել2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 37 աշակերտներ[6]։
Արտաքին հղումներ
խմբագրել- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://census.stat-nkr.am/nkr/1-5.pdf Արխիվացված 2017-07-22 Wayback Machine ԼՂՀ մարդահաշիվ
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 500–501.
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 568։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 261.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)