Ջոզուե Կարդուչչի
Ջոզուե Կարդուչչի (իտալ.՝ Giosuè Carducci, հուլիսի 27, 1835[1][2][3][…], Valdicastello Carducci, Պիետրասանտա, Լուկա, Տոսկանա, Իտալիա[4][5][6][…] - փետրվարի 16, 1907[5][1][4][…], Բոլոնիա, Իտալիա[7][4][5][…]), իտալացի բանաստեղծ, 1906 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր։
«Առ Սատանան» (1865) պոեմում երգում է ազատությունը, երկրային ուրախությունները, «Յամբեր և էպոդներ» (1865-1879) ժողովածուում ողբում Իտալիայի համար ընկածներին։ Հրատարակել է նաև «Նոր բանաստեղծություններ» (1861-1887) և «Բարբարոսական ներբողներ» (1877-1889) ժողովածուները։ Արժանացել է գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի (1906)։
Կենսագրություն
խմբագրելԿարդուչչին ծնվել է Վալդիկաստելլոյում (Լուչչա նահանգում փոքր քաղաք)։ Հայրը բժիշկ էր։ Նա կողմնակից էր Իտալիայի միավորմանը։ Նման քաղաքական դիրքորոշում ունենալու պատճառով ընտանիքը ստիպված է լինում մի քանի անգամ փոխել ապրելավայրը։ Վերջ ի վերջո նրանք բնակություն են հաստատում Ֆլորենցիայում։ Քոլեջում սովորելու ընթացքում Կարդուչչին հիացած էր Հունական և Հռոմեական հին ժամանակների սահմանափակ ոճով։ Նրա սկզբնական աշխատանքներում արտացոլված է սահմանափակ դասական ոճը։ Կարդուչչին իտալերեն է թարգմանել Հոմերի Իլլիականի 9-րդ գիրքը։ 1856 թվականին նա ավարտում է Պիզայի դպրոցը և սկսում է դասավանդել դպրոցում։ Հաջորդ տարվա ընթացքում Կարդուչչին հրատարակում է իր բանաստեղծությունների առաջին հավաքածուն (Ոտանավորներ)։ Կարդուչչիի համար շատ դժվար տարիներ էին. նրա հայրը մահանում է, իսկ եղբայրը ինքնասպան է լինում։ 1859 թվականին նա ամուսնանում է Էլվիրա Մենիկուչչիի հետ։ Նրանք ունենում են 4 երեխա։ Կարճ ժամանակ Կարդուչչին հունարեն է դասավանդում Պիստոիայի տեղի դպրոցում, իսկ այնուհետև Բոլոնիայի համալսարանում աշխատում է որպես պրոֆեսոր։ Կարդուչչիի ուսանողներից էր Ջիովաննի Պասկոլին, ով ավելի ուշ դառնում է գրող։ Կարդուչչին հայտնի դասախոս և գրականության և հասարակության քննադատ էր։ Նա աթեիստ էր[14]։ Նրա հակա-եկեղեցական հեղափոխական եռանդը երևում է "Սատանային նվիրված օրհներգ" հայտնի բանաստեղծությունում։ Բանաստեղծությունը ստեղծվել է 1863 թվականին՝ սկզբում որպես ճաշի սեղանի շուրջ արված բաժակաճառ, լույս է տեսել 1865 թվականին, իսկ 1869 թվականին վերահրատարակվել է Բոլոնիայի "Իլ Պոպոլո" (Il Popolo) ռադիկալ թերթում[15]։ 1890 թվականին Կարդուչչին հանդիպում է ապագա պոետ Աննի Վիվանտիին. նրանց միջև սիրային ինտրիգ է ձևավորվում։ 2004 թվականին հրատարակվում է նրանց անցենզուր նամակները[16][17]։ Մինչդեռ "Սատանային նվիրված օրհներգ"-ը ունեցավ բավական հեղափոխական ազդեցություն, Կարդուչչի ամենալավ բանաստեղծությունները ծնվեցին ավելի ուշ։ Նրա լավագույն գործերը ներառված են "Նոր ոտանավորներ" և "Բարբարոս Ձոներգեր" ժողովածուներում[18]։ Կարդուչչին առաջին իտալացի գրողն է, ում շնորհվել է նոբելյան մրցանակ 1906 թվականին։ Նա նաև ընտրվել է Իտալիայի սենատոր[19]։ Կարդուչչին մեծ մասամբ հայտնի է որպես բանաստեղծ, սակայն նա նաև գրել է արձակ գործեր[20]։ Կարդուչչին նաև հիանալի թարգմանիչ էր. նա իտալերեն է թարգմանել Գյոթեի և Հեյնի մի շարք գործեր։ Նա մահացել է Բոլոնիայում 71 տարեկան հասակում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Vegetti Catalog of Fantastic Literature (իտալ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 OPAC SBN (իտալ.)
- ↑ 7,0 7,1 7,2 Кардуччи Джозуэ // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Scotti M. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1977. — Vol. 20.
- ↑ Frattarolo R. Dizionario degli scrittori italiani contemporanei pseudonimi: 1900-1975 (իտալ.): con un repertorio delle bibliografie nazionali di opere anonime e pseudonime — Ravenna: Angelo Longo Editore, 1975. — P. 118.
- ↑ Scuola Normale Superiore Elenco degli alunni della Scuola Normale Superiore di Pisa dal 1847 al 1970 (իտալ.) — Pisa: Pacini Editore, 1973. — P. 18. — 104 p.
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 I Senatori d'Italia (իտալ.)
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1906/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ Biagini, Mario, Giosuè Carducci, Mursia, 1976, p. 208.
- ↑ Carducci, Giosuè, Selected Verse/ Giosuè Carducci: edited with a translation, introduction and commentary by David H. Higgins, (Aris & Phillips; Warminster, England), 1994. See also: Bailey, John Cann, Carducci The Taylorian Lecture (Clarendon Press, Oxford) 1926.
- ↑ Annie e l' Orco: storie d' amore e cinismo, Corriere.it, 2005 quotation:
- ↑ Addio caro Orco (2004), published by Feltrinelli
- ↑ One prominent English translation is The Barbarian Odes of Giosuè Carducci, translated from the Italian by William Fletcher Smith, (Manasha, Wisconsin: George Banta Publishing Co., 1939). The translation is reviewed in Dismukes, William Paul (1940 թ․ մարտ). «The Barbarian Odes of Giosuè Carducci by William Fletcher Smith». Italica. 17 (1): 29–30.
- ↑ Scalia, Samuel Eugene (1937). Carducci. New York: S.F. Vanni.
- ↑ Tomasin, Lorenzo (2007). "Classica e odierna". Studi sulla lingua di Carducci. Florence: Olschki.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոզուե Կարդուչչի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 316)։ |