Ջոն Բետչեման
Սըր Ջոն Բետչեման [5] (անգլ.՝ John Betjeman,օգոստոսի 28, 1906[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 19, 1984[4][1][2][…], Կոռնուոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի գրող, բանաստեղծ, Վիկտորիանական Ընկերության (անգլ.՝ The Victorian Society) հիմնադիրներից մեկը։
Ջոն Բետչեման անգլ.՝ John Betjeman | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 28, 1906[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | մայիսի 19, 1984[4][1][2][…] (77 տարեկան) |
Մահվան վայր | Կոռնուոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | St Enodoc's Church, Trebetherick |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մայրենի լեզու | բրիտանական անգլերեն |
Կրոն | Անգլիկան եկեղեցի |
Կրթություն | Մագդալեն քոլիջ, Դրագոն սքուլ, Հայգեյթի դպրոց, Մարլբորոյի քոլեջ և Byron House School? |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող, գրական քննադատ, սցենարիստ և հեռուստահաղորդավար |
Ամուսին | Պենելոպե Չեթվուդ |
Ծնողներ | հայր՝ Էռնեստ Էդվարդ Բետչեման[2], մայր՝ Mabel Bessie Dawson?[2] |
Զբաղեցրած պաշտոններ | Բանաստեղծ–դափնեկիր |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Candida Lycett Green? և Paul Betjeman?[2] |
John Betjeman Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾննդյամբ Բետչեման (անգլ.՝ Betjemann), նա Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ փոխել է ազգանունը ավելի քիչ գերմանական Բեթչեմանով։ Սովորել է Հայգեյթ դպրոցում(անգլ.՝ Highgate School), որտեղ նրա ուսուցիչների թվում էր հայտնի բանաստեղծ և դրամատուրգ Թոմաս Սթեռնս Էլիոթը։ Սովորել է Օքսֆորդի համալսարանի Մագդալեն քոլեջում[6]։ Համալսարանն ավարտելուց հետո կարճ ժամանակով աշխատել է քարտուղար, դպրոցական ուսուցիչ և Evening Standard թերթի լրագրող։ 1930-1935 թթ. աշխատել է «Ճարտարապետական տեսություն» թերթի խմբագրի օգնական»(անգլ.՝ Architectural Review): 1933 թվականին Բեթչեմանն ամուսնացել է Պենելոպե Չեթվուդի հետ, որը ֆելդմարշալ Լորդ Չեթվուդի դուստրն էր։ Զույգը ունենում է երկու երեխա` որդին` Փոլը (1937 թ.) և դուստրը` Կանդիդան(1942 թ.), որը հետագայում դարձավ հայտնի գրող[7]։ 1939 թվականին Բեթչեմանին ռազմաճակատ չեն տանում, Նա զինվորական ծառայության է անցնում Մեծ Բրիտանիայի Տեղեկատվության նախարարության զորամասերում։ 1941 թվականին նշանակվում է Դուբլինում Մեծ Բրիտանիայի մամուլի կցորդի պաշտոնում։ 1948 թ. Բետչեմանը հրատարակել է ավելի քան մեկ տասնյակ գրքեր, որոնցից հինգը բանաստեղծական ժողովածուներ են։ 1958 թվականի բանաստեղծությունների ժողովածուն լույս է տեսել 100 հազար օրինակով։ Ժողովածուի հանրաճանաչությունը բրիտանացի ռեժիսոր Քեն Ռասելլին Բեթչեմանի մասին ֆիլմ նկարահանելու գաղափար է տվել[8]։
Բեթչեմանը վիկտորիանական ճարտարապետության մեծ երկրպագու էր։ Նրա գրչին է պատկանում տվյալ թեմայի վերաբերյալ մի քանի գիրք, մասնավորապես London’s Historic Railway Stations-ը («Լոնդոնի երկաթուղային կայանների պատմությունը» 1972[9]): 1969 թվականին Բեթչեմանը գրել է Դերեկ Լինստրումի «Լիդսի ճարտարապետության պատմությունը» գրքի նախաբանը»[10]։ 1951 թվականին Բեթչեմանը բաժանվում է կնոջից։ Նույն տարում նա հանդիպում է տիկին Էլիզաբեթ Քավենդիշին(անգլ.՝ Lady Elizabeth Cavendish), որը դառնում է նրա ուղեկիցը մինչև մահը։ Իր կյանքի վերջին 10 տարիներին Բեթչեմանը տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ։ Նա մահացել է 1984 թվականի մայիսի 19-ին Կոռնուոլի իր տանը։
Մրցանակներ
խմբագրել- 1960 Թագավորական մեդալ պոեզիայի բնագավառում նվաճումների համար (անգլ.՝ Queen's Medal for Poetry)
- 1960 Բրիտանական կայսրության շքանշանի հրամանատար(CBE)
- 1968 Գրականության ուղեկիցները, պատվավոր կոչում, որը շնորհվում Է Թագավորական գրական հասարակության կողմից
- 1969 Բանաստեղծ-դափնեկիր
- 1972 Բանաստեղծ-դափնեկիր
- 1973 Ալբերտի մեդալ (Թագավորական արվեստի միություն)
- 1973 Ամերիկյան արվեստի և գրականության ակադեմիայի պատվավոր անդամ
- 2011 Օքսֆորդի համալսարանի պատվավոր պրոֆեսոր[11]
Բանաստեղծական ժողովածուներ
խմբագրել- Mount Zion (1932)
- Continual Dew (1937)
- Old Lights For New Chancels (1940)
- New Bats In Old Belfries (1945)
- A Few Late Chrysanthemums (1954)
- Poems In The Porch (1954)
- Summoned By Bells (1960)
- High and Low (1966)
- A Nip In The Air (1974)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Ермолович Д. И. Англо-русский словарь персоналий. — М.: Рус. яз., 1993. — 336 с. — С. 54
- ↑ «John Betjeman | Biography, Books, & Facts» (անգլերեն). Encyclopedia Britannica. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Официальный сайт Candida Lycett Green(անգլ.)
- ↑ John Betjeman: A Poet in London (1959)(անգլ.)
- ↑ John Betjeman, John Gay London's Historic Railway Stations. — London: John Murray Publishers Ltd, 1972.
- ↑ Linstrum, Derek Historic Architecture of Leeds. — London: Oriel Press, 1969.
- ↑ Honorary Fellow Արխիվացված 2013-04-03 Wayback Machine(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Բետչեման» հոդվածին։ |