Ջոն Դյուի (անգլ.՝ John Dewey) (հոկտեմբերի 20, 1859(1859-10-20)[1][2][3][…], Բերլինգթոն, Վերմոնտ, ԱՄՆ[4] - հունիսի 1, 1952(1952-06-01)[5][1][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկյան փիլիսոփա, պրագմատիզմի գլխավոր ներկայացուցիչ։ Հեղինակ է փիլիսոփայության, սոցիոլոգիայի, մանկավարժության վերաբերյալ ավելի քան 30 գրքերի և 900 գիտական հոդվածների։

Ջոն Դյուի
John Dewey
Ծնվել էհոկտեմբերի 20, 1859(1859-10-20)[1][2][3][…] Բերլինգթոն, Վերմոնտ, ԱՄՆ[4]
Մահացել էհունիսի 1, 1952(1952-06-01)[5][1][3][…] (92 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]
ԳերեզմանՎերմոնտի համալսարան[6]
Բնակության վայր(եր)ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Դավանանքreligious humanism?
Մասնագիտությունփիլիսոփա, հոգեբան, մանկավարժ, պրոֆեսոր, սոցիոլոգ, արհմիութենական գործիչ, գեղագետ, ուսուցիչ և գրող
Հաստատություն(ներ)Չիկագոյի համալսարան, Միչիգանի համալսարան, Կոլումբիայի համալսարան և Մինեսոտայի համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն և philosophy of education?
Պաշտոն(ներ)Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախագահ
ԱնդամակցությունԱմերիկական փիլիսոփայական ընկերություն, Ամերիկյան հոգեբանական ասոցիացիա, Phi Beta Kappa և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՋոնս Հոփքինսի համալսարան, Վերմոնտի համալսարան և Burlington High School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][7]
Եղել է գիտական ղեկավարՀու Շի
Պարգևներ
ՀայրCapt. Archibald Sprague Dewey?[10]
ԱշակերտներRobert Bruce Raup?, Lilla Belle Pitts? և Nuri Ja'far?
 John Dewey Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ջոն Դյուին ծնվել է 1859 թվականի հոկտեմբերի 20-ին Բեռլինգտոնում (Վերմոնտ)՝ ծխախոտ արտադրողի ընտանիքում։ Նա Արչիբալդ Սպրագ Դյուիի և Լուսինա Արտեմեսիա Ռիչի չորս տղաներից երրորդն էր։ Դյուին և նրա երեք եղբայրները սովորում էին պետական դպրոցում, հետագայում՝ Բեռլինգտոնում՝ Վերմոնտի համալսարանում։ Համալսարանում ուսումնառության տարիներին Դյուին պրոֆեսոր Թորեյի ղեկավարությամբ, ով դասավանդում էր փիլիսոփայական էթիկա, ուսումնասիրում է փիլիսոփայություն։

1879 թվականին, ավարտելով Վերմոնտի համալսարանը, Դյուին երկու տարի աշխատում է Օիլ Սիթիի ավագ դպրոցում, որի տնօրենն իր զարմուհին էր, և շարունակում զբաղվել փիլիսոփայության ուսումնասիրությամբ։ Այնուհետև որոշում է ընդունում շարունակել հոգեբանական կրթությունը և մեկնում Բալթիմոր՝ շարունակելու ուսումը Ջոն Հոպկինսի համալսարանում։ 1884 թվականին, ստանալով դոկտորական կոչումը, Դյուին ընդունում է Միչիգանի համալսարանում աշխատելու հրավերը, որտեղ աշխատում է 10 տարի շարունակ՝ միայն մեկ տարի (1888) աշխատելով Մինեսոտայի համալսարանում։

1894 թվականին տեղափոխվում է Չիկագոյի նորաստեղծ համալսարան։ 1904 թվականին հրավիրվում է աշխատելու կոլումբիայի համալսարանի հոգեբանության ֆակուլտետում, որտեղ աշխատում է մինչև 1930 թվականը։ Նա Նյու Յորքի Սոցիալական ուսումնասիրությունների նոր դպրոցի հիմնադիրներից է (1919), եղել է Ամերիկյան հոգեբանական և փիլիսոփայական համալսարանական պրոֆեսորների ասոցիացիայի նախագահ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Դյուին հանդես է գալիս նացիստական գաղափարախոսության դեմ։ եկնում Բալթիմոր՝ շարունակելու ուսումը Ջոն Հոպկինսի համալսարանում։ 1884 թվականին, ստանալով դոկտորական կոչումը, Դյուին ընդունում է Միչիգանի համալսարանում աշխատելու հրավերը, որտեղ աշխատում է 10 տարի շարունակ՝ միայն մեկ տարի (1888) աշխատելով Մինեսոտայի համալսարանում։ Միչիգանում  Դյուին գրում է իր առաջին հոդվածները, որտեղ Փորձում է համատեղել փիլիսոփայական և հոգեբանական տեսակետները։ Այս հրապարակումները նրան բերում են գիտական ճանարում։ 1887 թվականին լույս է տեսնում Դյուիի <<Հոգեբանություն>> աշխատությունը։ Այն դրական է ընդունվում և նույնիսկ օգտագործվում է որպես ձեռնարկ մի քանի համալսարաններում։ Հենց այս ժամանակ էր, որ նա հրավիրվում է որպես բնական և բարոյական փիլիսոփայության ամբիոնի պրոֆեսոր, սակայն մեկ տարի անց վերադառնում է իր հարազատ համալսարան և զբաղեցնում Փիլիսոփայության ֆակուլտետի դեկանի պաշտոնը։ Այս ժամանակ նա մեծ եռանդով գրում և ստեղծագործում է։ 1894 թվականին Դյուին տեղափոխվում է Չիկագոյի համալսարան հենց այս տարիներին Դյուիի իդեալիզմը տանում է նրան դեպի ճանաչողության էմպիրիկ (փորձարարական) տեսություն, որը հետագայում զարգացում է ապրում դառնալով Ամերիկյան փիլիսոփայական այն դպրոցը, որ կոչվում է պրագմատիզմ։ [N2 էջ 200]

Հետագայում Դյուին հրավիրվում է Կոլումբիայի համալսարանի հոգեբանության ֆակուլտետ։ Այս համալսարանը իր ուղվածությամբ շատ նման էր Ջոն Հոբկինսի համալսարանին. այն ուներ լուրջ գիտական ուղվածություն և տալիս էր լավագույն կրթությունը։ Հետագայում Ջոն Դյուին շարունակում է միավորել Հոգեբանությյանը մանկավարժության և փիլիսոփայության հետ։ Նա առանձնակի կարևորությում է տվել կրտսեր և միջին դպրոցի ուսուցիչների համագործակցության հարցին։ Դյուին բերել է բազմաթիվ փաստարկներ,որոնք վկայում էին,որ մանկավարժական կրթությունը պետք է առանձնացվի և դառնա պրոֆեսիոնալ մանկավարժներ պատրաստող բուհ։ Բուհում այս առաջարկը դրական ընդունվեց և բացվեց մանկավարժության ֆակուլտետ,որը ղեկավարում էր Դյուին՝ Փիլիսոփայության ֆակուլտետի հետ մեկտեղ[11]։

1890-ական թվականներին Դյուին ակտիվորեն զբաղվում է կրթության բովանդակության զարգացմամբ։ Դարասկզբին այստեղ մտցվեցին մանկավարժական կրթաբլոկի մոտ 23 առարկա, բացվեց փորձարական՝ Համալսարանի տարրական դպրոց, ստեղծվեց երկու տարրական դպրոցների և Չիկագոյի մանուալ վարժանքի դպրոցի միջանկյալ կազմակերպություն, որը Դյուիին դարձրեց կրթության փիլիսոփայության ամենաճանաչված կրթության փիլիսոփայության դպրոցի առաջնորդ։ Ականավոր մանկավարժի կյանքն ընդհատվել է 1952 թվականի հունիսի 1-ին՝ 92 տարեկան հասակում։

Տեսությունը

խմբագրել

Շեշտել է փիլիսոփայության գործնական, նույնիսկ հասարակական վերափոխման անհրաժեշտությունը, գտնելով, որ պետք է հաղթահարվի տեսության և գործունեության երկվությունը։ Փիլիսոփայության մեկնակետը «Փորձն» է, որն իրականացնում է սուբյեկտի և օբյեկտի, մարդու և միջավայրի միասնությունը։ Ավանդական իմացաբանությունը համարելով վերացական՝ Դյուն քարոզել է «կոնտեքստուալիզմ», այսինքն իմացությունը վերցրել է կենսաբանական և հոգեբանական հենքի վրա և մեկնաբանել իբրև որոշակի խնդրի լուծում կոնկրետ իրադրության կոնտեքստում։ Ճանաչողության միջոցները՝ վերացական մտակառուցումներով ու նույնիսկ տրամաբանական սխեմաներով հանդերձ, խնդրի լուծման գործողություննևրի համար պատմականորեն ձևավորված գործիքներ են։ Այստեղից էլ Դյուի պրագմատիզմի անվանումը՝ ինստրոնմենտաչիզմ։ «Տրամաբանությունը մարդկության համար մեծ նշանակություն ունի հենց այն պատճառով, որ հիմնված է փորձի վրա և կիրառելի է գիտափորձում» անգլ.՝ Reconstruction in Philosophy։ Իր «փորձարարական» տրամաբանությունը Դյուին շարադրել է որպես պրոբլեմների լուծման մեթոդաբանություն։։ Դրանց լուծմանը հանգեցված ճանաչողությունը, ըստ էության, դառնում է գոյապահպանման վարքագծային գործողություն, բացառվում է գիտելիքի (ճշմարտության) օբյեկտիվության հարցադրումը։ Գիտելիքը և դրա ձևռքբերման ընթացքը նույնացվում ևն։ Գիտության մեջ ճանաչողության և գործողության միասնության տիպար է համարվում գիտափորձը, իսկ հետազոտության ընթացքը մեկնաբանվում է փորձի ու սխալի մեթոդի ոգով։ Պատահական չէ, որ այս առումով Դյուն իր փիլիսոփայությունն անվանել է «փորձարարական էմպիրիզմ»։Հասարակական պրոցեսների և հաստատությունների մեջ Դյուին տեսնում է մարդու բարոյականություն և հոգեբանական հատկանիշների դրսևորումը։ ՈՒստի, առաջադիմության բախումների լուծման միջոց է համարում հասարակական իրադրության և բարոյականության բարելավումը՝ «մելիորացիան»։ Ահա թե ինչու իր ուսմունքում Դյուին մեծ տեղ է հատկացրել դաստիարակությանը և մանկավարժությանը։ Ինստրումենտալիզմի՝ մեթոդաբանությունից ելնելով՝ Դյուիի մանկավարժության նպատակնէ համարել բնատուր ունակությունների զարգացումը և բարելավումը, իրադրությանը համապատասխան կողմնորոշվելու և վճիռներ կայացնելու կարողության մշակումը։ Ուսուցման մեթոդը գործողության մեջ և գործելու միջոցով սովորեցնելն է, ուստի և առաջնությունը տրվում է կիրառական գիտելիքին։ Դյուի մանկավարժական հայացքները 1920-ական թթ․ մասամբ ազդեցություն ևն ունեցել նաև ՄԱՏՄ-ում[12]։

Հինգ նախադրյալներ

խմբագրել

Ասում են՝ ճշմարտությունը երեխայի շուրթերից է հնչում։ Հինգ անհանգիստ երեխաների հայր Դյուին անընդհատ հանդիպում էր նրանց չարաճճիությունների արդյունքներին։ Նրա աշխատասենյակն անմիջապես լոգասենյակի տակ էր։ Մի անգամ, երբ առաստաղից ջուրը սկսեց կաթել, գիտնականը վերև շտապեց։ Նրա կրտսեր որդի Ֆրեդին ծորակը փակելու անհաջող փորձեր էր անում, մինչդեռ ջուրը շարունակվում էր թափվել խաղալիք նավակներով լցված լողարանից։ Իմանալաով փիլիսոփայության նկատմամբ հոր հակվածությունը՝ Ֆրեդին խնդրեց. «Հայրի՛կ, խոսքեր պետք չեն, մի բա՛ն արա»։ «Խոսքեր պետք չեն, մի բան արա». այսպես կարելի է կարճ բնութագրել Դյուիի փիլիսոփայությունը։ Նա փիլիսոփայությունը դիտարկում էր որպես հոգեբանության ու կրթության ընդհանուր տեսության մեթոդաբանական հիմք։ Նրա հայացքների հիմքը կազմում են հինգ նախադրյալներ։

Առաջին նախադրյալն այն դրույթն է, որ գաղափարների, կրոնի, փիլիսոփայության բնագավառներում հավերժական ճշմարտություններ և բացարձակ գաղափարներ գոյություն չունեն։ Այս կամ այն գաղափարի ճշմարտացիության չափանիշը գործնական կիրառության՝ փորձարարական հետազոտությամբ հաստատված հետևանքներն են։

Երկրորդ շատ կարևոր նախադրյալն այն գաղափարն է, որ միտքը մարդկային օրգանիզմի ամբողջությունից կտրված ինքնաուրույն էություն չէ։ Այն, ինչ միտք ենք անվանում, կազմավորվում է հասարակական փորձի արդյունքում, մտավոր կարողությունները փորձով են ստեղծվում, ինչպես ջրի էներգիան ստեղծվում է ամբարտակի միջոցով։

Երրորդ նախադրույթը վերաբերում է բարոյականության ոլորտին։ Դյուիի կարծիքով դա ոչ այլ ինչ է, քան վարքի եղանակ, որը կախված է իրական վիճակներում անհատի այս կամ այն գործողության հետևանքներից։

Դյուիի չորրորդ կարևոր նախադրույթը մտավոր կարողության՝ ինտելեկտի վերաբերյալ նրա հայացքներին է վերաբերում՝ որպես անհատի հիմնական գործիքի, որի միջոցով նա լուծում է կյանքում առաջացող խնդիրները, ներառյալ գիտականները։ Այս ձևակերպում բացատրում է նրա փիլիսոփայության և հոգեբանության վերաբերյալ «ինստրումենտալիզմ» տերմինի օգտագործումը։

Այս նախադրույթի ավելի ուշադիր դիտարկումից ակնհայտ է դառնում, որ Դյուին մարդկային հոգեբանությունը որպես էներգիայի աղբյուր է մեկնաբանում, որը մեզ դարձնում բազմակողմանի ներուժով էակներ, ովքեր ունակ են կամ ունակ չեն դրանք իրականացնելու՝ կախված կենսական փորձի բնույթից և որակական առանձնահատկությունից։ Այստեղից բխում է այն ձևական սահմանումը, որը Դյուին տալիս է կրթությանը (սա կարելի անվանել հինգերորդ նախադրյալ)։ Գիտնականի կարծիքով «դա փորձի այնպիսի ձևափոխումը և վերակազմավորումն է, որը մեծացնում է արդեն ունեցած փորձի արժեքը, ինչպես նաև հետագա փորձերը յուրացնելու ընթացքը ուղղորդելու կարողությունը»։ Նրա կարծիքով, կրթություն ասելով, պետք է հասկանանք այն, որ «անցած փորձը վերապրվում և վերակազմավորվում է նոր փորձի լույսի ներքո»։ Այսօր նրա գաղափարները կարող են պարզունակ թվալ՝ այնքա՜ն են հասարակական տրամադրությունները դրանցով ներծծված, բայց հարյուր տարի առաջ դրանք չափազանց համարձակ նորարարություններ էին, որոնց հետ բոլորը չէ, որ համաձայն էին։

Ճանաչողության տեսություն։

խմբագրել

Դյուիի գործունեության ողջ ընթացքում նրա հետաքրքրությունն ընկած էր այն ինչ ավանդաբար անվանում են «էպիտեմոլոգիա» (epithemology) կամ՝ ճանաչողության տեսություն։ Հատկանշական է Դյուիի քննադատական վերաբերմունքն այս բնագավառում կատարված ուսումնասիրությունների նկատմամբ։ Նա բացահայտորեն ժխտում է «էպիտեմոլոգիա» տերմինը գերադասելով «հարցման տեսություն» անվանումը։ (theory of Inquiry) կամ «փորձարարական տրամաբանություն» տերմինը՝ որպես իր մոտեցումներին ավելի համապատասխան բնութագրեր։ Դյուին գտնում էր, որ Ճանաչողության ավանդական տեսությունը (թե ռացիոնալիստական և թե էմպիրիկ) խիստ տարբերակում են դնում մտքի,որը մտածողության հիմքն է, և փաստերի  միջև, որին ենթադրաբար հարում է միտքը։ Կարծիք կար, որ միտքը գոյություն ունի աշխարհից զատ՝ որպես անմիջական իմացության օբյեկտ և անձին հատուկ միակ գործոն։ Ճանաչողության տեսության փաստերին հակառակ, որոնք միտքը դիտարկում էին, որպես սուբյեկտիվ հիմք, որի վրա կառուցված է գիտելիքը, ճանաչողությունը, Դյուին բացատրում էր միտքը գենետիկորեն՝ որպես օրգանիզմի և միջավայրի համագործակցության արդյունք, իսկ գիտելիքը՝ որպես այդ համագործակցության վերահսկման և ուղորդման գործիք։ Այսպիսով՝ իր նոր մոտեցումը ներկայացնելու համար Դյուին օգտագործում է «ինստրումենտալիզմ» տերմինը դվածներում։ Այստեղ նա տալիս է հարցման գործընթացի մանրամասն ծագումնաբանական վերլուծությունը։

Դյուին հարցադրման գործընթացը բաժանում էր 3 հիմնական փուլերի

խմբագրել

1.     Հարցադրումը սկսվում է պրոբլեմային իրավիճակով,որում մարդկային սովորույթ դարձած հակազդումները միջավայրին չեն համապատասխանում։ Իր՝ «Տրամաբանական տեսության ուսումնասիրություններ» և այլ աշխատություններում նա շեշտում է, որ պրոբլեմային իրավիճակի անորոշությունը ոչ թե զուտ ճանաչողական է, այլ գործնական և էքզիստենցիալ՝ իրականում գոյություն ունեցող։ Ճանաչողության տարրերը ներթափանցում են այս գործընթացի մեջ՝ որպես նախաճանաչողական անճշտությունների պատասխան։

2.     Երկրորդ փուլը փաստերի կամ բովանդակության մեկուսացման փուլն է, որը տալիս է այն չափանիշները, որոնց օգնությամբ տեղի է ունենում իրավիճակի վերակառուցումը։

3. Երրորդ՝ կշռադատման (ռեֆլեկտիվ)փուլում, հարցման ճանաչողական տարրերը ներկայացվում են որպես պրոբլեմային իրավիճակին խթանող վարկածային լուծումներ, որոնց մասին ենթադրությունները վերացական բնույթ են կրում։ Այս լուծումների ճշմարտության վերջնական ստուգումը կատարվում է գործողությունների միջոցով։ Եթե հաջողվում է վերակառուցել նախորդ իրավիճակին նպաստող գոդեն չի կրում րծողությունները, ապա լուծումը չի կրում վարկածային բնույթ. Ինչը բնորոշ է ճանաչողությանը։ Այն դառնում է մարդկային կյանքի՝ իրականում գոյություն ունեցող պայմանների մաս։

Կրթության սկզբունքները

խմբագրել
  • Ուսուցումը և գիտելիքների յուրացումը պետք իրականացվեն ակտիվ և ոչ թե պասիվ հենքի վրա։
  • Դպրոցի ղեկավարման և նրա ամենօրյա աշխատանքներում պետք է կիրառել ժողովրդավարական սկզբունքները։
  • Կրթության ոլորտում մոտիվացիան շատ կարևոր ազդակ է։
  • Ուսուցման ժամանակ շեշտը պետք է դնել իրական խնդիրների վրա։
  • Սովորողների հետազոտական ազատությունը ուսուցման մեթոդիկայի կարևոր տարր է։
  • Կրթության նոր բովանդակության անընդհատ փնտրտուք պետք է իրականացնել։
  • Ուսուցիչը կոչված է լինելու ստեղծագործ անհատ որևէ ոլորտում։

[13]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Haskins C. Dewey, John // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T022534
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118525069 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Дьюи Джон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. Find A Grave — 1996.
  7. CONOR.Sl
  8. https://www.apaonline.org/page/carus
  9. Liste des docteurs honoris causa de l'Université de Paris de 1918 à 1933 inclus (ֆր.) — 1934. — Vol. 9, Iss. 1. — P. 90—95. — ISSN 0041-9176
  10. Geni(բազմ․) — 2006.
  11. Վարդումյան. Ժամանակակից մանկավարժական մոտեցումներ.
  12. https://hy.wikisource.org/w/index.php?title=%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%B8%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/424&action=edit
  13. http://dpir.mskh.am/sites/default/files/J.Duie1_.pdf

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ջոն Դյուի հոդվածին
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Դյուի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Դյուի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 424