Ջոն Կիցմիլլեր (անգլ.՝ John Kitzmiller դեկտեմբերի 4, 1913(1913-12-04)[1][2][3], Բեթլ Քրիք, Քալհուն շրջան, Միչիգան, ԱՄՆ - փետրվարի 23, 1965(1965-02-23)[1][2][3], Հռոմ, Իտալիա[4]), ամերիկացի և իտալացի կինոդերասան, 1957 թվականի Կաննի կինոփառատոնի լավագույն տղամարդկային դեր անվանակարգի հաղթող։

Ջոն Կիցմիլլեր
Ծնվել էդեկտեմբերի 4, 1913(1913-12-04)[1][2][3]
ԾննդավայրԲեթլ Քրիք, Քալհուն շրջան, Միչիգան, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 23, 1965(1965-02-23)[1][2][3] (51 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[4]
ԿրթությունՄիչիգանի համալսարան և Battle Creek Central High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան և կինոդերասան
Պարգևներ և մրցանակներ
Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի մեդալ

Ապրելով կարճ կյանք, դերասանը խաղացել է ավելի քան 45 լիամետրաժ ֆիլմերում, որոնց մեծամասնությունը նկարահանվել է այդ ժամանակների ազդեցիկ եվրոպացի ռեժիսորների կողմից։ Չնայած ամերիկյան քաղաքացիությանը, դերասանը փառքի արժանացավ միայն Իտալիայում։ 1951 թվականին Ebony ամսագիրը գրել է․ «Ջոն Կիցմելլերը դեռևս անհայտ է Ամերիկայում․․․ Նա իտալացիներին այնքանով է հայտնի, որքան ամերիկացիներին՝ Գրեգորի Պեկը»։

Վաղաժամ մահվան պատճառը լյարդի ցիռոզն էր, որով նա երկար ժամանակ տառապում էր։

Կենսագրություն

խմբագրել

Ջոն Կիցմիլլերը ծնվել է 1913 թվականի դեկտեմբերի 4-ին (այլ տվյալներով 1915 թվականին), Միչիգան քաղաքի Բեթլ Քրիք քաղաքում։ Սովորել է, որպես ինժեներ, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն պես զորակոչվել է ԱՄՆ-ի բանակ և մասնակցել է Իտալիայի շրջափակմանը։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Կիցմիլլերը արժանացել է Հաղթանակի մեդալի՝ իր արիության համար, որը արտահայտվել է մարտերի ժամանակ։ Մոտավորապես այդ ժամանակ էլ Լիվորնո քաղաքի մոտակայքում ծանոթացել է կինոռեժիսոր Լուիջի Զամպայ և պրոդյուսեր Կարլո Պոնտիի հետ, ովքեր էլ այդ ժամանակ նկարահանում էին «Ապրել խաղաղության մեջ» ֆիլմը։ Հենց նրանք էլ Ջոի դերը նրան առաջարկեցին, և բնականաբար Կացմիլլերը համաձայնվեց։

Դերասանի առաջին ֆիլմը քննադատների կողմից ընդունվեց, որպես ինտելուկտալ և էսթետիկ վերածնունդ իտալական կինեմատոգրաֆիայում՝ ֆաշիստներից հետո։ Կինոնկարը պարզ նկարագրում էր նեոռեալիզմի մութ էջերը։ Կիցմիլլերը կատարում էր Ջոյի՝ աֆրոամերիկացի զինվորի դերը, ով ամբողջ խմբով ներխուժում է գերմանակա ճամբար և ձևանում գերմանացի զինվոր։ Կինոնկարը քննադատների կողմից արժանացել է դրական կարծիքի, իսկ մարդաբան Միշել Ռոլֆ Տրույոն այն անվանեց «լռության ֆորմուլա»։

«Ապրել խաղաղության մեջ» ֆիլմի պրեմերիայից հետո, Կիցմիլլերը նկարահանվել է ևս մի քանի կինոնկարում, որից հետո, 1950 թվականին ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելլինին նրան հրավիրեց նկարահանվել նրա առաջին «Վարյետիի կրակները» կինոնկարում, որտեղ Կիցմիլլերը կատարել է փողհար Ջոնիի դերը։ Մոտ 10 տարի Կիցմիլլերը շարունակում է նկարահանվել Իտալիայում և միայն 1950-ականներին տեղափոխվում է Հարավսլավիա՝ «Խաղաղության հովիտ» ռազմական դրամայի նկարահանումների համար, ֆիլմը Ֆրանցե Շտիգլիցի աշխատանքն է։ Դերասանը խաղացել է սերժանտ Ջիմի դերը, ով ֆաշիստներից փրկում է տղային և աղջկան։ Նրա կյանքի այդ դրվագը ամենահաջողն էր՝ Կաննի կինոփառատոնին դերասանը արժանացավ «Լավագույն տղամարդկային դեր» մրցանակին, իսկ հենց ֆիլմը արժանացավ «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին[5]։

Մրցանակին արժանանալուց հետո, նա վերջապես սկսեց նկարահանվել ԱՄՆ-ում։ Նա նկարահանվել է Վինսենտ Շերման «Մերկ հող» ֆիլմում, իսկ նրա վերջին դերերից մեկը «Դոկտոր Նոու» ֆիլմի առաջին մասում Կուորելլայի դերն էր, որի շնորհիվ ձեռք բերեց համաշխարհային ճանաչում։ Վերջին անգամ Կիցմիլլերը էկրաններին հայտնվել է 1965 թվականին՝ «Քեռի Թոմասի խրճիթը» գերմանական դրամայում, որը նկարահանվել է նույնանուն վեպի հիման վրա։ Մեկ ամիս անց ֆիլմի պրեմերիայից հետո, դերասանը մահացել է Հռոմի հյուրանոցներից մեկում՝ լյարդի ցիրոզից[6]; Նա երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ չի ունեցել։

Ֆիլմագրություն

խմբագրել
  • 1947 —Ապրել խաղաղության մեջ/Vivere in pace — Ջո
  • 1947 — Սև դրախտ/Tombolo, paradiso nero — Ջեք
  • 1948 — Ոչ մի խղճահարություն/Senza pietà — Ջերրի
  • 1950 — Վարիետեյի կրակները/Luci del varietà — փոխհար Ջոննի
  • 1952 — Գայլերը գիշերն են որսի ելնում/Les loups chassent la nuit — ստրուկ Միգել
  • 1952 — Սպանդ/Massacre en dentelles — Ռոքի Սեդլի
  • 1952 — Ճակատագրի ուժը/La forza del destino - Ներո
  • 1953 — Երգ քեզ համար/Canto per te — Անգենորո
  • 1953 — Օտարազգի լեգիոն/Legione straniera — Դյալմար
  • 1953 — Ֆրինա՝ արևմուտքի կուրտիզանուհի/Frine, cortigiana d'Oriente — Նաբուս
  • 1954 — Մենք չենք ցանկանում մահանալ/Non vogliamo morire — Ջոն
  • 1954 — Շիկահերների ափափողոցը/Quai des blondes — Միշել
  • 1954 — Արևային երազանք/Desiderio 'e sole — Սիրովիչ
  • 1954 — Մեղքերի կղզի/La peccatrice dell'isola — ձկնորս
  • 1954 — Դառը ջրերը/Acque amare — Մեցանոտե
  • 1955 — Մեր օրինակը/Il nostro campione — Ռայմոնդո
  • 1957 — Խաղաղության հովիտը/Dolina miru — սերժանտ Ջիմ
  • 1957 — 20 տարի միևնույն երազանքը/A vent'anni è sempre festa — Ջոն Միլլեր
  • 1957 — Փարիզյան գաղտնիքներ/I misteri di Parigi — Լո Սկվարտատորե
  • 1958 — Մերկ հողը/The Naked Earth — Դեյվիդ
  • 1958 — Ափրոդիտա՝ սիրո աստվածուհի/Afrodite, dea dell'amore — Տոմորո
  • 1959 — Անտեղի կորցրած կյանք/Vite perdute — Լուկա
  • 1959 — «Էդելվեյս» պենսիոն/Pensione Edelweiss — Բուգրոն
  • 1960 — Խաբեբաները տրոպիկներում/Gli avventurieri dei tropici — Սալվադոր
  • 1960 — Ափի ծովահանները/I pirati della costa — Ռոկ
  • 1961 — Կրակե թագը/La corona di fuoco — Ակիմ
  • 1961 — Վարձկանների ապստամբությունը/La rivolta dei mercenari — Թարգո
  • 1962 — Մարս՝ պատերազմի աստված/Marte, dio della guerra — Աֆրոս
  • 1962 — Կապիտան Բլադի որդին/Il figlio del capitano Blood — Մոզես
  • 1962 — Դոկտոր Նոու/Dr. No — Կուորել
  • 1962 — Յոթ ծովերի վագրը/La tigre dei sette mari — Սերպենտե
  • 1964 — Կանաչ աչքերի անեծքը/Der Fluch der grünen Augen — Ջոն
  • 1965 — Քեռի Թոմասի խրճիթը/Onkel Toms Hütte — քեռի Թոմ

Գրականություն

խմբագրել
  • Саверио Джоваччини, Роберт СкларGlobal Neorealism: The Transnational History of a Film StyleUniversity Press of Mississippi, 2012.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #102025677X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. {{citeweb —url=http://www.festival-cannes.fr/ru/archives/1957/awardCompetition.html —title=Awards 1957 —publisher=Cannes Film Festival —lang=en —accessdate=2014-11-7}}
  6. {{citeweb —url=http://news.google.com/newspapers?id=reQmAAAAIBAJ&sjid=wQIGAAAAIBAJ&pg=4768,1014187&dq=john-kitzmiller+1965&hl=en —title=American actor dies in Rome —publisher=The Afro American —date=27 февраля 1965 —lang=en —accessdate=2014-11-7}}
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Կիցմիլլեր» հոդվածին։