Ջոն Վինսենթ Հըրթ (անգլ.՝ John Vincent Hurt, հունվարի 22, 1940(1940-01-22)[1][2][3][…], Չեստերֆիլդ, Chesterfield, Դերբիշիր, Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3][2][1][…] - հունվարի 25, 2017(2017-01-25)[3][4], Նորֆոլկ, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3][1]), անգլիացի դերասան, «BAFTA» մրցանակի քառակի և «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր։ Հաճախակի մարմնավորում է էքսցենտրիկ կերպարների երկրորդական դերեր, որոնք կրում են ֆիզիկական կամ հոգեկան չարչարանքներ։ Մեծ մասամբ հայտնի է հետևյալ ֆիլմերի մասնակցությամբ՝ «Կեսգիշերային ճեպընթաց», «1984», «Մարդ-փիղը», «Օտար», «Կոնտակտ», «Հելբոյ։ Հերոս դժոխքից», «Հելբոյ:Ոսկե բանակ», «Բանալի բոլոր դռների համար», «V նշանակում է Վենդետա» «Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգերի թագավորությունը», և «Հարրի Փոթեր» ֆիլմի սերիաներից։ Քեյնը՝ Հըրթի կերպարը «Օտար» ֆիլմի մեջ, դարձել է կինեմատոգրաֆի պատմության ամենահիշվող կերպարը։

Ջոն Հըրթ
անգլ.՝ John Hurt
Ծնվել էհունվարի 22, 1940(1940-01-22)[1][2][3][…]
ԾննդավայրՉեստերֆիլդ, Chesterfield, Դերբիշիր, Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3][2][1][…]
Մահացել էհունվարի 25, 2017(2017-01-25)[3][4] (77 տարեկան)
Մահվան վայրՆորֆոլկ, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3][1]
ԿրթությունՍուրբ Մարտինի արվեստի դպրոց, Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1962)[5][6], St Michael's Preparatory School, Otford?, Սուրբ Մարտինի արվեստի և դիզայնի կենտրոնական քոլեջ և Lincoln Christ's Hospital School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրոնԱնգլիկան եկեղեցի
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, ճանապարհորդ հետազոտող, հնչյունավորող, բնավորության դերասան, թատրոնի դերասան, դերասան և video game actor
ԺանրերՇեքսպիրի կատակերգություն
Ամուսին(ներ)Annette Robertson?[6][7]
Պարգևներ և մրցանակներ
johnhurt.co.uk

Ընտանիք

խմբագրել

Անձնական կյանք

խմբագրել

Ամուսնացած է եղել չորս անգամ, ներկայումս ամուսնացած է պրոդյուսեր Անվեն Րիս-Մայերսի հետ։ Դերասանուհի Ջոան Դալտոնի հետ երրորդ ամուսնությունից ունի երկու տղաներ՝ Սաշը և Նիկան։

Առողջական խնդիրներ

խմբագրել

2015 թվականի հունիսի 16-ին բացահայտվում է, որ Հըրթի մոտ ախտորոշվել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վաղ շրջան։ Դերասանը հայտարարել է, որ բուժման ընթացքում նա շարունակելու է աշխատել և որ նա ու իր բժիշկը ավելի քան լավատեսորեն են տրամադրված բարեհաջող ավարտի հանդեպ։ Հոկտեմբերի 12-ին պարզ է դառնում, որ բուժումը հաջող է անցել և Ջեն Հըրթը հաղթել է հիվանդությանը։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Հըրթ» հոդվածին։