Ջոն Նեշ
Ջոն Նեշ (անգլ.՝ John Forbes Nash, հունիսի 13, 1928[1][2][3][…], Բլյուֆիլդ, Մերսեր շրջան, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ - մայիսի 23, 2015[4][1][2][…], Monroe Township, Միդլսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[5]), ամերիկացի մաթեմատիկոս, որն աշխատել է խաղերի տեսության և դիֆերենցիալ երկրաչափության ոլորտում։ Նա 1994 թվականի Նոբելյան մրցանակակիր է տնտեսագիտության ոլորտում «Ոչ կոոպերատիվ խաղերի տեսության հավասարակշռության վերլուծության համար»։ Հատկապես հայտնի է դարձել ռեժիսոր Ռոն Հովարդի «Բանականության խաղեր» (անգլ.՝ A Beautiful Mind) կենսագրական դրամայի, նրա մաթեմատիկական հանճարի և շիզոֆրենիայի դեմ պայքարի շնորհիվ։
Կենսագրություն
խմբագրելՋոն Նեշը ծնվել է 1928 թվականի հունիսի 13-ին Արևմտյան Վիրջինիայի Բլյուֆիլդ քաղաքում՝ խիստ բողոքական ընտանիքում։ Հայրը Appalachian Electric Power ընկերությունում աշխատում էր որպես ինժեներ, մայրը մինչև ամուսնանալը 10 տարի աշխատել է դպրոցում։ Նեշը դպրոցում միջակ էր, իսկ մաթեմատիկա ընդհանրապես չէր սիրում։ Նա 14 տարեկան էր, երբ պատահական իր ձեռքն է ընկնում Էրիկ Բելլի «Մաթեմատիկայի ռահվիրաները» գիրքը։ «Կարդալով այս գիրքը` ես կարողացա ինքս, առանց կողմնակի օգնության ապացուցել Ֆերմի փոքրիկ թեորեմը »-գրում է Նեշը ինքնակենսագրականում։
Կրթություն
խմբագրելԴպրոցից հետո Նեշը ուսումը շարունակում է Կարնեգի պոլիտեխնիկական ինստիտուտում, որտեղ նա փորձում էր սովորել քիմիա, լսում էր համաշխարհային տնտեսագիտության կուրսերը, այնուհետև որոշում է հիմնավորապես զբաղվել մաթեմատիկայով։ 1947 թվականին ավարտելով համալսարանը 2 դիպլոմով` բակալավրիատի և մագիստրոսի, ընդունվում է Փրինսթոնի համալսարան։ Համալսարանում Նեշի ուսուցիչ Ռիչարդ Դաֆֆինը այսպես է բնորոշել նրան․ «Այս մարդը հանճար է»։
Աշխատանքներ
խմբագրելՊրինստոնում Ջոն Նեշը լսում է «Խաղերի տեսության» մասին։ Այդ տեսությունը մտնում է նրա երևակայության մեջ այնպես, որ 20 տարեկանում Նեշը կարողացավ ստեղծել գիտական մեթոդի հիմունքները, որն էլ հետագայում հիմք հանդիսացավ համաշխարհային տնտեսագիտության զարգացման համար։ 1949 թվականին նա այդ թեմայով գրեց դիսերտացիա, որի համար 45 տարի անց ստացավ Նոբելյան մրցանակ։
1951 թվականին Ջոն Նեշը սկսեց աշխատել Քեմբրիջի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Այդ տարիներին նա գրել է բազմաթիվ հոդվածներ, որոնք բարձր են գնահատվել իր ժամանակակիցների կողմից։ Սակայն նրա գործընկերները խուսափում էին նրանից, քանի որ նրա մաթեմատիկական գաղափարները հիմնված էին «Կարլ Մարքս»ի տեսությունների վրա, որն այս ժամանակ ԱՄՆ ում համարվում էր հերետիկոսական։ Նրանից հեռանում է նույնիսկ իր ընկերուհին` բուժքույր Էլյանորա Ստէյրը։
Նեշը ստիպված է լինում լքել այդ համալսարանը, թեպետ մինչև 1959 թվականը նա այնտեղ գրանցված էր որպես պրոֆեսոր։ Նա մեկնում է Կալիֆորնիա և սկսում աշխատել Rand կորպորացիայում։ Այստեղ նույնպես իր բացառիկ ունակությունների շնորհիվ դառնում է առաջավոր մասնագետ։ Բայց որոշ խնդիրների պատճառով նրան այդտեղից ազատում են։
Հիվանդությունը
խմբագրելՇուտով նա հանդիպում է մի կոլումբիացի ուսանողուհու՝ Ալիսիա Լարդին, 1957-ին նրանք ամուսնանում են։ 1958-ի հուլիսին ամերիկյան Fortune ամսագիրը Ջոն Նեշին անվանեց Ամերիակայի աստղ «նոր մաթեմատիկայի» ոլորտում։ Շուտով նա հայր է դառնում, բայց այդ ժամանակ նաև սկսում է ունենալ առողջական գանգատներ․ նրա մոտ շիզոֆրենիայի նախանշաններ էին հայտնվել։ Նեշը 30 տարեկան էր, իսկ կինը 26։ Ալիսիան ջանում էր թաքցնել ամուսնու հիվանդությունը, որպեսզի փրկի նրա կարիերան։ Սակայն վիճակի վատթարացման պատճառով Նեշը 1959-ին զրկվում է աշխատանքից։ Որոշ ժամանակ հետո նրան տեղափոխում են Բոստոնի հոգեբուժարան։ Բայց Նեշի փաստաբանին հաջողվում է 50 օր անց նրան դուրս բերել հոգեբուժարանից։ Դուրս գրվելուց հետո նա որոշում է գնալ Եվրոպա։ Կինը նորածին երեխայի թողնելով մոր խնամքին՝ հետևում է իր ամուսնուն։ Նեշը ցանկանում էր քաղաքական փախստականի կարգավիճակ ձեռք բերել Ֆրանսիայում, Շվեյցարիայում, սակայն ԱՄՆի դեպարտամենտը դա թույլ չէր տալիս։ Ջոն Նեշի վիճակը գնալով վատանում էր. նա անընդհատ ինչ որ բանից վախենում էր, իր մասին խոսում էր երրորդ դեմքով, զանգահարում էր իր նախկին գործընկերներին, անիմաստ նամակներ էր գրում։
1961 թվականին նրա հարազատները դժվար որոշում են կայացնում և նրան տեղափոխում են Նյու Ջերսի նահանգ Թրենտոնի հիվանդանոց, որտեղ նա անցնում էր ինսուլինի թերապիա, 2 ու կես ամիս, շաբաթը 5 օր։ Դուրս գրվելուց հետո Նեշի գործընկերները որոշեցին օգնել նրան և աշխատանք առաջարկեցին, բայց նա նորից մեկնեց Եվրոպա, այս անգամ մենակ, և այնտեղից միայն անիմաստ նամակներ էր գրում հարազատներին։ 1962-ին Ալիսիան բաժանվեց նրանից։ Ալիսիան մոր օգնությամբ մեծացնում է իր որդուն, որը վերջում ևս հիվանդանում է շիզոֆրենիայով։
Նրա գործընկերները շարունակում էին օգնել նրան, նույնիսկ նրա համար հոգեբան էին վարձել։ Նեշը սկսեց հանդիպել Ալիսիայի և իր որդու հետ, և նրա վիճակը գնալով կարգավորվում էր։ Ի վերջո Ալիսիան վերադառնում է ամուսնու մոտ։ Հետագայում Նեշը վերադառնում է Պրինստոն և սկսում է դասավանդել։ Արդեն 1980 թվականին նա իրեն շատ լավ էր զգում, բայց պատճառը ոչ միայ բուժումն էր, այլ այն, որ նա ուղղակի սկսել էր անտեսել իր հիվանդությունը։
«Բանականության խաղերը»
խմբագրել1988 թվականին ամերիկացի լրագրողուհի Սիլվիա Նազարը գրում է Ջոն Նեշի կենսագրությունը՝ «A Beautiful Mind: The Life of Mathematical Genius and Nobel Laureate John Nash» (Հիանալի բանականություն. մաթեմատիկայի հանճարի և Նոբելյան դափնեկիր Ջոն Նեշի կյանքը) անվանմամբ։ Գիրքը անմիջապես ճանաչում ձեռք բերեց։
2001 թվականին Ռոն Հովարդի գլխավորությամբ նկարահանվեց «Բանականության խաղերը» (Игры разума) ֆիլմը։ Ֆիլմը ստացավ 4 օսկար՝ լավագույն ֆիլմ, Լավագույն ադապտացված սցենար, ռեժիսիորին և երկրորդ պլանի դերասանուհու համար։ Ստացավ «Ոսկե գլոբուս», ինչպես նաև BAFTAի (բրիտանական մրցանակ կինոմատոգրաֆիկական ձեռքբերումների համար) մի քանի մրցանակ։
Գրականություն
խմբագրել- «Առևտրի խնդիրը» (The Bargaining Problem, 1950);
- «Ոչ կոոպերատիվ խաղեր» (Non-cooperative Games, 1951)
- «Некооперативные игры» (Non-cooperative Games, 1951).
- Real algebraic manifolds, Ann. Math. 56 (1952), 405—421.
- C1-isometric imbeddings, Ann. Math. 60 (1954), 383—396.
- Continuity of solutions of parabolic and elliptic equations, Amer. J. Math. 80 (1958), 931—954.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 John Nash Dead: 'A Beautiful Mind' Mathematician Killed In Car Accident // HuffPost — NYC: 2015.
- ↑ 5,0 5,1 5,2 Famed 'A Beautiful Mind' mathematician John Nash, wife, killed in N.J. Turnpike crash — Jersey City.
- ↑ https://qz.com/411383/princeton-mathematician-john-nash-and-his-wife-alicia-are-killed-in-a-car-accident/
- ↑ Internet Archive — 1996.
- ↑ https://www.princeton.edu/news/2015/05/27/tragic-meaningful-life-legendary-princeton-mathematician-john-nash-dies
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ 11,0 11,1 http://www.ams.org/fellows_by_year.cgi?year=2013
- ↑ 12,0 12,1 http://www.ams.org/news?news_id=1680
- ↑ 13,0 13,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1994 // nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ John Nash et Louis Nirenberg au panthéon des maths (ֆր.) // Les Échos — 2015. — ISSN 0153-4831; 1636-9653; 2270-5279
- ↑ https://www.ams.org/prizes-awards/pabrowse.cgi?parent_id=27
- ↑ Geni(բազմ․) — 2006.
Աղբյուր
խմբագրել- Лауреаты Нобелевской премии по экономике
- Автобиография на Нобелевском сайте
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Նեշ» հոդվածին։ |