Ջոն Ռիդ
Ջոն Ռիդ (անգլ.՝ John Reed, հոկտեմբերի 22, 1887[1][2][3][…], Պորտլենդ[4][5] - հոկտեմբերի 17, 1920[4][1], Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[4][5]), ամերիկացի գրող, հրապարակախոս, սոցիալիստական շարժման գործիչ։
Ջոն Ռիդ John Reed | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1887[1][2][3][…] |
Ծննդավայր | Պորտլենդ[4][5] |
Մահացել է | հոկտեմբերի 17, 1920[4][1] (32 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[4][5] |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն[6] |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Ռուսաստան |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Հարվարդի համալսարան և Morristown-Beard School? |
Երկեր | Տասը օր, որ ցնցեցին աշխարհը և Insurgent Mexico? |
Մասնագիտություն | լրագրող, բանաստեղծ, գրող, սցենարիստ, արհմիութենական գործիչ, communist և հեղինակ |
Ամուսին | Լուիզ Բրայանտ |
Կուսակցություն | Ամերիկայի կոմունսիտական-բանվորական կուսակցություն և Ամերիկայի սոցիալիստական կուսակցություն |
Ստորագրություն | |
John Reed (journalist) Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Հարվարդի համալսարանը (1910)։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռիդը ռազմաճակատային թղթակից էր նախ՝ Արևմտյան Եվրոպայում, ապա՝ 1915 թվականից՝ Եվրոպայում։ 1917 թվականի օգոստոսին, որպես ռազմական թղթակից, եկել է Պետրոգրադում, մտերմացել բոլշևիկների հետ, ականատես եղել Ձմեռային պալատի գրավմանը, ներկա եղել սովետների 2-րդ համագումարին։
Բուռն կերպով սատարել է Հոկտեմբերյան հեղափոխությունը։ 1918 թվականին վերադառնալով ԱՄՆ, հարել է խորհրդային կուսակցության ձախ թևին։ 1919 թվականից դարձել է այդ կուսակցության անդամ, ընտրվել է 1919 թվականի ապրիլից հրատարակվող «New York Communist» նոր թերթի խմբագիր։ Նույն թվականի օգոստոս-սեպտեմբերին Ռիդը մասնակցել է Ամերիկայի կոմունիստական բանվորական կուսակցության կազմակերպմանը։
1919 թվականի հոկտեմբերին եկել է Մոսկվա, բազմիցս հանդիպել Լենինի հետ։ Ընտրվել է Կոմինտերնի գործադիր կոմիտեի անդամ, մասնակցել նրա 2-րդ կոնգրեսի աշխատանքներին։ Մահացել է տիֆից։ Թաղված է Կարմիր հրապարակում՝ Կրեմլի պատի մոտ։
Հրատարակություններ
խմբագրել1914 թվականին Ռիդը հրատարակել է «Ապստամբած Մեքսիկան» գիրքը, որում դատապարտելով ԱՄՆ-ին Մեքսիկայի ներքին գործերին միջամտելու համար՝ պաշտպանել է մեքսիկական ժողովրդի հեղափոխական պայքարը։
1919 թվականի մարտին ԱՄՆ-ում հրատարակվել է Ռիդի «10 օր, որ ցնցեցին աշխարհը» գիրքը, որը նրան համաշխարհային ճանաչում է բերել և արժանացել Լենինի բարձր գնահատականին՝ նրա համար գրած առաջաբանում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Рид Джон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ https://fr.rbth.com/histoire/87541-etrangers-enterres-place-rouge
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |