Ջոն Քլելանդ
Ջոն Քլելանդ (անգլ.՝ John Cleland, սեպտեմբերի 24, 1709[1][2], Քինգսթոն ապոն Թեմս, Kingston upon Thames, Քինգսթոն ափոն Թեմզ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն և Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[3] - հունվարի 23, 1789[4][5][1][…], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն և Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[3]), անգլիացի գրող, ով հատկապես հայտնի է իր էրոտիկ բնույթի «Անառակ կնոջ հուշագրությունը կամ Ֆաննի Հիլլ» վեպով։
Ջոն Քլելանդ John Cleland | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1709[1][2] |
Ծննդավայր | Քինգսթոն ապոն Թեմս, Kingston upon Thames, Քինգսթոն ափոն Թեմզ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն կամ Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[3] |
Վախճանվել է | հունվարի 23, 1789[4][5][1][…] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն կամ Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[3] |
Գերեզման | St Margaret Lothbury |
Մասնագիտություն | գրող, վիպասան, դրամատուրգ և լրագրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վեսմինստերի դպրոց |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՋոն Քլելանդը ծնվել է 1709 թվականի սեպտեմբերի 24-ին Անգլիայի Սուրրեյ կոմսության Քինգսթոն ապոն Թեմս քաղաքում՝ շոտլանդացի սպա Ուիլյամ Քլելանդի ընտանիքում։ Նա իր մանկությունն անց է կացրել Լոնդոնում, որտեղ 1721-1723 թվականներին սովորել է Վեսթմինսթերի դպրոցում։ Նրա հայրը կրթված անձնավաորություն էր և ծանոթ էր ժամանակի անգլիական գրականության մի շարք երևելի դեմքերի՝ Ալեքսանդր Փոփի, Հենրի Սենթ-Ջոն Բոլինգբրոքի, Ֆիլիպ Դորմեր Սթենհոփ Չեսթերֆիլդի, Հորաս Ուոլփոլի հետ։
1728-1740 թվականներին Ջոն Քլելանդը ծառայության է անցել Բրիտանական Օստ-Հնդկական ընկերության Բոմբեյի մասնաճյուղում՝ սկզբում որպես զինվոր, ապա գործավար։ 1741 թվականի օգոստոսին նա վերադառնում է Լոնդոն, իսկ նույն թվականի սեպտեմբերի 21-ին վախճանվում է նրա հայրը։ Պարտքերի պատճառով Ջոն Քլելանդը 1948 փետրվարի 23-ին բանտարկվում է լոնդոնի Նյուգեթի բանտում, որտեղից ազատվում է հրատարակիչ Ռալֆ Գրիֆֆիթսի միջնորդությամբ։ Դեռևս բանտում նա ավարտում է «Անառակ կնոջ հուշագրությունը կամ Ֆաննի Հիլլ» վեպի առաջին հատոր, որը լույս է տեսնում 1748 թվականի նոյեմբերի 28-ին, իսկ երկրորդ հատորը՝ 1749 թվականի փետրվարի 14-ին։
Ջոն Քլելանդը վախճանվում է 1789 թվականի հունվարի 23-ին Լոնդոնում։
Մատենագիտություն
խմբագրել- 1749 - «Անառակ կնոջ հուշագրությունը կամ Ֆաննի Հիլլ» (Memoirs of a Woman of Pleasure, or, Fanny Hill), առաջին հրատարակություն
- 1750 - «Անառակ կնոջ հուշագրությունը կամ Ֆաննի Հիլլ» (Memoirs of a Woman of Pleasure, or, Fanny Hill), բարեփոխված հրատարակություն
- 1751 - «Պճնամոլի հուշագրությունը» (Memoirs of a Coxcomb)
- 1755 - «Տիտոս Վեսպասիանոս» (Titus Vespasian), թատերերգություն
- 1755 - «Տիկնանց բաժանորդագրում» (The Ladies Subscription)
- 1758 - «Թոմբո-Չիքվի կամ ամերիկյան վայրենին» (Tombo-Chiqui, or, The American Savage)
- 1764 - «Սիրո անակնկալները» (The Surprises of Love)
- 1768 - «Պատվելի կինը» (The Woman of Honour)
- - «Ֆաննի Հիլլի քրոջ Մոլլի Հիլլ հուշագրությունը» (Molly Hill Memoirs of The Sister of Fanny Hill)
- - «Նկարազարդված Ֆաննի Հիլլ» (The Illustrated Fanny Hill)
- - «Օքսֆորդյան գիտնականի հուշագրությունը» (Memoirs of an Oxford Scholar)
- - «Մերի Բրաունի հուշագրությունը» (The Memoirs of Maria Brown (Genuine Memoirs of the celebrated Miss Maria Brown)
Գրականություն
խմբագրել- Cleland, John (2005). Memoirs of a Coxcomb. Ed. Hal Gladfelder. Peterborough, ON: Broadview Press. ISBN 978-1-55111-568-9.
- Gautier, Gary (2001). "Introduction". Fanny Hill or, Memoirs of a Woman of Pleasure. New York: Modern Library.
- Gladfelder, Hal (2007). "In Search of Lost Texts: Thomas Cannon's 'Ancient and Modern Pederasty Investigated and Exemplified." Eighteenth-Century Life 31(1).
- Plumb, J. H. (1965). "Introduction". Fanny Hill, or, Memoirs of a Woman of Pleasure. New York: Signet Classics.
- Sabor, Peter (2004). "John Cleland" in H. C. G. Matthew and Brian Harrison, eds. The Dictionary of National Biography. Vol. 12. London: Oxford University Press.
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Քլելանդ» հոդվածին։ |