Ջոն Ռեջինալդ Հալիդեյ Քրիսթի (անգլ.՝ John Reginald Halliday Christie;ապրիլի 8, 1899(1899-04-08), Northowram, unparished part of Calderdale, Կալդերդեյլ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն - հուլիսի 15, 1953(1953-07-15), HM Prison Pentonville, Barnsbury, Իսլինգթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի սերիական մարդասպան։ Նրա կատարած հանցագործություններից մեկի համար կախաղան է բարձրացվել անմեղ Թիմոթի Էվանսը։

Ջոն Քրիսթի
Ծննդյան ամսաթիվապրիլի 8, 1899(1899-04-08)
ԾննդավայրNorthowram, unparished part of Calderdale, Կալդերդեյլ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մահվան ամսաթիվհուլիսի 15, 1953(1953-07-15) (54 տարեկան)
Մահվան վայրHM Prison Pentonville, Barnsbury, Իսլինգթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մահվան պատճառկախաղան հանելը
Պատիժմահապատիժ
Սպանություն

Կենսագրություն

խմբագրել

1916 թվականին՝ Առաջին պատերազմի ընթացքում սահմանին ծառայելու ժամանակ Քրիսթին տուժել է գազային հարձակումից։ Դա նվազեցրել է նրա պոտենցիան։ 1920 թվականին Քրիսթին ամուսնացել է, բայց նրա սեռական կյանքը չի ստացվել։

1922 թվականին նրա տանը գազի արտահոսք է տեղի ունեցել։ Քրիսթիի կինը կորցրել է գիտակցությունը, իսկ երբ արթնացել է, հասկացել է, որ ամուսինը բռնաբարել է իրեն։ Նա ավելի ուշ բացատրել է, որ գազից թունավորված կինն իր մոտ սեռական գրգռում է առաջացրել[1]։

1934 թվականին Քրիսթին վրաերթի է ենթարկվել և գլխի ծանր վնասվածք ստացել։ Երբ սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, նրան վնասվածքի պատճառով չեն տարել ռազմաճակատ, բայց կանչել են ոստիկանությունում աշխատելու։ 1943 թվականին Քրիսթիի կինը կարճ ժամանակով հեռացել է Լոնդոնից։ Այդ ժամանակ Քրիսթին հանդիպել է մի կնոջ՝ Ռութ Ֆուրսթին, որին նա առաջարկել է գիշերել իր տանը։  Այնտեղ նա գազով թունավորել է կնոջը, բռնաբարել, հետո խեղդամահ արել։ Երկրորդ զոհը Մուրիել Իդին է եղել՝ նրա կնոջ ընկերուհին։ Նա խաբեությամբ վերջինիս տուն է բերել, գազով թունավորել, բռնաբարել ու խեղդամահ արել։ Այդ պահին նրա կինը կրկին քաղաքում չի եղել[1]։

1949 թվականին Քրիսթին ծանոթացել է Թիմոթի Էվանսի հետ, որը իր կնոջ և երկու տարեկան դստեր հետ եկել էր Ուելսից աշխատանք գտնելու նպատակով։ Թիմոթիի կինը՝ Բերիլը, հղի է եղել։ Փոքր վճարի դիմաց Քրիսթին թույլ է տվել Էվանսներին ապրել իր մոտ։  Թիմոթին ուրախ չի եղել կնոջ հղիության համար։  Դա իմանալով՝ Քրիսթին նրան առաջարկել է նրա կնոջը աբորտ անել։ Թիմոթին համաձայնել է և ալիբիի համար այդ օրը հեռացել է Լոնդոնից։ Քրիսթիի կինը նույնպես քաղաքում չի եղել։

Քրիսթին միայնակ է մնացել Բերիլի և նրա դստեր հետ։ Նա գազով թունավորել է հղի կնոջը, բռնաբարել ու սպանել, միաժամանակ խեղդամահ արել նաև նրա երկամյա դստերը։ Քրիսթին որոշել է դավադրել Էվանսին։ Նա զանգահարել է Էվանսին և ասել, որ նրա կինը մահացել է հղիության արհեստական ընդհատման ժամանակ։ Էվանսը հավատացել է նրան։ Շուտով վերջինս ձերբակալվել է կնոջ և դստեր սպանության կասկածանքով։ Նրա դեմ դատարանում ցուցմունք են տվել Քրիսթին և նրա կինը։ Էվանսին մեղավոր են ճանաչել և կախաղան հանել Ջոն Քրիսթիի կատարած սպանությունների համար[1]։

Քրիսթին շարունակել է սպանություններ կատարել։ Նա սպանել է իր կնոջը, որպեսզի վերջինս չխանգարի նրան։ Բայց նա կնոջը գազով չի թունավորել և չի բռնաբարել։ Հետո նա սպանել է ևս երկու կնոջ։ Երեք դիակները նա դրել է պահարանի մեջ, որն այնուհետև մեխել է տախտակով։ Շուտով նա վաճառել է իր տունը և հեռացել։ Բայց տան նոր տերը պաստառներ փակցնելիս գտել է դիակներով պահարանը և այդ մասին հայտնել ոստիկանությանը։ Քրիսթիի նկատմամբ հետախուզություն է հայտարարվել և շուտով նա ձերբակալվել է։ Ոստիկանական բաժանմունքում հայտնվելուց հետո Քրիսթին խոստովանել է իր կատարած բոլոր սպանությունները, այդ թվում՝ Թիմոթիի և Բերիլի երկու տարեկան դստեր սպանությունը և նույնիսկ մի քանի սպանություններ, որոնցում իրեն չեն կասկածել[1]։

1953 թվականի հուլիսի 15-ին Քրիսթիին կախաղան են հանել Պենտոնվիլ բանտում։ 1950 թվականին կախաղան հանված Թիմոթի Էվանսը հետմահու վերականգնվել է։ Rillington place փողոցը, որտեղ գտնվում էր Քրիսթիի տունը, տխրահռչակ սպանություններից հետո վերանվանվել է Raston close: 1970-ականներին այդ փողոցի տները քանդվել են և վերակառուցվել մինչև 1977 թվականը՝ ձևավորելով Բարթլ ճանապարհը և Սբ. Անդրեյի հրապարակը։

Մասսայական մշակույթում

խմբագրել
  • 1970 թվականին Քրիսթիի գործի հիման վրա նկարահանվել է «Ռիլինգթոն Փլեյս, տուն 10» գեղարվեստական ֆիլմը, որտեղ գլխավոր դերում հանդես է եկել Ռիչարդ Աթենբորոն։ Ֆիլմի նկարահանումները մասամբ տեղի են ունեցել անմիջապես Քրիսթիի տանը և նմանատիպ թիվ 6 տանը։ Բոլոր տները Rillington place փողոցում են եղել.
  • 2016 թվականին նկարահանվել է «Ռիլինգթոն Փլեյս» մինի-սերիալը, որը բաղկացած է երեք սերիայից։ Սերիալի սյուժեի հիմքում Քրիսթիի պատմությունն է։ Գլխավոր դերը խաղացել է Թիմ Ռոթը։
  • 2022 թվականի «Դիտեք, թե ինչպես են նրանք վազում» կատակերգական ֆիլմում Ջոն Քրիսթիի գործունեության հետ կապված սպանությունների զուգահեռ հետաքննությունն է ներկայացված։ Սյուժեի կենտրոնում թատրոնում տեղի ունեցած մի սպանություն է, որի հետևանքով Ջոն Քրիսթիի հանցագործությունները թերթերի կողմից անուշադրության են մատնվում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 ««Газовый» маньяк Джон Кристи…». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)

Արտաքին հղումեր

խմբագրել