Ջորջ Աքերլոֆ
Ջորջ Աքերլոֆ (անգլ.՝ George Arthur Akerlof, հունիսի 17, 1940[1][2], Նյու Հեյվեն), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ ասիմետրիկ տեղեկատվությամբ շուկաների վերլուծության համար (2001)։ Տեղեկատվական տնտեսագիտական տեսության հիմնադիր։ Հայտնի է նաև աշխատանքի շուկայի իր հետազոտություններով, հատկապես՝ ոչ շուկայական աշխատավարձերի ոլորտում, որն այժմ հիմք է հանդիսանում մակրոտնտեսագիտության նորքեյնսականական դպրոցի ձևավորման համար։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1940 թ. հունիսի 17-ին Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հևեն քաղաքում Յեյլի համալսարանի պրոֆեսորի, Շվեդիայից ներգաղթյալ Գոստա Ակերլոֆի ընտանիքում։ Մայրը՝ Ռոզալին (օրիորդական ազգանունը՝ Հիրշֆելդեր), Գերմանիայից ներգաղթած հրեա ընտանիքից էր։
Ուսումն սկսելով Յելի համալսարանում (1962 թ. ստացել է տնտեսագիտության բակալավրի աստիճան)՝ Աքերլոֆն ավարտեց Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (1966 թ. ստացավ դոկտորի աստիճան)։ Ուսումն ավարտելուց հետո գրեթե միշտ դասավանդում էր Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանում։ 1967-1968 թթ. աշխատել է որպես պրոֆեսոր Հնդկաստանի վիճակագրական ինստիտուտում, 1973 թ. եղել է նախագահ Նիքսոնի տնտեսագիտության գծով խորհրդականների կոմիտեի աշխատակիցներից մեկը։ 1978 թ. Ակերլոֆը տեղափոխվում է Լոնդոնի տնտեսագիտական և քաղաքագիտական դպրոց, սակայն 1980 թ. վերջնականապես վերադառնում է Բերկլիի Կալիֆորնիայի համալսարան։
Ակերլոֆի կինը՝ Ջանեթ Յելենը, հայտնի տնտեսագետ է, 2004-2010 թթ. Սան Ֆրանցիսկոյի դաշնային պահուստային բանկի նախագահը, 2010 թ. հոկտեմբերից՝ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի ղեկավար խորհրդի փոխնախագահ, իսկ 2014 թ. փետրվարի 3-ից՝ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի ղեկավար։
Առավել հայտնի է Աքերլոֆի «Լիմոնների» շուկա․ որակի անորոշություն և շուկայական մեխանիզմ աշխատությունը։
Աշխատություններ
խմբագրել- George A. Akerlof. The Market for «Lemons»։ Quality Uncertainty and the Market Mechanism // The Quarterly Journal of Economics (1970)
- Identity Economics. How our idetites shape our work, wages, and well-being
- Spiritus Animalis
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ George Akerlof (aka Mr. Janet Yellen) Heads to Georgetown // Real Time Economics — The Wall Street Journal, 2014.
- ↑ 4,0 4,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/current
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.uts.edu.au/current-students/managing-your-course/graduation/past-speakers-and-speeches/2015/emeritus-professor — University of Technology Sydney.
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 7,20 7,21 7,22 7,23 7,24 7,25 7,26 7,27 7,28 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2001 — Nobel Foundation.
- ↑ https://www.ifw-kiel.de/konfer/wwp
- ↑ https://www.ifw-kiel.de/de/institut/veranstaltungen/preisverleihungen/weltwirtschaftlicher-preis/
Արտաքին հղումներ
խմբագրել- Ինքնակենսագրությունը Նոբելյան մրցանակի կայքում (անգլ.)
- Ջորջ Աքերլոֆի լիմոնները Արխիվացված 2013-05-12 Wayback Machine
- Ջորջ Աքերլոֆ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Աքերլոֆ» հոդվածին։ |