Ջորջ Բիշոպի աստղադիտարան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ջորջ Բիշոպի աստղադիտարան (անգլ.՝ George Bishop's Observatory), մասնավոր աստղադիտարան, որը հիմնվել է Ջորջ Բիշոպի կողմից 1836 թվականին Լոնդոնի Ռեջենս-պարկում. Գործել է մինչև 1877 թ.։
Ջորջ Բիշոպի աստղադիտարան South Villa Observatory | |
---|---|
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
Աստղադիտարանի կոդ | 969 |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Վայր | Լոնդոն և Վեստմինստեր |
Հիմնադրվել է՝ | 1836 |
Արտադրող | 1861 |
Դոլանդի ռեֆրակտոր | |
George Bishop's Observatory Վիքիպահեստում |
Աստղադիտարանի ղեկավարները
խմբագրել- 1844 - 1854 - Ջոն Հինդ
Աստղադիտարանի պատմությունը
խմբագրելԱյս մասնավոր աստղադիտարանը հիմնվել է 1836 թ. լոնդոնյան գարեջրագործ և խոշորագույն գինու մանուֆակտուրայի ղեկավար Ջորջ Բիշոպի կողմից։ Բիշոպը հրավիրում էր իր աստղադիտարան և վճարում էր այն ժամանակի հայտնի աստղագետներին։ 1861 թ. Ջորջ Բիշոպի մահից հետո աստղադիտարանը փակվեց, իսկ 1863 թ. գործիքները տեղափոխվեցին Մեդոուբանկ (Տուիկենհեմ)։ Տուիկենհեմի աստղադիտարանը իր հերթին փակվել է 1877 թ. և բոլոր գործիքները տեղափոխվեցին Նեապոլ, Կապոդիմոնտե աստղադիտարան։ XX դարում «South Villa» շենքը տեղափոխեցին Ռեջենս քոլեջ։
Հետազոտությունների ուղղությունները
խմբագրել- Աստերոիդների որոնում
- Փոփոխական աստղերի որոնում և հետազոտություն
- Գիսաստղերի դիտարկումներ
- Կրկնակի աստղեր
Հիմնական նվաճումները
խմբագրել- 10 աստերոիդների հայտնաբերումը Հինդի կողմից՝
Հայտնաբերված աստերոիդները՝ 10 | |
---|---|
(7) Իրիս | 13 օգոստոս 1847 |
(8) Ֆլորա | 18 հոկտեմբեր 1847 |
(12) Վիկտորիա | 13 սեպտեմբեր 1850 |
(14) Իրենե | 19 մայիս 1851 |
(18) Մելպոմենե | 24 հունիս 1852 |
(19) Ֆորտունա | 22 օգոստոս 1852 |
(22) Կալիոպե | 16 նոյեմբեր 1852 |
(23) Թալիա | 15 դեկտեմբեր 1852 |
(27) Էուտերպե | 8 նոյեմբեր 1853 |
(30) Ուրանիա | 22 հուլիս 1854 |
- Հինդի կողմից փոփոխական աստղերի հայտնաբերումը և հետազոտությունները՝ R Նապաստակ, U Երկվորյակներ և Т Ցուլ (նույնպես հայտնի է որպես Հինդի փոփոխական միգամածություն), μ Ցեֆեոս։
- Մեր ժամանակների առաջին Նոր աստղի հայտնաբերումը Հինդի կողմից՝ Օձակրի Նոր 1848 թվականի (V841 Օձակիր)։
- Մեկ աստերոիդի հայտնաբերումը Ալբերտ Մարտի կողմից՝ (29) Ամֆիտրիտե։
- Խավարածրի մոտ գտնվող աստղերի կատալոգի ստեղծումը, որը հեշտացրեց աստերոիդների որոնումները։
Հայտնի աշխատակիցները
խմբագրել- Էդուարդ Ֆոգել (1851-53)
- Ալբերտ Մարտ (1853-55)
- Չարլզ Թելմեջ (1860-61)
- Նորման Պոգսոն (1850-51)
- Ուիլիամ Դեյվզ (1839-44)
Արտաքին հղումներ
խմբագրել- Ջորջ Բիշոպը (1785-1861) և նրա South-Villa աստղադիտարանը
- Բիշոպի "South Villa" Ռեջենս Պարկում, Լոնդոն
- Աստղադիտարանի կոորդինատների աղբյուրը
- Աստղադիտարանների կոդերի ցանկը 1986 թվականին
- Աստերոիդների ցանկ (արխիվային ֆայլում նշված են աստղադիտարանները և հայտնաբերողների անունները)