Էնթոնի Կոնռադ Ջորջ (անգլ.՝ Anthony Conrad George, հունվարի 7, 1938(1938-01-07), Carriacou Island - փետրվարի 7, 2024(2024-02-07)[1], Միացյալ Թագավորություն), գրենադացի արվեստագետ, առավել հայտնի է որպես Գրենադայի դրոշի ստեղծող։ Գրենադայի անկախության հռչակումից մեկ տարի առաջ նա մասնակցեց ազգային խորհրդանիշների ձևավորման մրցույթին։ Նա ներկայացրեց Ազգային դրոշի և զինանշանի իր տարբերակները և հաղթեց երկու մրցույթներում։

Էնթոնի Ջորջ
Anthony Conrad George
Դիմանկար
Ծնվել էհունվարի 7, 1938(1938-01-07)
ԾննդավայրCarriacou Island
Մահացել էփետրվարի 7, 2024(2024-02-07)[1] (86 տարեկան)
Մահվան վայրՄիացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Գրենադա
Ազդվել էԼեոնարդո դա Վինչի
ԵրկերԳրենադայի դրոշ
Մասնագիտությունարվեստագետ
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության մեդալ

Այնուամենայնիվ նրա ստեղծած զինանշանը և դրոշը ամբողջությամբ ճանաչեցին միայն մոտ 30 տարի հետո։

Վաղ կյանք և կրթություն

խմբագրել

Էնթոնին ծնվել է Ֆլորենս Ստիելի և Ջոն Սոլոմանի ընտանիքում Լ'Էստերեում, փոքր կղզի Գրենադայի ափամերձ տարածքում։ Էնթոնին հինգ երեխաներից երկրորդն էր։

Նա ընդունվել է հորաքրոջ սեփական դպրոցը և սովորել է մինչև 10 տարեկանը, այնուհետև տեղափոխվել է Գրենադա հիմնական մաս և 1948 թվականին շարունակել է կրթությունը Սուրբ Էնդրյուի Հռոմեական կաթոլիկ դպրոցում։ 1959 թվականին նա արտագաղթել է Անգլիա բարձրագույն կրթություն ստանալու համար և սովորել է տարբեր քոլեջներում և պոլիտեխնիկական ինստիտուտներում։ Ավարտելուց հետո նա վերադարձել է Գրենադա 1969 թվականին, որտեղ դասավանդել է տարբեր ուսումնական հաստատություններում։

Աշխատանք

խմբագրել

1973 թվականի սեպտեմբերին նա աշխատանքի է անցել անկախության խորհրդում, որտեղ պետք է նախապատրաստական աշխատանքներ տաներ 1974 թվականին Գրենադայի անկախության համար։

1991 թվականին Էնթոնին նշանակվել է Գրենադայում Միացյալ թագավորության և Եվրոպայի առևտրային ներկայացուցիչ։

Հիշատակ

խմբագրել

2009 թվականին Գրենադայի ֆինանսների նախարարության կողմից[2] և Գրենադայի փոստային ծառայության կողմից թողարկվեցին փոստային նամականիշներ ի պատիվ Էնթոնի Ջորջ, Գրանադայի անկախության 35-րդ տարելիցի նախաշեմին[3]։

2012 թվականի փետրվարի 6-ին Գրենադայում Էնթոնիի անունով առանձին փողոց է անվանակոչվել[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Designer of Grenada’s National Flag has died
  2. The Official Website of the Government of Grenada (February 19, 2010), Ministry of Finance, Planning, Economy, Energy & Cooperatives www.gov.gd.
  3. Marlen Stamps and Coins Ltd, Anthony C. George Grenada National Flag designer set of four mint nh www.marlen-stamps.com.
  4. Sophia Phillip (January 31, 2012), Street To Be Named After Anthony George, BEM Արխիվացված 2013-12-17 Wayback Machine www.weefmgrenada.com.