Ջորջ Սանտայանա
Ջորջ Սանտայանա (անգլ.՝ George Santayana, իսպ.՝ Jorge Agustín Nicolás Ruiz de Santayana, դեկտեմբերի 16, 1863[1][2][3][…], San Bernardo street, Մադրիդ[4] - սեպտեմբերի 26, 1952[5][2][3][…], Հռոմ, Իտալիա[5]), ամերիկացի փիլիսոփա, քննադատական ռեալիզմի ներկայացուցիչ։ Ծագումով՝ իսպանացի։
Ջորջ Սանտայանա անգլ.՝ George Santayana | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1863[1][2][3][…] San Bernardo street, Մադրիդ[4] |
Մահացել է | սեպտեմբերի 26, 1952[5][2][3][…] (88 տարեկան) Հռոմ, Իտալիա[5] բնական մահով |
Գերեզման | Կամպո Վերանո[6] |
Բնակության վայր(եր) | Ավիլա[4] և Beacon Street?[4] |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Դավանանք | քրիստոնեական աթեիզմ |
Մասնագիտություն | փիլիսոփա, գրող, բանաստեղծ, վիպասան, ակնարկագիր և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Հարվարդի համալսարան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն, Ստեղծագործական և մասնագիտական գրություն[7] և պոեզիա[7] |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Phi Beta Kappa |
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան, HU Berlin, Թագավորական քոլեջ, Քեմբրիջ, Հարվարդի քոլեջ և Բոստոնի լատինական դպրոց |
Տիրապետում է լեզուներին | իսպաներեն և անգլերեն[2][8] |
Հայր | Agustín Ruiz de Santayana?[9] |
Մայր | Josefina Borrás? |
Ստորագրություն | |
George Santayana Վիքիպահեստում |
Գործունեություն
խմբագրել1872-1912 թվականներին ապրել է ԱՄՆ-ում, 1907-1912 թվականներին՝ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր։ Կրել է Ու․ Ջեմսի և Ա․ Բերգսոնի ազդեցությունը, կյանքի վերջին տարիներին մոտեցել է էկզիստենցիալիզմին, Է․ Հուսեռլի ֆենոմենոլոգիային և Ա․ Ուայտհեդի «պրոցեսի փիլիսոփայությանը»։ Սանտայանայի մետաֆիզիկական համակարգը տրված է «Կեցության ոլորտները» երկում։ Փիլիսոփայության հիմնական խնդիրը Սանտայանան համարում է աշխարհի նկատմամբ բարոյական և գեղագիտական կողմնորոշում մշակելը․ փիլիսոփայությունը ոչ եկեղեցական կրոն է, այն ուղղված է մարդու «մտքին և սրտին»։ Պոեզիան, արվեստը, կրոնը մարդկային հոգեկանի բարձրագույն ձևերն են, որոնք խիստ հակադրվում են «կենդանական հավատի» (արտաքին աշխարհի գոյությունն ընդունող անմիջական համոզմունքի) վրա հիմնված կենսաբանորեն մեկնաբանվող պրակտիկային և գիտությանը։ Ընդ որում, գիտությունն ըմբռնվել է որպես աշխարհի օգտապաշտական նշանակություն Ունեցող ոչ իսկական ընկալում։ Սանտայանան «Տիրապետություն և իշխանություն» գրքում (1951) Պլատոնի ոգով մշակել է հակադեմոկրատական հասարակական-քաղաքական ուսմունք։ Հեղինակ է նաև «Վերջին պուրիտանը» վեպի (1935) և գեղագիտության, մշակույթի ու գրականության վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների։ Հայտնի է իր փայլուն գրելաոճով։ Սանտայանայի գաղափարների վրա է հիմնվում ամերիկյան հասարակական մտքի հակասցիենտիստական ուղղությունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Santayana, George // The Enciclopædia Britannica: New Volumes — 12 — London, NYC: 1922.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Henfrey N. V. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://books.google.es/books?id=jmRiyN9r63sC&pg=PA452
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Сантаяна Джордж // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 7,0 7,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ CONOR.Sl
- ↑ Dialnet — 2001. — P. 59.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Սանտայանա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 184)։ |