Ջորջ Ալեքսանդր Քելլի (անգլ.՝ George Alexander Kelly, ապրիլի 28, 1905(1905-04-28)[1], Շելդոն - մարտի 6, 1967(1967-03-06)[1], Ուոլթեմ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի հոգեբան։

Ջորջ Քելլի
George Alexander Kelly
Ծնվել էապրիլի 28, 1905(1905-04-28)[1]
Շելդոն
Մահացել էմարտի 6, 1967(1967-03-06)[1] (61 տարեկան)
Ուոլթեմ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունմաթեմատիկոս, մանկավարժ, հոգեբան, սցենարիստ, համալսարանի դասախոս և հոգեթերապևտ
Հաստատություն(ներ)Օհայո նահանգի համալսարան և Բրանդեյսի համալսարան
Գործունեության ոլորտանձի հոգեբանություն
Ալմա մատերԷդինբուրգի համալսարան, Կանզասի համալսարան, Այովայի համալսարան (1931)[2], Friends University? և Park University?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3]
Գիտական ղեկավարCarl Seashore?
Եղել է գիտական ղեկավարBrendan Maher?
Ազդվել էՋոն Դյուի և Հանս Վայհինգեր[4]

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1905 թ. ապրիլի 18-ին ԱՄՆ-ում։ Համալսարանում սովորելիս հետաքրքրվում է հոգեբանությամբ։ Նրա առաջին հոդվածները լույս են տեսել 20-րդ դարի 1930-ական թվականներին և նվիրված են եղել պրակտիկ հոգեբանությանը, հաղորդակցման խնդիրներին։

Հոգեբանությունում Ջորջ Քելլին հանդես է եկել նորարարի դերում, քանզի նրա գաղափարները մի քանի տարով կանխագործեցին գիտության զարգացումը։ Նա ստեղծեց անձի յուրատեսակ տեսություն, որը խոր գիտական էր և միաժամանակ ուներ պրակտիկ նշանակություն։ Քելլին այն հակադրեց բիհեյվիորիստական հայացքներին. նա յուրաքանչյուր մարդու հասկանում էր որպես հետազոտողի, ով կոնստրուկտների օգնությամբ անընդհատ զբաղվում է իր սեփական «աշխարհի պատկերի» կառուցմամբ։

Գործունեություն

խմբագրել

1930-ականների վերջին Քելլին հետաքրքրվում է անձի հոգեբանության խնդիրներով։ Այդ ժամանակ գոյություն ունեցող տեսությունները չէին համապատասխանում երիտասարդ գիտնականի հայացքներին, այդ պատճառով էլ նա որոշեց ստեղծել սեփական հայեցակարգը։ Դրա համար նա նույնիսկ ստիպված էր մշակել անձի հետազոտման հատուկ մեթոդ, որը ստացավ «ռեպերտուարայի ցանցերի մեթոդ» անվանումը։

Դոկտորական ատենախոսության պաշտպանությունից հետո Քելլին դասավանդում է համալսարանում և զուգահեռաբար անցկացնում լաբորատոր հետազոտություններ։ Նա փայլուն փորձագետ էր և ակտիվորեն կիրառում էր իր մեթոդը։ Արդյունքում նրա կողմից մշակվեց անձի նոր հայեցակարգ, որը ստացավ անձնային կառույցների (կոնստրուկտների) տեսություն անվանումը։ Այդ տեսությունն ի հայտ եկավ նաև գիտական շրջանակներում հասունացած բիհեյվիորիստական և նեոբիհեյվիորիստական տեսություններից հիասթափվելու պատճառով։

1955 թ. ապրիլի 15-ին լույս տեսավ Քելլիի «Անձնային կոնստրուկտների հոգեբանություն» գիրքը։ Այդ աշխատանքում հեղինակը քննարկել է, թե ինչպես է մարդն իր գիտակցությունում կառուցում աշխարհի ամբողջական պատկերը և դրա օգնությամբ կարողանում կանխատեսել ու վերահսկել իրեն շրջապատող մարդկանց վարքն ու իրադարձությունները։

Քելլիի կողմից ստեղծված տեսության մեջ անձի առանցքը կազմող հիմնական հասկացությունը հանդիսանում է «անձնային կոնստրուկտը»։ Այդ տեսությունում անձը իրենից ներկայացնում է քիչ թե շատ կարևոր կոնստրուկտների կազմակերպված համակարգ։ Եվ, որպեսզի հասկանանք անձին, բավական է իմանալ այդ կոնստրուկտներում ներառված իրադարձությունները, այն կոնստրուկտները, որոնք նա ստեղծում է ու կիրառում, և այն, թե ինչպես են դրանք հարաբերակցվում մեկը մյուսի հետ։

Եթե կոնստրուկտը հեշտացնում է իրադարձությունների կանխատեսման համարժեքությունը, այն պահպանվում է անձի կողմից, իսկ եթե կանխատեսումը չի հաստատվում, ապա կոնստրուկտը ենթարկվում է վերանայման կամ բացառվում է։ Այդ կառուցվածքի գործունեությունն անձի կողմից ստուգվում է դրա կանխատեսման արդյունավետության տեսակետից, որի աստիճանը կարող է փոփոխվել։ Անձնային կառուցվածքը կազմակերպում ու կարգավորում է վարքը, կառուցում փոխհարաբերությունների համակարգը՝ իրականացնելով օբյեկտների նմանության ու տարբերությունների հասկացումը, կառուցելով «Ես» կերպարը։

Տարրերի հանդեպ իրականացվող հսկողության բնույթին համապատասխան առանձնացրել է անձնային կոնստրուկտների յուրահատուկ տիպեր. նախազգուշացնող, կոնստելյացիոն և ենթադրող։

Նախազգուշացնող կոնստրուկը պատասխան է տալիս ներառվող տարրերի միօրինականացման համար։ Կոնստելյացիոնը միաժամանակ կարող է պատկանել տարբեր բնագավառների, բայց հաստատուն է միայն իր բնագավառում։ Ենթադրող կոնստրուկտն իր տարրերը թողնում է բաց այլընտրանքային կառուցվածքների համար և թույլ է տալիս անձին լինել բաց նոր փորձի համար։ Կոնստրուկտները, որպես բարդ գոյացություններ, ունեն մի շարք հատկություններ։

Այսպիսով Քելլին հանգեց յուրահատուկ մետատեսություն ստեղծելու գաղափարին, որը կարող է կիրառելի լինել ինչպես գիտական հետազոտությունների, այնպես էլ առանձին մարդու կոնկրետ խնդիրների դեպքում։ Այս գիտնականի մոտեցումը խիստ տարբերվում է ընդհանուր ճանաչում գտած սկզբունքներից։ Այդ ժամանակների հոգեբանների մեծամասնության կողմից կիրառվող օբյեկտիվ մոտեցման փոխարեն նա առաջարկեց սուբյեկտիվը[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
  2. (unspecified title)doi:10.17077/ETD.EO5AQZNP
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. https://www.pcp-net.org/encyclopaedia/as-if.html
  5. Հոգեբանություն (դեմքեր, փաստեր)։ Ուսումնամեթոդական ձեռնարկ/ Կազմ. Ս.Վ. Հովհաննիսյան, Հ.Ռ. Հովհաննիսյան, Է.Վ. Ասրիյան, խմբ. Հ.Մ. Ավանեսյան - Եր.: ԵՊՀ հրատ., 2010 թ. - 148-149 էջ։