Ջուլի Ադամս (անգլ.՝ Julie Adams, հոկտեմբերի 17, 1926(1926-10-17)[1][2][3], Ուոթերլու, Այովա, ԱՄՆ[4] - փետրվարի 3, 2019(2019-02-03)[5][3], Լոս Անջելես, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, իրական անուն՝ Բեթի Մեյ Ադամս (անգլ.՝ Betty May Adams:

Ջուլի Ադամս
անգլ.՝ Julie Adams
Ծնվել էհոկտեմբերի 17, 1926(1926-10-17)[1][2][3]
ԾննդավայրՈւոթերլու, Այովա, ԱՄՆ[4]
Մահացել էփետրվարի 3, 2019(2019-02-03)[5][3] (92 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, ԱՄՆ[4]
ԳերեզմանOak Ridge Cemetery
ԿրթությունLittle Rock Central High School? և University of Arkansas at Little Rock?[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, անվանի անձ և դերասանուհի
Ժանրերվեսթեռն
Ամուսին(ներ)Ռեյ Դենթոն և Leonard B. Stern?
Պարգևներ և մրցանակներ
julieadams.biz

Կենսագրություն

խմբագրել

Բեթի Ադամսը ծնվել է Ամերիկայի Այովա նահանգում, իսկ մանկությունն անց է կացրել Արկանզաս նահանգում։ 1940-ական թվականների վերջում որոշում է դառնալ դերասանուհի և տեղափոխվում է Լոս Անջելես, որտեղ միաժամանակ շաբաթական երեք օր աշխատում է քարտուղարուհի, իսկ մնացած ժամանակ առոգանության դասեր է վեցնում, հույս ունենալով, որ դրա շնորհիվ կհայտնվի որևէ կինոստուդիայում։ 1946 թվականին նա ստանում է «Միսս Լիթլ Ռոք» կոչումը։ 1949 թվականին տեղի է ունենում նրա դերասանական առաջին դեբյուտը միաժամանակ հեռուստատեսությամբ և կինոյում։ Այդ ժամանակ նա սկսում է համագործակցել Universal Studios-ի հետ և որպես կեղծանուն վերցնում է «Ջուլի Ադամս» անվանունը[6]։

1950-ականներին Ադամսը երկրորդական դերերից սկսում է զբաղեցնել գլխավոր դերեր, նկարահանվելով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Փայլուն Հաղթնակ» (1951), «Գետի հունը» (1951), «Հոլիվուդյան պատմություն» (1951), «Մարդը Ալամոյից» (1953), «Արարած Սև ծովածոցից» (1954) և «Մայոր Մենսոնի անձնական պատերազմները» (1955) ֆիլմերը։ Տասնամյակի վերջում դերասանուհին գնաց հեռուստատեսություն, որտեղ հաջորդ չորս տասնամյակների ընթացքում մասնավոր հյուրերն էին «Ալֆրեդ Հիչկոկը ներկայացնում է», «Մեվերիկ», «Պերի Մեյսոն», «Sunset Strip, 77», «Նա սպանություն է գրել», «Կապիտոլի», «Մելրոուզ Փլեյս» և «Կորուսյալները» հեռուստասերիալներում։

1999 թվականին Վեսթերն կինոնկարներում նկարանվելու համար ստացավ «Ոսկե կոշիկ» մրցանակը։ 2000 թվականին ներառվել է Արկանզաս նահանգի դերասանների փառքի դահլիճում։

2011 թվականին ստացավ «Կինոյի կարիերայի համար» պարգևատրում։

Անձնական կյանք

խմբագրել

Դերասանուհին երկու անգամ ամուսնացած է եղել, և նրա երկու ամուսնություններն էլ ավատրվել են ամուսնալուծությամբ։

Առաջին ամուսինը սցենարիստ Լեոնարդ Ստերն է եղել։ Նրանց ամուսնությունը տևել է 1950-ից մինչ 1953 թվականը։ Երկրորդ անգամ նա ամուսնացել է 1954 թվականին։ Երկրորդ ամուսնու՝ Դենտոն Ռեյի հետ, նա ունեցել երկու որդի՝ Սթիվենին և Միտչելին։ Նա ամուսնալուծվել է 1981 թվականին։ Մինչ ամուսնալուծությունը նա հարաբերություննեի մեջ է եղել ռեժիսոր Ռոնալդ Կոենի հետ, որը մահացել է 1998 թվականին։

Ադամսը մահացել է 2019 թվականի փետրվարի 3-ին՝ 92 տարեկան հասակում, Լոս Անջելեսում[7]։ Նա իր երկու որդիներից ավելի երկար է ապրել[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Encyclopedia of Arkansas — 2006.
  5. 5,0 5,1 5,2 Creature from the Black Lagoon’ Star Julie Adams Has Died
  6. «Julie Adams Tribute - The Rifleman». www.riflemanconnors.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  7. «Julie Adams, Damsel in Distress in 'Creature From the Black Lagoon', Dies at 92». Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  8. «Julie Adams, Damsel in Distress in 'Creature From the Black Lagoon,' Dies at 92» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլի Ադամս» հոդվածին։