Ջուլի Վիլհելմին Հագեն-Շվարց

Ջուլի Վիլհելմին Հագեն-Շվարց (գերմ.՝ Julie Wilhelmine Hagen-Schwarz, հոկտեմբերի 27, 1824(1824-10-27)[1], Էկսի կղզի, Վիիմսի, Հարյումաա, Էստոնիա[2] - հոկտեմբերի 20, 1902(1902-10-20)[1], Տարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն), բալթյան գերմանացի նկարչուհի, հիմնականում նկարել է դիմանկարներ[3]։

Ջուլի Վիլհելմին Հագեն-Շվարց
գերմ.՝ Julie Wilhelmine Emilie Hagen-Schwarz
Ծնվել էհոկտեմբերի 27, 1824(1824-10-27)[1]
ԾննդավայրԷկսի կղզի, Վիիմսի, Հարյումաա, Էստոնիա[2]
Վախճանվել էհոկտեմբերի 20, 1902(1902-10-20)[1] (77 տարեկան)
Մահվան վայրՏարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԴորպատի կայսերական համալսարան
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
ՀայրՀագեն Ավգուստ
ՄայրJohanna Hagen?
ԱմուսինLudwig Schwarz?
ԶավակներEduard Emil August Schwarz?
 Julie Wilhelmine Hagen-Schwarz Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Եղել է նկարիչ Ավգուստ Մաթիաս Հագենի դուստրը[4] ծնվել է, երբ նրա ծնողները եղել են նկարչական էքսկուրսիայում։ Նա վաղ ժամանակներում հետաքրքրություն է ցուցաբերել նկարչության նկատմամբ։ Պետական դպրոցներն ավարտելուց հետո ընդունվել է Դորպատի համալսարան (այժմ՝ Տարտուի համալսարան), որտեղ շուտով նրան գրավել է դիմանկարչությունը։

Ավարտելուց հետո դրամաշնորհ է ստացել Գերմանիայում սովորելու համար։ Սկսել է Ֆրիդրիխ Գոննեից Դրեզդենում, այնուհետև գնաց Մյունխեն՝ պաշտոն ստանալով Մորից Ռուգենդասի արհեստանոցներում[5]։ Երեք տարի անց վերադարձել է Տարտու և ցար Նիկոլայ I-ից ստացել ևս մեկ դրամաշնորհ՝ Իտալիայում սովորելու համար։ Այս անգամ նրան ուղեկցել է հայրը, որը հույս ուներ, որ իտալական կլիման կօգնի իր թույլ տեսողությանը։

1854 թվականին նա վերադարձել է տուն[6], այդ ժամանակ նա արդեն հայտնի նկարչուհի էր՝ շնորհիվ մի քանի ցուցահանդեսների ամբողջ Եվրոպայում իր մասնակցության։ Ամուսնացել է աստղագետ Լյուդվիգ Շվարցի հետ, որը հետագայում դարձել է տեղական աստղադիտարանի տնօրեն։

1858 թվականին դարձել է առաջին կինը, որը ընտրվել է Արվեստի Կայսերական ակադեմիա[5]։ Դրանից հետո նա իր ժամանակի մեծ մասն անցկացրել է Սանկտ Պետերբուրգում՝ մասնակցելով տեղական և ազգային բոլոր ցուցահանդեսներին։ Ընդհանուր առմամբ, նա ստեղծել է ավելի քան 700 դիմանկար։

Ընտրված նկարներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #12995831X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Biographie (գերմ.)München BSB, Historische Kommission bei der Bayerischen Akademie der Wissenschaften, 2001.
  3. Reinart, Heili. «Tunnustatuim naiskunstnik meie maal – tartlanna Julie von Hagen-Schwarzi kunstile ja armastusele pühendatud elu». postimees.ee. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  4. «Julie Wilhelmine Emilie Hagen-Schwarz (1824-1902)». e-kataloogi ESTER. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  5. 5,0 5,1 Brief biography from the University of Tartu Library.
  6. «Julie Wilhelmine Hagen-Schwarz». E-Kunstisalong. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլի Վիլհելմին Հագեն-Շվարց» հոդվածին։