Ջրառատ (Շիրակի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջրառատ (այլ կիրառումներ)
Ջրառատ (նախկին անվանումը՝ Չրախլի), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 14 կմ հարավ-արևելք, Ջրառատ գետի ափին։ Ջրառատ է վերանվանվել 1946 թվականին[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Ջրառատ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ, Ախուրյանի շրջան, Նոր Բայազետի գավառ և Էջմիածնի շրջան | |
Մակերես | 56.2 կմ² | |
ԲԾՄ | 1820 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 1301[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ջրառատի մշտական բնակչությունը կազմել է 1156, առկա բնակչությունը՝ 960 մարդ[3]։ 1831 թվականից ի վեր բնակիչները հայեր են[4], որոնց մի մասի նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Բագրևանդի, Բասենի, Խնուսի, Մուշի գավառների գյուղերից[2]։
Ջրառատի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 124 | 836[4] | 1281 | 1420 | 1424 | 1026 | 1212 | 1061 | 829 | 1147 | 1156[3] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՋրառատից արևելյան գտնվում են Ծաղկասար գյուղատեղին (X-XX դարեր) և “Թուխ Մանուկ” եկեղեցին (X-XX դարեր)։ Գյուղում կա VI դարի Սբ. Մինաս եկեղեցի։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 419
- ↑ 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 171» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 8-ին.