Ջրացատկ
Ջրացատկ, ջրային մարզաձև, թռիչք ջրի մեջ, կատարվում է տարբեր մարզական աշտարակի (5-10 մետր), կամ էլ ցատկահարթակից (1-3 մետր)։ Ցատկի ժամանակ մարզիկները կատարում են մի շարք ակրոբատիկ հնարքներ (պտույտներ, հնարքներ)։ Մրցումների ժամանակ մրցավաների կողմից գնահատվում է ակրոբատիկական տարրերի հստակ թռիչքի փուլը, վայրէջ դեպի ջուր` հստակ կատարումը, մրցումների ընթացքում գնահատվում է գեղալողը, գնահատվում է նաև զույգերով սինխրոն տարրերի կատարումը։
Հնարքներ
խմբագրելՑատկահարթակը- հատուկ զսպանակավոր հարթակ է 4,8 մետր երկարությամբ, հարթակի մեկ ծայրը ամրացված է լողավազանի ամրակներին։ Ցատկի ժամանակ ցատկահարթակից մարզիկը ճոճվում է հարթակի վրա և հետո հստակ հրվում է, ստացվում է կրկնակի արագություն հարթակից։ Ամբողջ հարթակի երկարությունը ծածկված է ծածկույթով։ Հարթակը գտնվում է 1 կամ 3 մետր ջրի մակարդակից բարձր։ Աշտարակ- հարթակ տարբեր բարձրությամբ 1, 3, 5, 7.5 և 10 մ։ Յուրաքանչյուր հարթակի լայնությունը՝ 2, երկարությունը՝ 6 մետր է։ Հարթակի եզրը (ինչպես և առաջնային հատվածը հարթակի) սկսվում է լողավազանի կողային հատվածից և ոչ պակաս 1,5 մետր է։
Ցատկերի տեսակներ
խմբագրելԳոյություն ունի մի քանի խմբեր, որոնք դասակարգվում են բոլոր մարզական ցատկերում.
Կանգ
խմբագրել- Առաջնային (դեմքով դեպի ջուրը),
- Ետևից (մեջքով դեպի ջուրը);
- Կանգ ձեռքերին.
Անհատական թափավազք
խմբագրել- Ցատկ տեղում
- Ցատկ թափավազքից.
Մարմնի դիրք
խմբագրել- Ցատկային փուլ – ոտքերը միասին միացնել ուղիղ,
- Թեքում – մարմինը թեքված է դեպի իրանը, ոտքերը ուղիղ,
- Խմբային– զույգ ոտքերը ձգված է դեպի մարմինը, ձեռքերի բռնվածքը՝ ոտքերի ստորին հատվածում բռնված։
Պտույտ և վինտ
խմբագրել- Կիսապտույտ – 180 աստիճանի ցատկ` պտույտ գալով մարմնի առանցքի շուրջ,
- Դարձպտույտը – 360 աստիճանի ցատկ` պտույտ գալով մարմնի առանցքի շուրջ, լինում է նաև ցատկեր 1,5, 2, 2,5, 3, 3,5 և 4,5 պտույտններով,
- Կիսապտույտ – 180 աստիճանի ցատկ` պտույտ գալով մարմնի երկայնակի առանցքի շուրջ,
- Վինտ – 360 աստիճանի ցատկ` պտույտ գալով մարմնի լայնակի առանցքի շուրջ , լինում է նաև 1,5, 2, 2,5 և 3 վինտեր։
Տարբեր կոմբինացիաներ կատարելը հնարավորություն է տալիս կատարել շուրջ 60 զանազան ցատկեր ցատկահարթակից և ավելի քան 90 ցատկ աշտարակից։ Յուրաքանչյուր ցատկ ունի իր դժվարությունները , պառկած դիապազոնից 1,2 - 3,9։
Մրցումներ
խմբագրելՋրացատկի մրցումները անցկացվում է Միջազգային սիրողական լողի ֆեդերացիայի (FINA) կողմից։ Ջրացատկը ներառված է նաև Աշխարհի առաջնության ծրագրում։ Օլիմպիական խաղերի ծրագրում ջրացատկը առաջին անգամ ընդգրկվել է երրորդ Օլիմպիական խաղերում (1904 թվական) ։ Սինխրոն ցատկը ընդգրկվել է Սիդնեյի օլիմպիական խաղերի ծրագրում 2000 թվականի։ Օլիմպիական ծրագրում ներկա պահին ընդգրկում է իր մեջ 8 կոմպլեկտ մեդալներ, որոնցից 4 կոմպլեկտը խաղարկվում է տղամարդկանց մրցաձևում և կանանց ջրացատկում 3-մետրանոց ցատկատախտակ (անհատական և սինխրոն) և 10-մետրանոց աշտարակից (անհատական և սիրնխրոն)։ Աշխարհի առաջնության և Եվրոպայի ծրագրերում կազմում 10 սպորտային մրցումներ, լրացուցիչ իր մեջ ընդգրկում է անհատական ցատկեր մեկ մետրանոց ցատկահարթակից։ Դեռ ավելին , 2013 թվականին աշխարհի առաջնության մրցաշարում ընդգրկվել է նաև հայ-դայվինգը։ Խոշորամասշտաբ մրցաշարերում, սկսած Օլիմպիադայից և աշխարհի առաջնությունից, մրցաշարը անցկացվում է երեք փուլով։ Առաջին փուլից հետո, որակավորմումից հետ , որոշվում է 18 լավագույն մարզիկների, որոնցից կիսաեզրափակիչ խաղում բացահայտվում է 12 մրցանակակիրների։ Գնահատականները, որոնք ստացել էին եզրափակչում , ավելի վաղ ստացած գնահատականների հանրագումարի հետ կիսաեզրափակիչ խաղերում, 2007 թվականից սկսած FINA մտցրեց նոր կանոնակարգ , սկսել վերջնամրցումը սկսել «զրոյից»:Յուրաքանչյուր փուլում մարզիկները կատարում են՝ կանանց համար 5, իսկ տղամարդկանց համար 6 ցատկեր։ Յուրաքանչյուր փուլից առաջ մարզիկները հայտագրում են ցատկերի ծրագիրը , և մրցավարական կազմը հաստատում է յուրաքանչյուր ցատկի գործակիցը։ Մրցելույթի ժամանակ փոփոխել հերթականությունը մեկ ցատկը այլ ցատկով չի թույլատրվում։
Գնահատական
խմբագրելԱնհատական մրցելույթի ժամանակ յուրաքանչյուր ցատկ գնահատվում է բաց քվեարկությամբ՝ 7 մրցավարների կողմից[1]։ Յուրաքանչյուր մրցավար գնահատում է 0 մինչև 10, որից հետո երկու լավագույն և երկու վատագույն գնահատականների հանրագումարի հիման վրա, իսկ երեքի գործակիցը բաժանվում է ցատկի բարդության աստիճանին։ Ցատկերի համաժամանակյա կատարումը գնահատվում է 9 պտտույտներով, երկու մրցավարները գնահատում են ցատկերի տեխնիկայի հստակ կատարումը՝ յուրաքանչյուր մարզիկի, իսկ հինգը գնահատում են միայն ցատկերի համաժամանակյա կատարումը։ Որից հետո լավագույն և վատագույն գնահատականները անտեսվում են, և գումարը բազմապատկվում է այլ գործոնի հետ։ Մրցավարները ուշադրություն են դարձնում թափավազքի տեխնիկային կամ էլ ելման դիրքին ( թափավազքը կատարելիս պետք է լինի ուղիղ գիծ և պետք է լինի առնվազ 4վազքայլ, կանգը պետք է լինի հստակ ֆիքսված ), հրումը , թռիչքի պահին պետք է լինի հստակ, վայրէջք դեպի ջուրը ( պետք է լինի առավելագույնը ուղղահայաց և լինի նվազագույն ջրի ցող)։
Հայտնի ջրացատկորդներ
խմբագրել- Կլաուս Դիբիասի— եռակի օլիմպիական չեմպիոն,
- Գո Ցզինցզին — քառակի օլիմպիական չեմպիոն, բազմակի աշխարհի չեմպիոն.
- Ելենա Վայցեխովսկայա — միակ մարզիկը պատմության մեջ ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի , 10-մետրանոց աշտարակի հաղթողն է Օլիմպիական խաղերում,
- Գրեգ ԼուգանիսГрег — քառակի օլիմպիական չեմպիոն ( տղամարդկանց շրջանում միայնակի հաղթողն է ջրացատկում ), հնգակի աշխարհի չեմպիոն,վեցակի Պանամերիկական խաղերի, 47 անգամ եղել է ԱՄՆ չեմպիոն ,
- Դմիտր Սաուտին Дмитрий —կրկնակի օլիմպիական չեմպիոն , միակը պատմության մեջ , որը 8 անգամ ստացել է օլիմպիական մրցանակներ ջրացատկում,
- ՈՒ Մինսյա — հնգակի օլիմպիական չեմպիոն,
- Ֆու Մինսյա — քառակի օլիմպիական չեմպիոն,
- Չէն Ժոլին — հնգակի օլիմպիական չեմպիոն
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Бакал Д. С. и др. Большая олимпийская энциклопедия. — М.: Эксмо, 2008. — С. 550.
Գրականություն
խմբագրել- Օլիմպիական հանրագիտարան։ Պավլով Ս.Պ. խմբագիր, Մ., 1980
- Ջրացատկ։ Տեղեկագիրք. Մ., 1980
- Ջրացատկի գրադարան. տեսություն, դասագիրք,ուսուցողական տեսաֆիլմ,հոդվածներ
Հղում
խմբագրել- ջրացատկ մարզաձևի հաստատում «Ջրացատկ», Ռուսաստանի Դաշնության սպորտի Նախարարություն , հրաման 23 դեկտեմբերի 2013 թ. № 1109.
- FINA պաշտոնական կայք
- Ռուսաստանի Դաշնության պաշտոնական կայք(չաշխատող հղում)
- ФизкульУРА. Прыжки в воду