Ջրհեղեղ Թբիլիսիում (2015)
2015 թվականի ջրհեղեղ Թբիլիսիում, 2015 թվականի հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը տեղի ունեցած բնական աղետ[1]։
Ջրհեղեղ Թբիլիսիում | |
---|---|
Տեսակ | ջրհեղեղ |
Երկիր | Վրաստան |
Տարեթիվ | հունիսի 14, 2015 |
Զոհվածներ | 12 մարդ |
2015 Tbilisi flood Վիքիպահեստում |
Վերջին տվյալներով զոհվել է 13 մարդ, 16 անհետ կորած, ավելի քան 30 հոգի վիրավորվել[1]։
Հունիսի 13-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևները հեղեղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները։ Ջրով լցվել են անցումները, նկուղները և հարյուրավոր տների առաջին հարկերը։ Հեղեղի հետևանքով քաղաքի մի շարք թաղամասերում դադարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Թբիլիսիի որոշ ճանապարհներ փակվել էին[1]։
Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան «Ռուսթավի 2» հեռուստատեսության եթերում հայտարարեց, որ ջրհեղեղի պատճառած վնասը գնահատվում է 40 մլն լարի (մոտ 18 մլն դոլար)[2]։
Հունիսի 15-ին Վրաստանում հայտարարել է Սգո օր՝ ի հիշատակ հեղեղումների հետևանքով զոհվածների[1]։
Հեղեղվել էր նաև Թբիլիսիի կենդանաբանական այգին, ինչի հետևանքով տասնյակ կենդանիներ հայտնվել էին ազատության մեջ։ Կենդանաբանական այգու 600 կենդանիներից միայն 300-ն է ողջ մնացել։ Մնացածը կամ սատկել են տեղում՝ ջրհեղեղի ժամանակ, կամ փախուստի են դիմել վանդակներից եւ նրանց վնասազերծել են հատուկ ջոկատայինները։
Պատկերասրահ
խմբագրել-
Կենդանաբանական այգին ջրհեղեղից հետո
-
Կենդանաբանական այգին ջրհեղեղից հետո
-
Ջրհեղեղից հետո
-
Կենդանաբանական այգին ջրհեղեղից հետո
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Վրաստանում Սգո օր է». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
- ↑ Թբիլիսիում ջրհեղեղի պատճառած վնասը գնահատվում է մոտ 18 մլն դոլար