Ջրվեժ (գյուղ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջրվեժ (այլ կիրառումներ)
Ջրվեժ, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 48 կմ հարավ-արևմուտք։ Սահմանակից է Երևան քաղաքին։ 2008 թվականի տվյալներով բնակչության թիվը 7208[2] մարդ է, իսկ տարածքը 8,43 քառակուսի կիլոմետր[3]։ Գտնվում է ծովի մակերևույթից 1360 մետր բարձրության վրա[3]։
Գյուղ | ||
---|---|---|
Ջրվեժ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Կոտայքի | |
Գյուղ | Կոտայքի մարզ և Աբովյանի շրջան | |
Առաջին հիշատակում | 5-րդ դար | |
Մակերես | 8,43 կմ² | |
ԲԾՄ | 1300 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 7198 մարդ (2011[1]) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Պաշտոնական կայք | jrvezh.am | |
| ||
Անվանում
խմբագրելՋրվեժ տեղանունը հիշատակվում է դեռևս V դարում՝ պատմաբան Ղազար Փարպեցու և VII դարում՝ սարկավագ Զաքարիա Քանաքեռցու աշխատություններում։ Պատմական տեղեկությունների համաձայն Ջրվեժ տեղանունը ոչ մի անգամ չի վերանվանվել[4]։
Աշխարհագրություն
խմբագրելՋրվեժ գյուղի սահմանակից համայնքներն են Երևանի Նոր-Նորք՝ արևմուտքից և արևելքից (Ջրվեժ բանավան), Ավան-Առինջ՝ հյուսիսից, և Էրեբունի՝ հարավ-արևմուտքից, ինչպես նաև՝ Կոտայքի մարզի Առինջ՝ հյուսիսից, Ձորաղբյուր՝ հյուսիս-արևելքից և Ողջաբերդ՝ հարավ-արևելքից։ Մարզկենտրոնից գյուղը գտնվում է 45 կմ հեռավորության վրա, Աբովյան քաղաքից՝ 9 կմ։ Ջրվեժ գյուղի եզրագծով են անցում Երևան-Գառնի մայրուղին և Աբովյան-Մասիս ավտոճանապարհը։
Բնակչություն
խմբագրելԳյուղի նախնիների մի մասը 1828-1829 թթ.-ին գաղթել են Խոյի և Սալմաստի գյուղերից, մյուսները տեղափոխվել են Շամքորի, Գանձակի և Ախալքալաքի շրջաններից 1960-ական թթ.։
Ջրվեժի ազգաբնակչության փոփոխությունը.[5]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 108 | 492 | 749 | 839 | 834 | 2877 | 4228 | 5696 | 6273 | 7198[1] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը հիմնականում զբաղվում է այգեգործությամբ, որոշ մասը նաև անասնապահությամբ։
Օգտակար հանածոներ
խմբագրելՄոտակայքում կա տուֆի քարհանք։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՋրվեժի պատմա-ճարտարապետական հուշարձաններից է IV-V դարերի գերեզմանատան հուշահամալիրը, որը բաղկացած է եկեղեցուց և կոթող-դամբարանից։ Գյուղից արևմուտք՝ ձորակում, գտնվում են Սբ. Սարգիս, արևելյան մասում՝ Սբ. Խաչ մատուռները, խաչքարեր, տապանաքարեր և 1856 թ.-ին կառուցված Կաթողիկե եկեղեցին։
Ավանդություն
խմբագրելՄի տարի այս կողմերում երաշտ է լինում։ Արտերը չհասած չորանում են։ Գյուղի ծերերը որոշում են լայնացնել մոտակա առվի հունդը։ Մի երկու օրում հունը բավական լայնացնում են։ Ջուրը թեև ավելանում է, բայց դարձյալ չի բավարարում երկու գյուղի։ Սրանց բնակիչները սկսում են վիճել, թե ով առաջ ջրի։ Ծերերից մեկը առաջարկում է ջուրը տալ նրան, ով առաջինը կարողանա մատաղ անել աղբյուրի ակին։ Երկու գյուղից էլ երիտասարդները թռչում են դեպի իրենց նախնիրները։ Անցնում է մի փոքր ժամանակ։ Բոլորը սրտատրոփ սպասում են, թե ով առաջինը կբերի։ Հանկարծ երևում է հարևան գյուղից մի երիտասարդ՝ ուսին մի ոչխար։ Այդ տեսնելով ջրվեժցի երիտասարդներից մեկը հանում է գրպանից դանակը և մորթում ինքն իրեն։ Ջուրը հասնում է ջրվեժցիներին։ Այն տեղը, ուր ընկնում է ջրվեժցի երիտասարդը, համագյուղացիները խաչարձան են կանգնեցնում։ Դրանից հետո գյուղի անունը դնում են Ջրվեճ, որը բերնից-բերան դառնում է Ջրվեժ[6][7][8][9]։
Տես նաև
խմբագրելՏեսարաններ
խմբագրել-
Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցին
-
Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցին
-
Խաչքար Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցու մոտ
-
Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշակոթողը Ջրվեժում
-
Ջրվեժի փողոցներ
-
Ջրվեժի գյուղապետարան
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ http://www.armstat.am/file/article/marz_08_38.pdf
- ↑ 3,0 3,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 172» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 16-ին.
- ↑ Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
- ↑ Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
- ↑ Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)