ՌՇՀ-1 կամ РДС-1 (Ռեակտիվ Շարշիչ Հատուկ, ռուս.՝ «реактивный двигатель специальный» կամ «Россия делает сама»[1] կամ "իր 501", ատոմային լիցք "1-200"[2]), առաջին խորհրդային ատոմային ռումբն է, այն պարունակում է պլուտոնիում և կառուցված է ներպայթող լիցքով շղթայական պայթման ակտիվացման միջոցով։ Ռումբի հզորությունը — 22 կիլոտոն (երկարությունը 3,7 մետր, տրամագիծը ' 1,5 մ է, զանգվածը 4,6 տ[3]): ԿՀԾ գաղտնազերծված հաղորդագրության համաձայն, այն պատրաստվել է Հայաստանում՝ Հրազդանի կամ Չարենցավանի շրջակայքում[4]։

Ստեղծման պատմությունը

խմբագրել

Խորհրդային ատոմային նախագծի իրականացման համար որոշվել էր հետևել ամերիկյան նմանակներին, որոնց արդյունավետությունն արդեն ապացուցված էր գործնականում։ Դերակատարում ուներ նաև այն, որ խորհրդային հետախուզությունը կարողացել էր հայթայթել ամերիկյան ատոմային նախագծերի գիտա-տեխնիկական տեղեկատվությունն ու նախագծերը։ Հետախուզության մեջ ներգրավված են եղել նաև հայազգի հետախույզներ։

Ենթադրաբար, ամերիկյան տարբերակի նմանակման որոշման սկզբունքային որոշման պատճառով, ՌԴՍ-1 կառուցվածքը նմանակում էր ամերիկյան Չաղլիկ ռումբին (Fat man): Այդուհանդերձ, որոշ համակարգեր, ինչպիսիք են արտաքին թռիչքային իրանը և էլեկտրոնային միջուկը խորհրդային մշակման էին։

ԿՀԾ գաղտնազերծված հաղորդագրության համաձայն, այն պատրաստվել է Հայաստանում՝ Հրազդանի կամ Չարենցավանի շրջակայքում՝ «Զանգու» գործարանում ։ Պատրաստումն ավարտվել է 1949 թ. փետրվարին, որից հետո ռումբը տեղափոխվել է և փորձարկվել է 1949 թվականի հուլիսի 10-ին։ Նախագիծն իրականացվում էր Լավրենտի Բերիայի անմիջական հսկողությամբ, նախագծի գիտական եւ տեխնիկական պատասխանատուն էր պրոֆեսոր Առաքելյանը, ով Միկոյանի դպրոցական ընկերն էր։

Փորձարկումները

խմբագրել

Փորձարկումների նախապատրաստման պատասխանատվությունը հանձնարարվել էր Յ. Խարիտոնին։ Փորձարկումն անցել է Սեմիպալատինսկի փորձադաշտում։

Շահագործումը

խմբագրել

Մարտի 3-ին 1949 թ. ԽՍՀՄ Մինիստրների Խորհուրդը որոշում է ընդունում՝ թիվ 863-327сс/op, շարային ատոմային ռումբերի կառուցման վերաբերյալ, համաձայն որի Սարով (Արզամաս 16) քաղաքում պետք է կառուցվեր տարեկան 20 ատոմային ռումբ արտադրող գործարան։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. В. Новоселов, В. Толстиков. Атомный проект : ТАЙНЫ "СОРОКОВКИ." Արխիվացված 2011-11-09 Wayback Machine 23 Апрель 2007 (ռուս.)
  2. «РДС-1». Сайт "Современная авиация России". Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 13-ին.
  3. Музей ядерного оружия Արխիվացված 2012-04-15 Wayback Machine // РФЯЦ-ВНИИЭФ
  4. «Atom Bomb Plant In Soviet Armenia» (PDF). CIA. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.