Ռադիկ Առուշանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առուշանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռադիկ Ռաֆիկի Առուշանյան (հուլիսի 13, 1964, Մարտակերտ), անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։ ՊԲ բժշկական ծառայության մայոր (1995)։
Ծնվել է | հուլիսի 13, 1964[1] (60 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Մարտակերտ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1988)[1] |
Մասնագիտություն | ռեանիմատոլոգ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1988)։ 1989-1992 թվականներին աշխատել է Մարաղայի տեղամասային, Մարտակերտի կենտրոնական շրջանային հիվանդանոցներում,1988-1994 թվականներին՝ Կուսապատի, Դրմբոնի, Ցեխ-Ձորի, Վանքի, Մաղավուզի, Չլդրանի ռազմադաշտային, Ստեփանակերտի կենտրոնական կլինիկական զինվորական հրապիտալներում, 1995 թվականից՝ Ալաշանի (Մարտակերտի ՊՇ) կայազորային հրապիտալի պետ։ 1992-1994 թվականներին մասնակցել է Մարտակերտի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, բուժօգնություն ցույց տվել հարյուրավոր վիրավոր հիվանդ ազատամարտիկների և խաղաղ բնակիչների։
Պարգևներ
խմբագրելՊարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով և «Մայրական երախտագիտություն` Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Karabakh War 1988–1994 (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2004. — էջ 122. — 865 p.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |