Ռադիո արտ, ժամանակակից արվեստի ուղղություն, վերաբերվում է ինտերմեդիա գեղարվեստական ոճին, որտեղ ռադիոն օգտագործվում է որպես արտահայտման միջոց, ինչպես իր ֆիզիկական ձևով, այնպես էլ որպես նպատակային ճառագայթվող ռադիոալիքների ընդունման միջավայր[1]։

Ռադիո արվեստը կարող է արտահայտվել օրինակ փերֆորմանսի, ինստալյացիայի, ռադիոբեմադրության կամ սաունդ արտի տեսքով[2]։ Շատ քիչ նկարիչներ իրենց անվանում են բացառապես ռադիո արտ ուղղության ստեղծագործողներ։ Նրանց մի մասը ներկայացնում է կերպարվեստը, փերֆորմանսը, սաունդ արտը էքսպերիմենտալ կամ իմպրովիզացիոն երաժշտությունը կամ կամ ռադիո կոմյունիթիի եթերներում լսարանի հետ հաղորդակցվելու փորձ են ունեցել։ Այդ կապի պատճառով նրանք ռադիոտեխնոլոգիան օգտագործում են գեղարվեստական ստեղծագործություններում դրանք ինտեգրելու նպատակով։ Ռադիո արվեստը հաճախ կիրառում է այլ գեղարվեստական ձևերի տարրեր և դրանք վերածում է նոր գեղարվեստական ժանրի[3]։

Ռադիո արվեստի առաջացում

խմբագրել

Ռադիոկապի էքսպրեմենտալ և գեղարվեստական կիրառումը, որը դուրս է եկել նրա հնարավորության սահմաններից, որպես տեղեկատվության փոխանցման միջոց սկիզբ է առել ռադիոյի ի հայտ գալուց անմիջապես հետո՝ 1920-ական թվականներին։ Օրինակ, 1929 թվականին Բերտոլդ Բրեխտը փորձել է ռադիոմիջավայրը կիրառել որպես ինքնաճանաչման միջոց իր մոդեռնիստական Lehrstück՝ թատրոնում «Der Flug der Lindberghs» բեմադրությունում, որը նվիրված էր Չարլզ Լինդբերգի՝ Ատլանտիկայի վրայով թռիչքին, որը թողարկվել է որպես ռադիոէքսպերիմենտ։ Լսողները պետք է դառնային Բրեխտի գործողության մասնակիցը։ Այսպիսով բոլոր դերերը, բացի մեկից, հեռարձակվել են «Ռադիոյով»․ սցենարի համաձայն՝ լսողը դառնում էր պիեսի գլխավոր հերոսը՝ խաղալով հենց Չարլզ Լինդբերգի դերը[4]։

Ռադիո արվեստի վաղ օրինակ է Drive-in Music ինստալյացիան, որը նկարիչ Մաքս Նեյգաուզը իրականացրել է 1967 թվականին։ Բուֆֆալոյում՝ Նյու Յորք նահանգում, 600 մետր երկարությամբ մայրուղու վրա Neuhaus ընկերությունը ծառերի վրա տեղադրել է ռադիոալիքների 20 փոխանցիչ տարբեր ձայներով, որը գեներացիայի է ենթարկվել շրջակա միջավայրի պայմաններում։ Վարորդները ստացել են տարբեր ձայնային ազդակներ կոնկրետ ռադիոհաճախականությունից՝ կախված արագությունից, շարժման ուղղությունից, օրվա ժամից և եղանակային պայմաններից։ Որպես տարածության և ժամանակի ասպեկտների լրացում՝ այս ձայնային ինստալյացիան կոնցեպտուալ կերպով ներառում է շարժում և վիզուալացում։

1980-ական թվականների սկզբին Fluxus շարժման հոլանդացի նկարիչ Վիլդեմ դե Ռիդերը Հոլանդիայի ռադիոկայաններից մեկի հանրային հեռարձակման համար «Ռադիո Արտ» անվանումով սերիալ է թողարկել։

1987 թվականի դեկտեմբերի 3-ին առաջին անգամ Ավստրալիայի Österreichischer Rundfunk հանրային ռադիոկայանով թողարկվել է ամենշաբաթյա հաղորդումների շարք՝ Kunstradio — Radiokunst անվանումով, որը նվիրված էր ռադիո արտին։

Ռադիո արտի աշխատանքների մեծ մասը արտադրվում է հատուկ գեղարվեստական ռադիոյի համար։ 2016 թվականի օգոստոսից Գերմանիայում գործում է «Ռադիո Արտի» խմբագրության բաժանմունքը՝ ORF[5]։

Ռադիո արվեստի ձևեր

խմբագրել

Ռադիո արտը եթերում

խմբագրել

Հաղորդումներ ռադիո արտի մասին

  • Ռադիա[6][7], հաղորդումների շարք
  • Կունստռադիո՝ Ռադիո արտ Ö1 կայանում
  • Ակուստիկ արվեստի ստուդիա WDR 3-ով
  • Sound Art[8] Deutschlandfunk Kultur-ով

Արտ ռադիոկայաններ

  • Resonance FM՝ Լոնդոն՝ Մեծ բրիտանիա,
  • Soundart Radio՝ Դևոն, Մեծ Բրիտանիա[9][10]
  • Wave Farm WGXC 90,7-FM,Նյու Յորք[11][12]

Ժամանակավոր ռադիոկայաններ

  • Ռադիո Կոպերնիկ[13]
  • SAVVY Funk, 2017 թվականին Բեռլինում, Dokumenta 14 ցուցահանդեսի մաս[14]

Ռադիո արվեստը փառատոններում

խմբագրել

Այն փաստը, որ ռադիո արտի ստեղծումը ջնջում էր սահմանները կերպարվեստի, գրականության, երաժշտության և արվեստում ձայնային ինստալյացիաների միջև, հաստատել է 1987 թվականի 8. Documenta ցուցահանդեսը, որի հոգաբարձուն եղել է Կլաուս Շենինգը։ 2012 թվականի Սան Պաուլոյի 30-րդ բիենալեի համար ռադիոընկերներ Սառա Վաշինգտոնն ու Կնուտ Աուֆերմանը ստեղծել են եռամսյա ռադիո ծրագիր՝ որպես արվեստի ժամանակավոր գործ՝ «Mobile Radio BSP» անվանումով։

Ռադիո արվեստի փառատոններ։

  • zeitgleich, 1994[15]
  • Waves: The «Art + Communication», организованный RIXC в Риге 2006[16]
  • AV Festival, 2008[17]
  • Ежегодный фестиваль радиофрении в Глазго с 2015 года[18]
  • Radio Revolten, 2006 и 2016 в Галле / Заале[19]

Ուսուցում

խմբագրել
  • Փորձարարական ռադիոյի ուսումնական ծրագիր Վեյմարի Բաուհաուզի համալսարանում[20]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Anne Thurmann-Jajes, Ursula Frohne, Jee-Hae Kim, Maria Petersա, Franziska Rauh Radio as Art: Concepts, Spaces, Practices. — transcript Verlag, 2019-08-31. — 313 с. — ISBN 9783839436172
  2. Anne Thurmann Jejes: Radio As Art. Zur Bestimmung und Definition von Radiokunst Արխիվացված 2019-09-25 Wayback Machine in: setup4, No.2, 2014, aufgerufen am 18. Oktober 2016
  3. Programmauszug aus Wiht the Eyes Shut — Symposiums zur Theorie und Praxis von Radiokunst, Graz 6.-8. Oktober 1988
  4. Brecht Gesamtausgabe GBA, Band 3, S. 404.
  5. Organigramm von Deutschlandradio, abgerufen am 16. Oktober 2016
  6. Homepage des Radia Netzwerks, abgerufen am 20. Juni 2017
  7. Die englischsprachige Wikipedia hat einen Artikel zum Netzwerk Radia
  8. [1], abgerufen am 29. Juni 2017
  9. soundartradio.org.uk Homepage von Soundart Radio, abgerufen am 30. Oktober 2016
  10. Die englischsprachige Wikipedia hat einen Artikel zu Soundart Radio
  11. wavefarm.org, abgerufen am 30. Oktober 2016
  12. Die englischsprachige Wikipedia hat einen Artikel zu WGXC
  13. Webpage inklusive Archiv; abgerufen am 30. Oktober 2016
  14. SAVVY Funk, abgerufen am 30. Oktober 2016
  15. [2](չաշխատող հղում — պատմություն), abgerufen am 30. Oktober 2016
  16. Արխիվացված (Date missing) rixc.lv (Error: unknown archive URL), abgerufen am 30. Oktober 2016
  17. AV Festival 2008: Broadcast ‹ Programme ‹ AV Festival Արխիվացված 2016-11-13 Wayback Machine, abgerufen am 30. Oktober 2016
  18. Radiophrenia, abgerufen am 30. Oktober 2016
  19. Radio Revolten — Das internationale Radiokunst-Festival in Halle (Saale), abgerufen am 30. Oktober 2016
  20. Studiengang Experimentelles Radio an der Bauhaus-Universität Weimar, abgerufen am 20. Juni 2017

Նշումներ

խմբագրել