Ռադներ Մուրատով

խորհրդային դերասան

Ռադներ Զինյատովիչ Մուրատով (թաթ.՝ Раднэр Зиннәт улы Моратов, հոկտեմբերի 21, 1928(1928-10-21), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 10, 2004(2004-12-10), Մոսկվա, Ռուսաստան), կինոյի և թատրոնի ԽՍՀՄ դերասան։ ԽՍՀՄ վաստակավոր դերասան(1986)։

Ռադներ Մուրատով
թաթ.՝ Раднэр Зиннәт улы Моратов
Ծնվել էհոկտեմբերի 21, 1928(1928-10-21)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 10, 2004(2004-12-10) (76 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆիկոլո-Արխանգելսկի գերեզմանատուն
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1951)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, հնչյունավորող և դերասան
ԱշխատավայրԿինոդերասանի պետական թատրոն
Ծնողներհայր՝ Zinniat Muratow?
Ամուսին(ներ)Elena Muratova?
Համատեղ ապրող(ներ)Իզոլդա Իզվիցկայա
Պարգևներ և մրցանակներ
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն

խմբագրել

Ռադներ Մուրատովը ծնվել է 1928 թվականի հոկտեմբերի 21-ին Լենինգրադի թաթարական ընտանիքներից մեկում։ Նրա՝ խորհրդային Раднэр անունը գալիս է «радуйся новой эре» (ուրախացիր նոր դարաշրջանից) հապավումից[1]։ Հարազատները, մտերիմներն ու ընկերները նրան Ռադիկ էին անվանում[2]։ Հայրը՝ Զինատ Մուրատովը, Լենինգրադի պոլիտեխնիկ ինստիտուտի ուսանող էր, ով դարձավ Թաթար շրջանային հանձնաժողովի քարտուղար։

1946 թվականին ավարտել է Կազանի հատուկ դպրոցը։

1951 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը։

1951-1988 թվականներին աշխատել է որպես Կինոյի պետական թատրոնի դերասան։

Հայտնի է «Մաքսիմ Պերեպելիցա», «Մենամարտ», «Ոսկե հորթ», «12 աթոռ», «Աֆոնյա» և մի շարք այլ ֆիլմերից։ Ռադներ Մուրատովի ամենահաջողված դերերից է Վասիլի Ալիբաբայեվիչը՝ «Հաջողության ջենթլմեններ» ֆիլմից։

Ռադների կրտսեր եղբայրը՝ Լիր Մուրատովը (1932—2018) Ռուսաստանի դաշնության վաստակավոր մարզիչ, շախմատի միջազգային արբիտր։ Ռադները երիտասարդ տարիքում լուրջ հետաքրքրված էր շախմատով և դարձավ վարպետի թեկնածու։ Մասնակցել է գրոսմայստեր Յուրի Ավերբախի հեռուստատեսային շախմատային ուսուցողական հաղորդաշարում՝ Մուրադ Ֆերզիև անվան տակ։

1986 թվականին Մուրատովին տրվեց ԽՍՀՄ վաստակավոր արտիստի կոչում։

Անձնական կյանք

խմբագրել

Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտն ավարտելուց հետո քաղաքացիական ամուսնությամբ ապրել է Իզոլդա Իզվիցկայայի հետ։ Հետագայում կինեմատոգրաֆիայի ծագող աստղը հրապուրվեց Էդուարդ Բրեդունովով և բաժանվեց Մուրատովից։ Մուրատովը ծանոթացավ և ապա պաշտոնականացրեց հարաբերությունները կինոթատրոնի դերասանուհի Ելենա Դովլաթբեկովայի հետ։ Ամուսինների մոտ ծնվեց առաջնեկը՝ Լեոնիդը (27 սեպտեմբեր 1956 թ․), ով շարունակեց դերասանական մասնագիտությունը։ Նրանց ամուսնական կյանքը երկար չտևեց։ Մի քանի տարի հետո Ելենան ու Ռադները բաժանվեցին։

Ռադներ Մուրատովը տարվեց ձիասպորտով, որը պատճառ հանդիսացավ նրանց բաժանման։ Ամբողջ ազատ ժամանակն անց էր կացնում Բեգովո փողոցի ձիարշավարանում։ Նյութական արժեքներից հետաքրքրվում էր միայն գրքերով[3]։

Կյանքի վերջին տարիներ

խմբագրել

Կյանքի վերջին տարիները դերասանն անցկացրեց աղքատության մեջ։ Սեփական տանը քնում էր գետնին՝ թերթերի վրա պառկած։ Տառապում էր Ալցհայմերի հիվանդությամբ։ Գրեթե չէր նկարահանվում ֆիլմերում, չնայած հանդիպումներ էր ունենում հանդիսատեսի հետ։ Նա հետզհետե սկսեց մոռանալ անուններ, թվականներ, նույնիսկ հասարակ բառեր և կորցրեց կողմնորոշվելու ունակութունը։ Որդու խոսքերով նա հաճախ էր մոլորվում Մոսկվայի կենտրոնում, իսկ մահից երկու օր առաջ դուրս է եկել տնից և անհետացել[4]։ Նրան գտել են ոստիկանության աշխատակիցները Պրեոբրաժենսկայա հրապարակում՝ խելագարված վիճակում[3]։ Մուրատովը մահացել է ինսուլտից 2004 թվականի դեկտեմբերի 10-ին, մոսկովյան 68-րդ հիվանդանոցում։ Թաղված է Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Виталий Мельников. Жизнь. Кино». Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
  2. Можно ли остаться в истории кинематографа одной фразой?
  3. 3,0 3,1 Ирина Боброва (2005 թ․ հունվարի 18). «Проигранная жизнь: Перед смертью Раднэр Муратов забыл фильмы, в которых снимался». utro.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  4. Виталий ИВАШОВ (2004 թ․ դեկտեմբերի 10). «Ушёл из жизни "джентльмен удачи"». utro.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.