Ռազան Ղազզավի
Ռազան Ղազզավի (արաբ․՝ رزان غزاوي, 1980, Ֆլորիդա, ԱՄՆ), սիրիացի-ամերիկացի բլոգեր, քարոզարշավների մասնակից և ակտիվիստ[1]։ Նա մեծապես ակտիվ գործունեություն է ծավալել Սիրիական ճգնաժամի ժամանակ, բարձրաձայնել է ակտիվիստների ձերբակալման ու Բաշշար ալ-Ասադի կառավարության կողմից իրականացվող մարդու իրավունքների խախտումների դեպքերը[2][3]։ Նա The Telegraph-ի կողմից անվանվել է «երկաթե բլոգեր և առաջնորդող ակտիվիստ»[4]։ Յիլլյան Յորքը (որին անվանում էին «Ինտերնետի հսկողության և գրաքննության առաջատար գիտնականներից մեկը») գրել է, որ Ղազզավին «իր հերոսներից մեկն է»[1]։
Ռազան Ղազզավի | |
---|---|
Ծնվել է | 1980 |
Ծննդավայր | Ֆլորիդա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Սիրիա և ԱՄՆ |
Կրթություն | Դամասկոսի համալսարան և University of Balamand? |
Մասնագիտություն | իրավապաշտպան և լրագրող |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | razanghazzawi.org |
Razan Ghazzawi Վիքիպահեստում |
Կրթություն և կարիերա
խմբագրել2003 թվականին Ղազզավին Դամասկոսի համալսարանից ստացել է Անգլիական գրականության դիպլոմ։ 2011 թվականին Բալամանդի համալսարանից Պատմահամեմատական գրականության ոլորտում ստանում է մագիստրոսի աստիճան։ Նա իր կարիերան սկսել է Սիրիայի Արտաքին գործերի նախարարությունում որպես թարգմանիչ և լուրերի կազմարկիչ։ Նա աշխատել է Սիրիայի MTN հեռախոսակապի կենտրոնում, սակայն հրաժարական է տվել, քանի որ հայտնաբերել է, որ ընկերությունը կոռումպացված է։ Սրանից հետո նա դարձավ Արաբական աշխարհում ԶԼՄ-ների և Խոսքի ազատության Սիրիական կենտրոնի մեդիայի աշխատակից[5]։
Ակտիվիզմ և ձերբակալություն
խմբագրելՆա Հորդանանում մամուլի ազատության վերաբերյալ կոնֆերանսին մասնակցելու ժամանակ Սիրիայի իշխանությունների կողմից 2011 թվականի նոյեմբերի 30-ին ձերբակալվել էր։ Հաջորդ շաբաթ նրան տեղափոխել են դատարան՝ մեղադրելով իշխանությունների կողմից աղանդավորական հակամարտություններ գործադրելու, կեղծ տեղեկությունների տարածման և ազգային հավասարակշռության թուլացման համար։ Ըստ իրավապաշտպանների՝ նա հաճախ մեղադրվել է Սիրիայի իշխանություններին մարտահրավեր նետող անձանց դեմ կոչեր անելու համար[6]։
Նրա ձերբակալությունը հանգեցրել է օնլայն տիրույթում մեծ աղաղակների և միջազգային քարոզարշավի, որը կոչ էր անում Ռազանին անմիջապես ազատ արձակել[7]։ Նրա ազատ արձակման համար Ֆեյսբուքում արշավ էր սկսվել[8] և Amnesty International-ը նրան անվանել է «Խղճի կալանավոր»[9]։ Մինչ նրա ձերբակալումը, նա իր բլոգում գրել էր․ «Դուք հասկանո՞ւմ եք, որ ես վախենում էի բողոքարկելուց, բայց այժմ ես չեմ վախենում»[10]։ Գրել է․ «Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, ապա ես գիտեմ, որ ռեժիմը չի վախենում բանտարկյալներից, բայց այն վախենում է նրանց մոռանալ չկարողացողներից»[2]։
2011 թվականի դեկտեմբերի 19-ին հայտարարվել է նրա ազատ արձակվելու որոշումը[11], և Սիրիայի Մեդիայի և Խոսքի ազատության կենտրոնը դա հաստատել է[12]։ Այնուամենայնիվ, նա մինչև օրս առերեսվում է մեղադրանքների, որոնք իրենցից ենթադրում են 15 տարվա առավելագույն ազատազրկում[3]։ Ղազզավին Սիրիայում այն փոքրաթիվ խիզախ բլոգերներից է, ովքեր գրում են իրենց իսկ անվան տակ, անգամ ձերբակալությունից հետո[7]։
Ղազզավին կրկին ձերբակալվել է 2012 թվականի փետրվարի 16-ին՝ Դամասկոսում գտնվող Սիրիայի Մեդիայի և Խոսքի ազատության կենտրոն վրա հարձակման ժամանակ, որտեղ նա աշխատում է։ Ղազզավիի հետ միաժամանակ ձերբակալվեն են նաև իր 13 կոլեգաները, այդ թվում կենտրոնի նախագահը՝ Մազեն Դարվիշը, և նրա կինը՝ Յարա Բադերը[7]։ Նա կրկին ազատ է արձակվել 2012 թվականի փետրվարի 18-ին՝ երկրից չբացակայելու պայմանով։ Ղազզավիին հրամայվել էր ամեն օր զեկուցել ոստիկանությանը՝ իր հարցաքննություններին ամեն անգամ ընթացք տալու համար[13]։
Մրցանակներ
խմբագրելՌազան Ղազզավին 2012 թվականի հունիսի 8-ին Դուբլինի Front Line Defenders foundation-ից պարգևատրվել է որպես 2012 թվականի Ռիսկային պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի մրցանակով[14]։ Քանի որ նա չէր կարող բացակայել երկրից և գնալ Դուբլին՝ նրա գործընկեր Դլշադ Օթմանը, ով Սիրիայից փախչել է 2011 թվականի դեկտեմբերին, արժանացել է մրցանակը Ղազզավիի անունից[15][16]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 York, Jillian C (2011 թ․ դեկտեմբերի 5). «Why Syria's arrested blogger, Razan Ghazzawi, is one of my heroes». The Guardian. London. Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին.
- ↑ 2,0 2,1 Libre, Electron (2011 թ․ դեկտեմբերի 6). «Syrian blogger Razan Ghazzawi arrested». France24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին.
- ↑ 3,0 3,1 al Shaar, Omar (2011 թ․ դեկտեմբերի 19). «Syrian Authorities released Blogger Razan Ghazawi». Day Press. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին.
- ↑ "Syria 'arrests iconic blogger Razan Ghazzawi and leading activists'". The Telegraph, 16 Feb 2012.
- ↑ Razan Ghazzawi LinkedIn. Retrieved 12 May 2012.
- ↑ «Detained Syrian American blogger faces criminal charges». Los Angeles Times. 2011 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 Hisham Almiraat (18 February 2012) "Syria: Razan Ghazzawi arrested … again" Արխիվացված 2012-05-02 Wayback Machine. The Prince Arthur Herald.
- ↑ «Security Check Required».
- ↑ «Syrian blogger arrested as crackdown continues». Amnesty International. 2011 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «"It's True, I was Made for You"». 2011 թ․ հոկտեմբերի 14.
- ↑ «Straight from Twitter: Syrian Blogger Finally to be Set Free». Albawaba. 2011 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Syrian authorities release US-born blogger Razan Ghazzawi». The Guardian. London. Associated Press. 2012 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին.
- ↑ "Syrian activist Razan Ghazzawi is freed by authorities for a second time". Al Arabiya, 20 February 2012.
- ↑ «Syrian woman blogger gets human rights award». Gulf News. AFP. 2012 թ․ հունիսի 8. Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Syrian blogger Razan Ghazzawi wins human rights award». Herald Sun. AFP. 2012 թ․ հունիսի 8. Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Fitzgerald, Mary (2012 թ․ հունիսի 9). «Blogger and symbol of Syria uprising wins Front Line human rights award». Irish Times. Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին.