Ռազմագերիներ, պատերազմի ժամանակ թշնամու ձեռքն ընկած զինված ուժերի մեջ մտնող անձինք (այդ թվում՝ պարտիզաններ, զինվորական թղթակիցներ, կոմբատանտներ և այլք)։ Ռազմագերիների ռեժիմը կարգավորող միջազգային առաջին բազմակազմ համաձայնագրերը Հաագայի կոնվենցիաներն են (1899 և 1907 թվականներին)։ Ռազմագերի եզրի առաջին կիրառությունը եղել է 1660 թվականին։

Ավստորո-հունգարացի ռազմագերիները Ռուսաստանում, 1915

Պատմություն

խմբագրել

Մարդկության պատմության ողջ ընթացքում պատերազմական գործողությունների ժամանակ տարածքի կամ ռեսուրսների կորստի դեպքում տվյալ տարածքի բնակիչները գերվել են կամ ստրկացվել են[1]։ Հռոմեական առաջին գլադիատորները ռազմագերիներ էին և նրանց անվանում էին իրենց ծագումի համապատասխան՝ թրակիացի, գալլ և այլն։ Դեռ Հոմերոսը նկարագրում է հույն և տրոյացի զինվորների գերևարման տեսարաններ, վերջինների ազատման պայմանները և այլն։ Հին շրջանի հիշատակություններում ռազմագերիներն անվանվում էին գերևարվածներ։

Եվրոպայում քրիստոնեական մշակույթի և բարոյախոսության տարածման հետ փոխվում է ռազմագերիների հանդեպ վերաբերմունքը։ Արդեն միջնադարում հայտնվում են ռազմագերիների հանդեպ գթասրտության քարոզիչներ։ 464 թվականին Փարիզի բլոկադայի ժամանակ միանձնուհի Ժենևիևը ֆրանկների արքային խնդրում է մարդասիրաբար վերաբերվել գերևարված զինվորների հետ։ Ավելի ուշ Կլովիս Առաջինը Ժենևիևի դրդրմամբ ազատում է ռազմագերիներին։

Ռազմագերիների իրավունքները

խմբագրել

Ժնևի երրորդ կոնվենցիայի համաձայն՝ ռազմագերիները պետք է․

  • Կարողանան Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին տեղեկացնել իրենց կարգավիճակի մասին[2]
  • Հարգալից վերաբերմունք ստանան իրենց անձի նկատմամբ
  • Ստանան պատշաճ սնունդ, հագուստ, բուժսպասարկում և բնակարանային ապահովում
  • Հնարավորություն ունենան կապվել իրենց հարազատների և ծանոթների հետ
  • Վճարվեն աշխատանքի համար և չկատարեն վտանգավոր, անառողջ կամ դեգրադացնող աշխատանք
  • Շտապ արտահանձնվեն ռազմական կոնֆլիկտի լուծումից հետո
  • Հնարավորություն ունենան չտրամադրել որևէ տեղեկություն բացառությամբ անվան, տարիքի, պաշտոնի ու աշխատանքային համարի։

Բացի այդ, ռազմադաշտում ստացած որևէ առողջական խնդրի դեպքում ռազմագերին ստանում է օգնություն Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի կողմից։

Եթե պետությունը պատասխանատու է ռազմագերիների իրավունքի խախտման համար, ապա այն դրա համար համապատասխան պատիժ է ստանում։ Սրա վառ օրինակներ են Նյուրնբերգի և Տոկիոյի տրիբունալները, որոնց ժամանակ Գերմանիայի և Ճապոնիայի ռազմական ղեկավարները դատապարտվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ագրեսիայի, մարդասպանության, անհատների դեպորտացիայի և նրանց նկատմամբ անառողջ վերաբերմունքի, ցեղասպանության համար[3]։

Երկրորդ աշխարհամարտի ռազմագերիները Հայաստանում

խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Խորհրդային միության կողմից վերցված ռազմագերիների թիվը հասել է մոտ 230 հազարի, որոնց թվում գերմանացի ու բազմաթիվ այլ ազգության ներկայացուցիչներ։ Նրանցից առնվազն 16 հազարը տեղակայվել են նաև Հայկական ՍՍՀ-ում։ Ըստ մոտավոր հաշվարկների՝ ռազմագերիները Հայաստանում իրականացրել են շուրջ 525 միլիոն ռուբլու համարժեք կապիտալ շինարարություն ու այլ գործունեություն[4]։

Գրականություն

խմբագրել
  • Жуков, Василий Иванович|Жуков В. И., Федякина, Лидия ВасильевнаПлен: социология бесправия: монография / под ред. академика РАН В. И. Жукова; Вольное историко-социологическое и психолого-педагогическое общество («ВИПО»). — М.: ВИПО, 2018. — 283 с. ISBN 978-5-9908488-9-4
  • Кузьмин-Караваев, Владимир Дмитриевич (1890–1907). «Плен военный». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Chapman, Karl L. Handling and Interrogation of the Prisoners of War. // Infantry. — July-August 1971. — Vol. 61 — No. 4.
  • Manes, Donald L. Barbed Wire Command. // Military Review. — September 1963. — Vol. 43 — No. 9.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Wickham, Jason (2014) The Enslavement of War Captives by the Romans up to 146 BC, University of Liverpool PhD Dissertation. «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն) Wickham 2014 notes that for Roman warfare the outcome of capture could lead to release, ransom, execution or enslavement.
  2. «Story of an idea- the Film». International Committee of the Red Cross. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
  3. Penrose, Mary Margaret. «War Crime». Encyclopædia Britannica. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
  4. regnum.ru https://regnum.ru/news/1402618.html. Վերցված է 2020 թ․ հունիսի 27-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռազմագերիներ» հոդվածին։