Ռաիֆ Բադավի
Ռաիֆ Մուհամմադ Բադավի (երբեմն` Ռաև Բադավի, արաբ.` رائف محمد بدوي, հունվարի 13, 1984[1][2][3], Khobar, Արևելյան նահանգ, Սաուդյան Արաբիա), գրող և ակտիվիստ Սաուդյան Արաբիայից, Free Saudi Liberals կայքի ստեղծողը։
Ռաիֆ Բադավի արաբ․՝ رائف بدوي | |
---|---|
Ծնվել է | հունվարի 13, 1984[1][2][3] (40 տարեկան) |
Ծննդավայր | Khobar, Արևելյան նահանգ, Սաուդյան Արաբիա |
Մասնագիտություն | բլոգեր, իրավապաշտպան և գրող |
Քաղաքացիություն | Սաուդյան Արաբիա |
Պարգևներ | |
Ամուսին | Ensaf Haidar? |
Կայք | raifbadawi.org |
Raif Badawi Վիքիպահեստում |
Ձերբակալվել է 2012 թվականին՝ իսլամին վիրավորելու մեղադրանքով և դատարանի առաջ է կանգնել մի շարք մեղադրանքներով, այդ թվում՝ հավատուրացության (իրթիդադ) համար։ Դատապարտվել է 7 տարվա ազատազրկման և 600 մտրակի հարվածի։ 2014 թվականին նա կրկին դատապարտվեց 10 տարվա ազատազրկման, տուգանքի և 1000 մտրակի հարվածի։ Առաջին 50 մտրակի հարվածները Ռաիֆին ստացել է 2015 թվականի հունվարի 9-ին[7]։
Կենսագրություն
խմբագրելԱռաջին ձերբակալություն
խմբագրելՌաիֆն առաջին անգամ ձերբակալվել է հավատուրացության մեղադրանքով 2008 թվականին, բայց ազատ է արձակվել ամբողջ օրը հարցաքննություն անցնելուց հետո[8]։ Սաուդյան Արաբիայի կառավարությունը նրան արգելեց հեռանալ երկրից և սառեցրեց իր բանկային հաշիվը 2009 թվականին[9]։ Ռաիֆի կնոջ ընտանիքը դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով, որ զույգը բաժանվի Ռաիֆի ենթադրյալ հավատուրացության պատճառով[8]։
Երկրորդ ձերբակալություն
խմբագրել2012 թվականի հունիսի 17-ին Ռաիֆը ձերբակալվում է էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով իսլամը վիրավորելու մեղադրանքով[8]։ Նույն թվականի դեկտեմբերին նրան դատարան են կանչում հավատուրացության մեղադրանքով` որպես պատասխանող (Սաուդյան Արաբիայում նման մեղադրանքը ընդունելը ինքնաբերաբար հանգեցնում էր մահապատժի)[10][11]։ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարում է, որ Ռաիֆ Բադավիի կայքը պարունակում է նյութեր, որոնք քննադատում էին «բարձրագույն կրոնական գործիչներին»[11]։ Ռաիֆը նաև կարծիք էր հայտնել, որ Իմամ Մուհամմադ իբն Սաուդի իսլամական համալսարանը դարձել է «ահաբեկիչների որջ»[12]։
Դատավարություն
խմբագրել2012 թվականի դեկտեմբերի 17-ին Բադավին կանգնեց Ջիդդայի շրջանային դատարանի առաջ, «ընդհանուր անվտանգությունը խաթարող կայք ստեղծելու», «իսլամական կրոնական առաջնորդներին ծաղրելու» և «հնազանդության շրջանակներից դուրս գալու» մեղադրանքով[13]։ Դատավորը գործն ուղարկեց ավելի բարձր դատարան՝ հավատուրացության մեղադրանքները քննելու համար, նշելով, որ «ինքը չի կարող դատավճիռ կայացնել հավատուրացության գործով»[14]։ Դեկտեմբերի 22-ին Ջիդդայի դատարանը ընդունեց հավատուրացության գործը[13], բայց հետագայում հրաժարվեց այն լսելուց և գործը վերադարձրեց շրջանային դատարան[15]։
Դատավճիռ
խմբագրել2013 թվականի հուլիսի 30-ին սաուդյան ԶԼՄ-ները հայտնեցին, որ Ռաիֆ Բադավին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման և 600 մտրակի հարվածի «իսլամական արժեքները ոտնահարող և լիբերալ գաղափարներ քարոզող» վեբ կայք ստեղծելու համար։ Դատարանը կարգադրեց նաև փակել կայքը[16]։
2013 թվականի դեկտեմբերի 26-ին Ռաիֆ Բադավիի կինը CNN-ին հայտնեց, որ դատավորը խորհուրդ է տվել, որ հավատուրացության գործը ուղարկվի Գերագույն դատարան, սակայն եթե ամբաստանյալը մեղավոր ճանաչվի, կենթարկվի մահապատժի[17]։
Ռաիֆի փաստաբան Վալիդ Աբուլ-Հայրը բանտարկվեց Monitor of Human Rights in Saudi Arabia իրավապաշտպանական կազմակերպություն հիմնելու համար։ Նրան մեղադրում էին «չարտոնված կազմակերպություն ստեղծելու մեջ», նրա թույլտվության պահանջը մերժվել էր[18]։
2014 թվականի մայիսին հաղորդվեց, որ Ռաիֆ Բադավին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման և 1000 մտրակի հարվածի, ինչպես նաև 1 միլիոն ռիալ տուգանքի ՝ «իսլամին վիրավորելու» համար[19]։
2015 թվականի հունվարի 9-ին Ջիդդե քաղաքի մզկիթի դիմացի հրապարակում՝ հարյուրավոր ականատեսների ներկայությամբ, նրան հասցվեցին 1000 մտրակի հարվածներից 50-ը, որոնք պետք է հասցվեին հաջորդ 20 շաբաթվա ընթացքում[7]։ Այս միջադեպը դատապարտեց Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի Amnesty International ծրագրերի փոխտնօրեն Սաիդ Բումեդուխան, «Ռաիֆ Բադավիի մտրակահարությունը դաժանության արատավոր երևույթ էր, որն արգելված էր միջազգային օրենսդրությամբ։ Սակայն արհամարհելով մտրակահարությունը վերացնելու միջազգային կոչերին՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները նողկալի անտարբերություն ցուցաբերեցին մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների նկատմամբ»[20]։ Amnesty International-ի Կանադայի մասնաճյուղի պաշտոնական ներկայացուցիչ և Ռաիֆի կնոջ մտերիմ ընկերուհի Աննա Սայնթ-Մարին պնդում է, որ ինքը չի կարողանա դիմանալ այսպիսի բազմաթիվ մտրակահարություններին[21]։
2015 թվականի հունիսին դատարանը հաստատեց Ռաիֆի դատավճիռը, այդ թվում մտրակով ծեծը։
Արձագանքներ
խմբագրել2012 թվականին Ռաիֆի ձերբակալությունից հետո Amnesty International-ը նրան անվանեց խղճի բանտարկյալ, որը «կալանավորվել է բացառապես խոսքի ազատության իր իրավունքի խաղաղ իրականացման համար»։ Կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ «նույնիսկ Սաուդյան Արաբիայում, որտեղ պետական բռնաճնշումները սովորական են, թույլատրելի սահմաններից դուրս է այն դեպքը, երբ մահապատիժ է պահանջվում այն ակտիվիստի համար, որի միակ հանցագործությունը» համացանցում հանրային քննարկում նախաձեռնելն էր»[22]։ Human Rights Watch-ը Սաուդյան Արաբիայի կառավարությանը կոչ արեց հրաժարվել մեղադրանքներից՝ հայտարարելով, որ «Մեղադրանքները հիմնված են բացառապես այն փաստի վրա, որ Բադավին ստեղծել է կայք որտեղ քննարկվել են կրոնի և կրոնական գործիչների գործունեության հարցեր, նման պայմաններում խախտվել են նրա խոսքի ազատության իրավունքը»[8]։
Համաձայն ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Սաուդյան Արաբիայի անդամակցության մասին Human Rights Watch-ի զեկույցի. «Անցյալ տարիների ընթացքում Սաուդյան Արաբիայի իշխանությունները աղոտ մեղադրանքներով, որոնք կապված են բացառապես հիմնական իրավունքների, մասնավորապես խոսքի իրավունքի ազատության խաղաղ կիրառման հետ, ենթարկվել են ոտնձգությունների և բանտարկվել են խաղաղ այլախոհներ և իրավապաշտպաններ, ներառյալ Աբդուլլահ ալ-Համիդը, Մուհամմադ ալ-Բայադին, Աբդ ալ-Քարիմ ալ-Խուդրը, Ումար ալ-Սայիդը և Ռաիֆ Բադավին»[23][24]։
Քասիմ ալ-Ղազալին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում, որպես Մարդասիրական և էթիկայի միջազգային միության (IHEU) ներկայացուցիչ, քննադատել է Սաուդյան Արաբիային՝ Ռաիֆ Բադավիի նկատմաբ կայացված պատժի համար, դատավճիռը անվանելով «չարդարացված և դաժան»[25][26]։
2016 թվականի աշնանը Կանադայի արտաքին գործերի նախարարությունը Սաուդյան Արաբիային խնդրանք է ուղարկել ակտիվիստին ազատելու և թույլատրել նրան վերամիավորվելու Կանադայում իր ընտանիքի հետ, սակայն Սաուդյան Արաբիան հրաժարվել է կատարել խնդրանքը։
Անձնական կյանք
խմբագրել2002 թվականին Ռաիֆ Բադավին ամուսնացավ Ինսաֆ Հայդարի հետ։ Նա երեք երեխաների հայր է (Տիրադ, Նաջվա և Միրիամ)։ 2013 թվականին նրա կինը և երեխաները քաղաքական ապաստան ստացան Կանադայի Քվեբեկ քաղաքում։
Քույրը` Սամարը, հայտնի իրավապաշտպան է ԱՄՆ Պետդեպարտամենտի մրցանակակիր, կանանց իրավունքների զարգացման գործում ներդրած ավանդի համար։ 2010 թվականին Սամարը վեց ամիս անցկացրեց բանտում հոր անհնազանդության պատճառով[27]։
Կրոնական պատկանելություն
խմբագրելԲադավին հայտարարել է, որ ինքը մուսուլման է, բայց որ «յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ընտրելու հավատ կամ անհավատություն»[28]։ Հեղինակավոր սաուդյան աստվածաբան Աբդուռահման ալ-Բարաքը Բադավիի խոսքերը մուսուլմանների, քրիստոնյաների և հրեաների իրավահավասարության վերաբերյալ որակել է, որպես Ռամադան սուրբ ամսվա նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում, հանդերձյալ կյանքի ժխտումը և այլ արարքներ, անկասկած համարում էր հավատամերժություն և կոչ էր անում պատժել այն հավատուրացին, ով իրեն դասել է մուսուլմանների շարքին[29]։
Մրցանակներ, պարգևներ և անվանակարգեր
խմբագրելՄրցանակներ
խմբագրել- Günter Wallraff լրագրության մրցանակ` Եվրոպական լրագրության դիտակետի (EJO) հետ համատեղ, 2019[30]
- International Laïcité մրցանակ 2018, շնորհել է Comité Laïcité République-ը, ստացել է Էնսաֆ Հայդարի հետ համատեղ[31]
- Daniel Pearl մրցանակ, 2018, շնորհել է Լոս Անջելեսի մամլո ակումբը[32]
- Մոնրեալի մամուլի ակումբի ազատության մրցանակ, 2018[33]
- Liberty Victoria "Empty Chair" մրցանակ, 2016[34]
- Deschner մրցանակ 2016, շնորհել է Ջորդանո Բրունո հիմնադրամը, ստացել է Էնսաֆ Հայդարի հետ համատեղ[35]
- Սալամ մրցանակ` հանուն խաղաղության (Ֆրանկֆուրտ) 2016[36]
- Ազատական ինտերնացիոնալի ազատության մրցանակ, 2016[37]
- Prix Voltaire 2016` Ազատ հրապարակման հանձնաժողովից[38]
- Սախարովի մրցանակ 2015, Եվրոպական խորհրդարանի կողմից` մտքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության համար[39]
- Շվեյցարական ազատ մտածողների մրցանակ 2015, ստացել է Էնսաֆ Հայդարի և Վալիդ Աբուլխայիրի հետ համատեղ[40]
- Սըր Կառլ Պոպպեր մրցանակ 2015, Österreichischer Freidenkerbund-ի կողմից[41]
- PEN Pinter մրցանակ 2015, ստացել է բրիտանացի բանաստեղծ և գրաքննադատ Ջեյմս Ֆենտոնի հետ համատեղ[42]
- Strasbourg Award Medal of Honor 2015[43]
- Ֆրանս-գերմանական լրագրության մրցանակ, 2015[44]
- Թոմաս Դեհլեր մեդալ Ազատ դեմոկրատական կուսակցությունից Գերմանիա[41]
- Մամուլի ազատության մրցանակ, 2015, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունից, Շվեդիա[45]
- Խոսքի ազատության մրցանակ 2015 Deutsche Welle-ից[46]
- Քաջություն մրցանակ 2015՝ Մարդու իրավունքների և ժողովրդավարության ժնևյան գագաթնաժողովից[47]
- Aikenhead մրցանակ 2015, Շոտլանդական աշխարհիկ հասարակության կողմից[48]
- One Humanity Award, 2014, ՊԵՆ Կանադայի կողմից[49]
- Netizen Prize 2014` Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունից[50]
Պատվավոր կոչումներ
խմբագրել- Քեմբրիջի միության պատվավոր անդամ Էնսաֆ Հայդարի հետ միասին, 2019[51]
- Շերբրուկի համալսարանի պատվավոր դոկտոր[52]
- Մոնրեալի պատվավոր քաղաքացի[53]
- Շերբրուկի համալսարանը իրավագիտության և արտաքին քաղաքականության մագիստրատուրայի 2017-2018 "DIPIA" ծրագիրն անվանել է Բադավիի պատվին[54]
- 2015 թվականի մեծ մտածողներից մեկը ըստ Foreign Policy[55]
- AskMen-ի The Boss ցանկի անդամ, 2015[56]
- Շերբրուքի պատվավոր քաղաքացի, Քվեբեկ[57]
- Խոսքի ազատության պատվավոր տիտղոսակիր` շնորհված Բրյուսելի համալսարանական դաշինքի կողմից (VUB and ULB), 2015.[58]
- ՊԵՆ Կանադայի պատվավոր անդամ[49]
- ՊԵՆ Դանիայի պատվավոր անդամ
- ՊԵՆ Գերմանիայի պատվավոր անդամ
- Տարվա մարդ 2015 The Fifth Column-ի կողմից[59]
- Fédération professionnelle des journalistes du Québec-ի պատվավոր անդամ, 2017[60],
Անվանակարգեր
խմբագրել- Խաղաղության Նոբելյան մրցանակ 2015[61]
- Խաղաղության Նոբելյան մրցանակ 2016[62]
- Իսպանիայի Individual Freedom Party-ի 2014 ազատության մրցանակ (P-LIB)[63]
- Տպագրության ազատություն մրցանակ 2014, International Publishers Association[49]
Գրքեր
խմբագրել- Badawi, Raif; Schreiber, Constantin, editor; Hetzl, Sandra, translator, 1000 Peitschenhiebe : weil ich sage, was ich denke [1000 Lashes։ Because I Say What I Think]. Ullstein, Berlin 2015, 978-3-550-08120-0 (germ.)[64]
- Badawi, Raif; Schreiber, Constantin, editor; Ahmad Danny Ramadan, translator, 1000 Lashes։ Because I Say What I Think. Vancouver 2015, 978-1771642095 (Canada)[65]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ http://www.europarl.europa.eu/sakharovprize/de/laureates.html#laureate11
- ↑ http://www.mynewsdesk.com/se/pressreleases/pressmeddelande-2017-aars-monismanienpris-till-raif-badawi-1777084
- ↑ https://www.zdf.de/nachrichten/heute/inhaftierter-saudischer-blogger-wallraff-preis-fuer-raif-badawi-100.html
- ↑ 7,0 7,1 «Saudi blogger receives first 50 lashes of sentence for 'insulting Islam'». Guardian. Associated Press in Dubai. 2015 թ․ հունվարի 10. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 «Saudi Arabia: Website Editor Facing Death Penalty Encouraged Peaceful Religious Discussion». State News Service – via HighBeam Research (subscription required) . 2012 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Saudi Arabia: Travel ban against blogger Mr Raif Badawi for criticising religious police». Front Line Defenders. 2009 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Angus McDowall (2012 թ․ դեկտեմբերի 22). «Saudi website editor could face death for apostasy-rights group». Reuters. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.
- ↑ 11,0 11,1 «Saudi Arabian Blogger Could Face Death Penalty». Sky News. 2012 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Brian Whitaker (2013 թ․ դեկտեմբերի 26). «Saudi activist faces new execution threat». al-bab.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ 13,0 13,1 PEN International/IFEX (2013 թ․ հունվարի 11). «Prominent Saudi writer's safety at risk after arrest». The Arabic Network for Human Rights Information. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Saudi rights activist faces apostasy charge». Middle East Online. 2012 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «BBC News - Raif Badawi: Court refuses to charge Saudi blogger». BBC News. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Saudi Arabian social website editor sentenced to seven years behind bars and 600 lashes». NY Daily News. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Salma Abdelaziz, CNN (2013 թ․ դեկտեմբերի 26). «Wife: Saudi blogger recommended for apostasy trial - CNN.com». CNN. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
{{cite web}}
:|author=
has generic name (օգնություն) - ↑ «Waleed Abu al-Khair: Rights Defender On Trial». Human Rights Watch. Վերցված է 2014 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Saudi blogger Raif Badawi gets 10 year jail sentence». 2014 թ․ մայիսի 8. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Flogging of Raif Badawi in Saudi Arabia 'vicious act of cruelty'». Amnesty International. 2015 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ Lalonde, Michelle (2015 թ․ հունվարի 10). «Supporters fear Saudi blogger will not survive weekly public flogging». Montreal Gazette. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Saudi Arabia uses capital offence of 'apostasy' to stifle debate». Amnesty International. 2012 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Jeremy Corbyn (2014 թ․ սեպտեմբերի 19). «Keeping oppression in plain view». Morning Star. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «UN Human Rights Council: Adoption of the UPR Outcome of Saudi Arabia: Delivered Under Item 6 - HRC 25». Human Rights Watch. 2014 թ․ մարտի 19.
- ↑ «International Humanist and Ethical Union - IHEU laments Human Rights Council member states who imprison "blasphemers"». Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «IHEU representative Kacem El Ghazzali in support of Raif Badawi at the United Nations». YouTube. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Эр-Рияд освободил сестру блогера Самар Бадави». dw.com. 2016 թ․ հունվարի 16. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Lash and jail for Saudi web activist Raef Badawi». BBC. 2013 թ․ հուլիսի 30. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին. «Lawyer Waleed Abu Alkhair told the BBC that Mr Badawi, a father of three, had confirmed in court that he was a Muslim but told the judge "everyone has a choice to believe or not believe."»
- ↑ الشيخ البراك : ما ينقله رائف بدوي من كفريات ترويج للكفر والإلحاد(արաբ.). — AlMoslim.net, Կաղապար:Из хиджры.
- ↑ «Wallraff». 2019 թ․ հունիսի 17.
- ↑ «Remise des Prix de la Laïcité le 6 novembre 2018». laicite. 2018 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Raif Badawi is the 2018 LA Press Club Daniel Pearl Awardee». LA Press Club. 2018 թ․ մարտի 26. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «2018 Freedom Award». Twitter. 2018 թ․ ապրիլի 26.
- ↑ «AN EMPTY CHAIR TO HONOUR LASHED SAUDI BLOGGER». libertyvictoria. 2016 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Raif Badawi and Ensaf Haidar receive the Deschner Prize | Gbs». giordano-bruno-stiftung.de. 2016 թ․ մարտի 14. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Awards & Prizes». Raif Badawi Foundation. 2018 թ․ ապրիլի 26. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «2016 Prize for Freedom». INLW. 2016 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Saudi blogger Raif Badawi awarded freedom of speech prize». The Guardian. 2016 թ․ ապրիլի 10. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Saudi blogger Raif Badawi awarded Sakharov human rights prize». BBC News. 2015 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Ensaf Haidar, Raif Badawi and Waleed Abulkhair awarded Freethinker Prize 2015». Freethinkers Association of Switzerland. 2015 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
- ↑ 41,0 41,1 «Saudi Arabia: Call for Release of Imprisoned Human Rights Lawyer Waleed Abu al-Khair». Lawyers’ Rights Watch Canada (LRWC). 2016 թ․ հունիսի 27. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Jailed Saudi Blogger Raif Badawi Co-Winner Pen Pinter Prize». The Guardian. 2015 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Roland Ries prend la défense du blogueur Raif Badawi». dna.fr. 2015 թ․ մայիսի 4. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «the franco German Award». raifbadawi.org. 2015 թ․ մայիսի 4. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Swedish Reporters Without Borders Awards Saudi Blogger Press Freedom Prize». Reportrar Utan Gränser. 2015 թ․ մայիսի 3. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
- ↑ «DW Freedom of Speech Award for Raif Badawi». DW. 2015 թ․ փետրվարի 25. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «20 rights groups to bestow courage award upon Saudi blogger at Geneva Summit». Geneva Summit. 2015 թ․ փետրվարի 17. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Scottish Secular Society Presents Raif Badawi with Annual Aikenhead Award». Scottish Secular Society. 2015 թ․ հունվարի 3. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 7-ին.
- ↑ 49,0 49,1 49,2 «Jailed Saudi blogger receives PEN Canada's One Humanity Award». PenCanada. 2014 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Reporters Without Borders: TV5Monde Prize for Press Freedom». Reporters without Borders. 2014 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Remise des Prix de la Laïcité le 6 novembre 2018». Twitter. 2019 թ․ հուլիս.
- ↑ «Address by Professor Pierre Cossette, Rector of the Université de Sherbrooke, on the occasion of the presentation of a doctorate of honor to Raïf Badawi». Université de Sherbrooke. 2017 թ․ հունիսի 8. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Montreal grants honorary citizenship to Saudi blogger Raif Badawi». The Globe And Mail. 2018 թ․ մայիսի 28. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «The 2017-18 DIPIA cohort takes the name of Raif Badawi». Université de Sherbrooke. 2017 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Global Thinkers». Foreign Policy. 2015 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «AskMen». AskMenUk. 2015 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Sherbrooke, terre d'accueil pour Raif Badawi». Université de Sherbrooke. 2015 թ․ հուլիսի 10. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «the honorary title». VUB. 2015 թ․ մայիսի 3. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «Man Of The Year». The Fifth Column. 2015 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Remise des Prix de la Laïcité le 6 novembre 2018». Twitter. 2017 թ․ հուլիս.
- ↑ «Saudi Blogger Raif Badawi Nominated for Nobel Peace Prize 2015». Morocco World News. 2015 թ․ փետրվարի 2. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «Fredsprisen til Raif Badawi og Waleed al-Kahir». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «The P-LIB presents the application of Liberal Arabia Freedom Award 2014». P-LIB. 2013 թ․ օգոստոսի 29. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 28-ին. (es)
- ↑ «1000 Peitschenhiebe: Weil ich sage, was ich denke». Amazon.de. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «1000 Lashes: Because I Say What I Think». Amazon.come. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաիֆ Բադավի» հոդվածին։ |